Հրատարակութիւն

PDF

Երէցների Լուրեր

Թեզ տւած թեզին մեռնեմ Ման եկած տեղին մեռնեմ Երեք օրա տեսել չեմ Նոր ծլած բեղին մեռնեմ:
Ձեռներդ ծափ ես տալիս Քաքուլդ թափ ես տալիս Էսօր իմ եար չեմ տեսել Ամէն օր խափ ես տալիս:
Ուռի ես, կռանալ մի Մեր դռնից հեռանալ մի Թէ Աստւածդ կը սիրես Սիրածիդ մոռանալ մի:
Սիրած եարը քաղցր ա Բարդի ծառը բարձր ա Գնամ մօրից հարցնեմ Թէ որ չտայ փախցնեմ:
Այ տղայ բաղի միջին Ոտներդ շաղի միջին Կանչի կանչելուդ մեռնեմ Ես եմ քո խաղի միջին:
Խնձոր ունիմ կծածայ Չորս կողմն էրծաթածայ Ախպէրս ուզեց չտւի Ասա եարի ղրկածա:
Արազը հեշտացելա Ճամբէքը կոշտացելա Խաբար արէք իմ նանին Ուզողս շատացելա:
Սրտումս ցանել եմ գարի Աստւած տայ նանաիս բարի Ինձ տւեց ջահէլ եարի Շուշան ու նունուֆար է իմ եարը:
Ռէհան ունիմ լէն տերև Պաչեմ ունքերիդ վերև Սրտիս ցաւին դեղ արա Հէնց դու ըլիս ումր արև:
Հաց եմ թխել մշակին Ետ եմ նստել դօշակին Եարիս հէնց կարօտել եմ Ոնց վարդը մանիշակին: