Հրատարակութիւն

PDF
Երկուշաբթի, 29 Հունվար 2018 12:03
Rate this item
(0 votes)

Յունւարի 18 եւ 19-ին տեղի ունեցաւ Սկաուտական միութեան Արենուշների հատւածի թիւ 2 խմբի գիշերայինը եւ ուրբաթօրեայ աշխատանքը:

Սկզբում սկաուտները միասնաբար խաղացին, այնուհետեւ տօնեցին խմբի աստիճանաւորներից մէկի տարեդարձը:

Տօնակատարութեանը  յաջորդեց դասարան, որը տիեզերական գիտութիւնների մասին էր, դասարանից, յետոյ սկաուտները մասնակցեցին ֆիզիքական աշխատանքներին, որտեղ սովորեցին գետնային ֆիզիքական աշխատանքների հնարքները:

Յատկանշական է որ, յաջորդ օրը՝ ուրբաթ  աշխոյժ արենուշները միասնաբար պատրաստեցին ձեռքի աշխատանքներ, ինչն էլ մեծ ոգևորութեան առիթ դարձաւ: 

Լուսանկարներ