Հրատարակութիւն

PDF

Կենտրոնատեղի

 

 

 

  Ս. Աստւածածին եկեղեցու շրջափակում աշխատող կառոյցների ու միութիւնների եւ «Հ.Մ.Ա.Կ.»-ի Արւեստից միութեան «Շանթ ու Շանթիկ» թատերախմբի համագործակցութեամբ, Ուրբաթ, մայիսի 15-ին, կազմակերպութեան կենտրոնատեղիի «Կոմիտաս» սրահում տեղի ունեցաւ միջոցառում՝ նւիրւած Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին:

   Ծրագրի ընթացքում հնչեցին ասմունքներ, մեներգներ եւ  խմբերգեր, իսկ հիմնական բաժինը կատարեց «Շանթ ու Շանթիկ» թատերախումբը, ղեկավարութեամբ՝ բեմադրիչ Ռուբիկ Մ. Պետրոսեանի:

   Թատերախումբը ներկայացրեց «Կիմիտասի կեանքը» եւ «Թոռներ» բեմադրութիւնները:

   Ձեռնարկին ներկայ էին Հոգեւոր հայրեր, ազգային մարմինների ներկայացուցիչներ եւ մեծ թւով բազմութիւն:

 

 

 

 

     Մայիսի 7-ին եւ 8-ին՝ հինգշաբթի եւ ուրբաթ, Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Կոմիտաս» սրահում հոծ բազմութիւն էր համախմբւել դիտելու՝ «Զարթօնք» մանկա-պատանեկան պարախմբի ելոյթը:

Հ.ՄԱրարատ»Կ.-իԱրարատպարախմբիտարեկանելոյթընւիրւածԿազմակերպութեան 70-ամեակին

      Թւականիս նոյեմբերի 27-ի և 28-ի երեկոյեան ժամը 8-ին Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Կենտրոնատեղի «Կոմիտաս» սրահում կայացաւ Կազմակերպութեան Արւեստից միութեան «Արարատ» պարախմբի տարեկան ելոյթը նւիրւած Կազմակերպութեան հիմնադրման և գործունէութեան 70-ամեակին: Սրահում ներկայ էին պաշտօնական հիւրե, Կենտրոնական վարչութեան ընկերներ և մեծ թւով ծնողներ:

Պարախումբը հիմնադրւել է 1982 թւին: Խումբը մինչ այսօր ունեցել է բազմաթիւ ղեկավարներ ու պատասխանատուներ որոնցից նաև մի քանիսը հրաւիրւել են Հայաստանից և բեմադրւել են մի քանի տասնեակ համերգներ ու ներկայացումներ: «Արարատ» պարախումբը ելոյթներով հանդես է եկել նաև Հայաստանում և Լիբանանում, որտեղ միշտ գնահատւել է որպէս արհեստավարժ պարախումբ: Այժմ պարախումբը կազմւած է անսամբլից և 4 դասարաններից և ղեկավարւում է աւագ ուսուցիչ ՝Անահիտ Աւէտեանի, փորձավարներ՝ Լինդա Սարգսեանի, Նատալի Մուրադեանի, Լինէտ Սարգսեանի  և օգնականներ Սիւնէ Շահվալադեանի և Նարինէ Բանդարեանի միջոցով:

«Կոմիտաս»-ի նախասրահում փակցւած էր երեք պաստառներ պարախմբի նախկին տարիների ելոյթներից նկարներ: Ելոյթը սկիզբ առաւ «Գարուն Երևան» պարով, ապա հաղորդավար՝ Գարունէ Բանդարին ընթերցեց բացման խօսքը և պարախումբը գեղեցիկ երաժշտութեան ներքոյ պարերը շարունակեց մէկը միւսի հետևից երկու բաժնից բաղկացած 25 պարերի բեմադրութեամբ:

Համերգին «Արարատ» պարախմբի անդամները բեմադրեցին ինչպէս հայկական ժողովրդական պարեր, այնպէս էլ արտասահմանեան բազմաթիւ պարեր:

Ուրբաթ Ելոյթի վերջում բեմ հրաւիրւեց Հ. Մ. «Արարատ»Կ. -ի Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկ. Համլետ Խալոյեանը: Նա ողջունելով ներկաներին շնորհաւորեց և գնահատեց պարախմբի աւագ ուսուցչուհուն ուսուցիչներին, փորձավարներին ու պարուհիներին քրտնաջան աշխատանքի համար: «Տրամադրելով իրենց ազատ ժամը, աշխատանքը, թողնելով առօրեայն պարախմբի ողջ կազմը շտապում է հասնել «Արարատ» որպէսզի հաճախի փորձերին և կատարեն իրենց վստահւած պարտականութիւնը: Հագուստի և պարերի ճաշակով ընտրութիւնը, բեմի լուսային և սրահի նւազ դժւարութիւններից ելնելով, բոլորը կազմում է այն ինչ մենք այսօր տեսանք: Սա իսկապէս պրոֆեսիոնալ աշխատանք է»: Վերջում շնորհաւորեց ծնողներին, պարախմբի ողջ անդամներին ու աշխատակազմին և շնորհակալութիւն յայտնեց այն անձանց որը աշխատում են մեր համայնքի մատաղ սերնդի դաստիարակման գործում:

Նշելի որ սոյն պարախումբը բարեգործական նպատակով ելոյթ է ունենալու  դեկ. 4-ին և 5-ին «Կոմիտաս» սրահում:

Հ.Մ.«Արարատ»Կ.

 

Հ.Մ.Ա.Կ.-ի կենտրոնատեղիի վարիչ մարմնի նախաձեռնութեամբ իւրաքանչիւր չորեքշաբթի, պարբերաբար տեղի է ունեցել խրախճանքի երեկոներ, որը այսուհետ ևս շարունակւելու է:

Անցեալ երեկոներին մասնակցել են մի շարք միութենականներ և հիւրեր, որոնք կենտրոնատեղիի նախասրահում վայելել են ուրախ պահեր:

Նախկին խրախճանքի երեկոների նման, վարիչ մարմնի հետ համագործակցում է համայնքի հանրայայտ երգիչ՝ Արա Դաւթեանը, նաև թւականիս մայիսի 11-ին կազմակերպիչ յանձնախմբի միջոցով կենտրոնատեղիում նշւեց Շուշիի ազատագրման տօնը, որին ներկայ էին 100-ից աւել հիւրեր:

Կենտրոնատեղիի նախասրահը և բակը նաև վարձակալման է յանձնւում երեխաների տարեդարձներ տօնելու համար:

Խրախճանքի երեկոյ կենտրոնատեղիում

Հ.Մ.Ա.Կ.-ի կենտրոնատեղիի Վարիչ մարմնի նախաձեռնութեամբ, ուրբաթ թւականիս Ապրիլի 11-ին Կազմակերպութեան հիմնադրման 70-ամեակին նւիրւած և Ծաղկազարդի տօնի առիթով կազմակերպւեց խրախճանքի երեկոյ, ուր ներկայ էին մի շարք միութենականներ, բարեկամներ և ընկերներ:

Ծրագիրը սկսւեց ժամը 20:00-ին և ներկաները բարձր տրամադրութեամբ սրահը թողեցին ժամը 12:00–ին:

Ներկաները Հ.Մ.Ա.Կ.-ի կենտրոնատեղիի հարազատ մթնոլորտում ունեցան ուրախ պահեր և վայելեցին համայնքիս սիրւած և հանրայայտ երգիչ՝ Արա Դաւթեանի երգերն ու նւագները:

 

   Ուրբաթ փետ.-ի 21-ին միութենական ընկեր, մի քանի շրջանների վարչական անդամ՝ Րաֆֆի Գասպարեանի քառասունօրեակի հոգեհանգստեան արարողութիւնից յետոյ արարատական ընկերները Կենտրոնատեղիում խորապէս ցաւակցեցին նրա հարազատներին ու վերջին հրաժեշտը տւեցին, յիշատակդ միշտ վառ կմնայ սիրելի ընկեր Րաֆֆի:

«Միհր»-ի ներկայացումը «Կոմիտաս» սրահում

 

Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան Արւեստից Միութեան նախաձեռնութեամբ, ուրբաթ յունւարի  17–ի երեկոյեան «Արարատ»-ի Կենտրոնատեղիի «Կոմիտաս» սրահում բեմական ներկայացում ունեցաւ Հայաստանից ժամանած «Միհր» թատերախումբը։

Խումբը նոր ոճով ու եղանակով ներկայացրեց ՝  «Կոմիտասի 10 պատւիրանները» և « Գոյներ» ։

Սկզբում խմբի գեղարւեստական ղեկավար Ցոլակ Մլքէ–Գալստեանը շնորհակալութիւն յայտնեց Հ.Մ.Ա.Կ.–ին ներկայացման առիթ ստեղծելու համար ապա մեկնաբանեց  «Կոմիտասի 10 պատւիրանները» բեմականացւող ներկայացումը։

Առաջին ներկայացումից եւ ընդմիջումից յետոյ վերջինս բեմ բարձրանալով շնորհակալութիւն յայտնեց Իրանում «Հայֆեստ»-ի ներկայացուցիչ Ալբերտ Բեգիջանեանին, սոյն ճամբորդութիւնը իրականացնելու համար։ Նա ապա մեկնաբանեց «Գոյներ» ներկայացումը։

Երկրորդ բաժինը եւս առաջինի նման տեւեց շուրջ 30 րոպէ։

Վերջում ծաղկեկողովներ շնորհւեցին դերակատարներ՝ Ցոլակ Մլքէ –Գալստեանին, Շողակաթ Մլքէ Գալստեանին եւ Պետրոս Ղազանչեանին։

«Միհր»-ը կազմաւորւել  է 2003 թւականին՝Ցոլակ և Շողակաթ Մլքէ-Գալստեանների միջոցով:  Իրան ժամանած Ցոլակը, Շողակաթը  եւ Պետրոս Ղազանչեանը հանդիսանում են «Միհր» խմբի սոլիստները, իսկ խումբն ունի շուրջ 20 անդամ:

 

«Միհր»  թատերախումբը իր երեք սոլիստներով՝ Թեհրան է ժամանել 32–րդ շրջանի թատերական «Ֆաջր» փառատօնին մասնակցելու նպատակով:

 

 

 

 

«Հայաստանի Երգի Դեսպան»ը՝«Կոմիտաս» սրահում

 

2013 թւի դեկտեմբերի 1-ին Հ.Մ.Ա.Կ.- ի «Կոմիտաս» սրահում տեղի ունցաւ Հայաստանի Հանրապետութեան վաստակաւոր վոկալիստ՝ Աննա Մայիլեանի եւ դաշնակահար՝ Էլէն Կիրակոսանի ելոյթը: 

 

մանրամասնութիւնները  կարող էք տեսնել Կենտրոնական Վարչութեան էջում:

Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Արւեստից Միութեան «Շանթ»  թատերախմբի  ներկայացումը տեղի ունեցաւ 2013 թ. Հոկ.-ի 30 և 31-ին և Նոյ.-ի 1,7 և 8-ին «Կոմիտաս» սրահում:

 

մանրամասնութիւնները  կարող էք տեսնել Արւեստից Միութեան էջում:

Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Արւեստից Միութեան «Արարատ» պարախմբի տարեկան ելոյթը տեղի ունեցաւ Կենտրոնատեղիի «Կոմիտաս» սրահում 2013 թ. Նոյ.- ի  28 և 29 -ին և պարսիկ կանանց համար դեկտ. 5 և 6-ին:

 

Նկարները կարող էք տեսնել Արւեստից Միութեան էջում:

Էջ 2, 2-ից