Print this page
Շաբաթ, 09 Նոյեմբեր 2013 12:41
Rate this item
(2 votes)

    Նոյեմբեր 1-ին կայացաւ Սկաուտական Միութեան տարեկան երդման արարողութիւնը: Այս տարի Միութիւնը  երդման արարողութիւնը ներքին էր կազմակերպել:

 

    Ծրագիրը սկսեց խմբերի տողանցքով Արարատ Մարզաւանի մեծ  կանգառում, մասնակցութիւն ունէին Կենտրոնական Վարչութեան ընկերները, մի շարք հրաւիրւած քաւորները և ծնողները: Տողանցքից յետոյ կատարւեց երդման արարողութիւնը՝ ուր թւով 60 սկաուտներ երդւեցին, այսուհետև  կատարւեց թաշկինակների բաշխումը քաւորների միջոցով:

    Ապա կատարւեց աստիճանների և գնահատականների բաշխումները:

    Վերջում տեղի ունեցաւ  համեստ ընդունելութիւն:

Լուսանկարներ