Հրատարակութիւն

PDF
Երեքշաբթի, 12 Դեկտեմբեր 2017 12:25
Rate this item
(0 votes)

Դեկտեմբերի 7-ին 2017թ.տեղի ունեցաւ Արենուշների հատւածի թիւ 3 խմբի խմբակ 1-ի Գիշերայինը,որին զուգադիպեց ձմռան առաջին ձեան տեղումը:
Ցուրտ ,սակայն հաճելի պայմաններում խմբակ 1-ը զանազան աշխատանքներ տարեց, որոնց թւում էր՝ նախուտեստ պատրաստելն ու հետաքրքիր դասարանները: Յատկանշական է, որ դասարանի թեման էր՝ «կառավարում-ղեկավարում», որի ժամանակ դասախօսի՝ ընկեր Ռադիկ Արթունեանի միջոցով ընդգծւեց երկու թեմաների հիմնական տարբերութիւնները: Աշխատանքի նպատակն էր խմբակ 1-ին կրթել եւ դաստիարակել որպես ապագայ աստիճանաւորներ:
Վերջում, արենուշները պատրաստեցին համեղ ընթրիք, որից յետոյ ձեան հաճելի տեսարանը վայելելով ըմպեցին՝ տաք շոկոլադ:

Լուսանկարներ