Հրատարակութիւն

PDF
Կիրակի, 13 Հոկտեմբեր 2013 17:57
Rate this item
(5 votes)

 

    Երէցների Միութիւնը այս անգամ իր ամսական հանդիպումը կազմակերպեց ուրբաթ Հոկտեմբերի 5-ի առաւօտեան, Արարատ մարզաւանի Սբ. Խաչ Մատուռի շրջափակում:

 

    Ձեռնարկի սկզբում՝ ընկերները հիւրասիրւեցին նախաճաշով որը բաղկացած էր տարբեր ուտեստներից: Նախաճաշից յետոյ՝ միութեան նախագահ՝ ընկ. Անդրէ Գալստեանը, բարի գալուստ մաղթելով ներկաներին, բացատրութիւն տւեց օրւայ ծրագրի մասին: Նրանից յետոյ, հրաւիրեց Հանրային-Հասարակական բաժանմունքի նախագահ՝ ընկ. Էդւարդ Յարութիւնեանին, և հնարաւորութիւն ստեղծւեց որ ընկերները՝ արտայայտւեն միութեան տարբեր աշխատանքների, ծրագրերի և ձեռնարկների մասին: Միութեան ընկերները բարձր էին գնահատում միութեան ձեռնարկների որակը ու աշխատանքների քանակը ու նաև իրենց մտայղացումներ էին փոխանցում: Ծրագրի այս բաժինը՝ ազատ բեմ էր որ բոլոր միութենականները կարող էին յայտնել իրենց կարծիքները, միութեան տարբեր ասպարէզների ու բնագաւառների աշխատանքների կապակցութեամբ:

    Հանդիպման վերջի բաժնում, միութեան նախագահ՝ ընկ. Անդրէ Գալստեանը իր ուրախութիւնը յայտնեց որ միութենականները՝ յաջող են գնահատում միութեան գործունէութիւնը և ընթացքը, նաև ապագայ ձեռնարկների մասին՝ փոխանցեց մի շարք տեղեկութիւններ: Ընկերը դրանից յետոյ, ընթերցեց հոկտեմբեր ամսւայ ընթացքում ծնւած միութենականների անւանացանկը, մաղթելով նրանց քաջ առողջութիւն ու յաջողութիւն կեանքի բոլոր ասպարէզներոմ: Վերջում բոլոր ընկերները հիւրասիրւեցին սուրճով և տարեդարձի կարկանդակով:

    Ներկաները վայրը թողեցին բարձր տրամադրութեամբ՝ յուսալով որ նման ձեռնարկներ միշտ կը շարունակւեն միութեան յարկի տակ: