Հրատարակութիւն

PDF

Միջվարչական հանդիպում

Rate this item
(0 votes)

 

 

 

2018 թւականի ապրիլի 15-ի կիրակի օրը ժամը 19:30-ին «Արարատ»մարզաւանի վերակառուցւած «Մեջնունեան»սրահում Կենտրոնական Վարչութեան հրաւէրով տեղի ունեցաւ կազմակերպութեան հերթական Միջվարչական հանդիպումը ,որի օրակարգն էր՝ միութիւնների,մարմինների ,յանձնախմբերի և Կենտրոնական վարչութեան զեկուցումները նաև եղան մտքերի փոխանակումներ և առաջարկներ յառաջիկայ աշխատանքների համար :


Հանդիպման կարևոր օրակարգերից էր՝ Կազմակերպութեան Համահայկական խաղերի 50 ամեակը,որտեղ բոլոր միութիւնները յոյժ կարևորութեամբ պէտք է ներդնեն իրենց մարդոյժը և մասնակցութիւնը :
Արտայայտութիւնների մէջ կարևոր տեղ ունէր Մարզական միութեան և «Արարատ» ֆուտբոլի վերջին օրերի և ամիսների երկրի մասշտաբում յաղթանակները:
Կենտրոնական վարչութիւնը գնահատելով բոլոր վարչականների աշխատանքը, հարցերը պատասխանելով զեկուցեց կազմակերպութեան վերջին իրադարձութիւնները :

 

 

 

Լուսանկարներ