Հրատարակութիւն

PDF

Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական Վարչութեան անդամներն այցելեցին Առաջնորդ սրբազանին

Rate this item
(1 Vote)

Հ. Մ. Ա. Կ. –ի Կենտրոնական վարչութիւնը, հինգշաբթի ապրիլի 13-ին, այցելեցից Թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին: 

Այցելութեանը ներկայ էին Կենտրոնական վարչութեան ընկերները լիակազմ, ընկերներ՝ Գէորգ Վարդանը, Ժանէտ Թարվերդեանը, Լիդա Վարդանեանը, Ռաֆիկ Բաղումեանը, Հրաչ Ղարախանեանը , Դաւիթ Մարգարեանը, Սերժիկ Մեհրաբեանը, Արբի Սարգսեանը եւ Նայիրի Յարութիւնեանը:
Վարչութեան նախագահ ընկեր Գէորգ Վարդանը նախ ներկայացրեց նորընտիր կազմին , ապա ամփոփ զեկուցեց Կազմակերպութեան գործունէութեան մասին:
Սրբազան հայրը մեծապէս գնահատեց տարւած աշխատանքները եւ յոյս յայտնեց, որ նորընտիր վարչութիւնը մեծ եռանդով պէտք է շարունակի իր գործունէութիւնը:
Թեմակալ առաջնորդը շնորհաւորելով նորընտիր վարչութեանը՝ յաջողութիւն մաղթեց նրանց , ապագայ աշխատանքների մէջ: