Հրատարակութիւն

PDF
Կիրակի, 28 Հուլիս 2019 15:35

Իրանի 51-րդ Համահայկական խաղերի ջահի օրհնութիւնը Արարատի Ուրմիայի մասնաճիւղում

Rate this item
(1 Vote)

 

 

 

 

2019թ. Երկուշաբթի յուլիսի 8-ի երեկոյեան ժամը 19:00-ին Ուրմիոյ Արարատի մասնաճիւղիւմ տեղի ունեցաւ Իրանի 51-րդ Համահայկական խաղերի ջահի օրհնութիւնը Ատրպատականի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ.Գրիգոր եպիսկոպոս Չիֆթճեանի ձեռամբ Ս.  Ստեփանոս    Եկեղեցում:

Արարատ Կենտրոնատեղիի բակը լեցուն էր պատանի ու երիտասարդ ընկերներով ,ներկայ էին վարչութիւնը , հիւրերը ,մարզիկները,Կենտրոնական վարչութեան ,Մարզական միութեան վարչութեան և Համահայկական խաղերի գործադիր յանձնախմբի ներկայացուցիչները:

Ուրմիայի մասնաճիւղի ջահակիրներն էին ընկերներ՝ Մարտիկ Մեջլումեանը,Ռաֆիկ Ալեքսանեանը և Ռիքարդօ Իւհաննան:

Բակում հաւաքւած ընկերներին ողջունում էր մասնաճիւղի նախագահ՝ընկեր Ռիքարդօ Իւհաննան:

Եկեղեցու խորանում, խորհրդաւոր պահերում բոցավառւեց և օրհնւեց ջահը:

Սրբազան հայրը ողջունեց Հ.Մ.Ա.Կ.-ի չորս մասնաճիւղերում բոցավառւող գեղեցիկ մտայղացումը կարևորելով հայապահպանման ու հայակերտման ու հայ դատի լուծման ի խնդիր տարած բոլոր դաստիարակչական աշխատանքները:

Նա  շեշտեց թէ Արարատը մի համալսարան է ,որտեղ սովորում ու փորձառւում են մասնակից ընկերները,հայրական օրհնանքից յետոյ լուսանկարներով յաւերժացւեց խորհրդաւոր պահերը այնուհետև ջահակիրներին հետևելով ներկաները իջան բակ ջահակիրները շրջեցին տարածքը և ջահը յանձնեցին գործադիր յանձնախմբին :

Արարատը լեցուն էր մեծաթիւ պատանի ,երիտասարդներով,որոնք հետևելով իրենց մասնաճիւղում ջահի օրհնութեան արարողութեանը մեծ ոգևորութիւն ապրեցին:

Այնուհետև բոլորը միասնաբար ճանապարհւեցին դէպի Գեարդաբադի մասնաճիւղ 37-րդ միջմասնաճիւղային խաղերին մասնակցելու նպատակով: