Հրատարակութիւն

PDF
Երեքշաբթի, 04 Դեկտեմբեր 2018 17:58
Rate this item
(0 votes)


Երկուշաբթի, դեկտ. 3-ին, «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում, տօնակատարւեց Երէցների միութեան հիմնադրման 54-րդ տարեդարձը՝ միութեան անդամների ու նրանց հիւրերի, Կենտրոնական վարչութեան, Սկաուտական, Արւեստից եւ Մարզական միութիւնների վարչութիւնների, Հանրային կապի, Վարիչ մարմնի եւ Առողջապահական յանձնախմբի ներկայութեամբ:


Միութեան նախագահ ընկեր Հարմիկ Զովէլեանը շնորհաւորեց միութեան 54-րդ տարեդարձը, ապա անդրադառնալով վերջին տարւայ միութեան կորուստներին, ներկաներին հրաւիրեց յոտնկայս, մէկ րոպէ լռութեամբ յարգել հանգուցեալ ընկերների յիշատակը: Նաեւ նշեց միութեան նորամուտ անդամների անունները, որոնք պիտի գան լրացնելու հեռացած ընկերների կորստից առաջացած բացը:
Ելոյթ ունեցաւ Կենտրոնական Վարչութեան նախագահ ընկեր Գէորգ Վարդանը: Նա յիշատակեց «Արարատ»-ի նւաճումներն ու բարձր գնահատեց Երէցների միութեան գործունէութիւնը:
Հոգեթով երգերով ելոյթ ունեցան ընկերներ Յարութ Նազարեանն ու Էդւարդ Աշուղեանը:
Ջերմ ընդունելութեամբ շարունակւեց տարեդարձի խրախճանքը, հատւեց տարեդարձի տօրդը:
Հանդէսի ընթացքին ցուցադրւում էր վերջին շրջանի միութեան ձեռնարկների եւ հանգուցեալ ու նորամուտ ընկերների նկարների տեսաշարը: