Հրատարակութիւն

PDF

Համազգային Հայ Կրթական ու Մշակութային միութիւնը տօնում է իր հիմնադրութեան 90- ամեակը

Rate this item
(1 Vote)

Համազգային Հայ Կրթական ու Մշակութային միութիւնը տօնում է իր հիմնադրութեան 90- ամեակը: Թւականիս 9 սեպտեմբերին Երեւան մայրաքաղաքի, Գ. Սունդուկեանի անւան Ազգային Ակադեմիայի թատրոնում, մեծ թւով հանդիսատէսների ու հրաւիրեալների շրջանակում գեղարւեստական բովանդակալից ու շքեղ ծրագրով սկսւեց Համազգայինի 90-րդ տարեդարձը խորհրդանշող ծրագրերի շարանը, որտեղ ներկայ էին Հայաստանի ու ՂարաբաղիԿրթութեան եւ Մշակոյթի նախարարներն ու այլ պետական հասարակական գործիչներ:

Համազգայինի Կենտրոնական Վարչութեան յատուկ հրաւէրով կառավարութեան հիւրերի կողքին ներկայ էր նաեւ Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Կենտրոնական Վարչութեան նախագահ՝ ընկ. Գէորգ Վարդանը:

Գեղարւեստական միջոցառումից յետոյ պաշտօնական ընթրիքի ընթացքին ընկեր Գէորգը «Արարատի մեծ ընտանիքի» անունից շնորհաւորելով Միութեան 90- ամեակը յոյս յայտնեց ,որ հայոց աշխարհի ազգային հասարակական միութիւնները ծաւալած համահունչ աշխատանքի շնորհիւ պիտի յաջողեն աւելի քան անցեալում ծառայել հայոց մշակոյթին ու դրա արժէքների տարածման գործին: Կենտրոնական վարչութեան նախագահը ընդգծելով Համազգային միութեան հիմնադիր վեթերանների մտքի թռիչքն ու ազգային շահերի նկատմամբ ունեցած նրանց պատասխանատւութեան զգացմունքը անդրադարձաւ համաշխարհայնացման քաղաքականութեան կողմից ազգային ինքնութիւնը խաթարող մարտահրաւէրների դէմ պայքարելու կարեւորութեանը:

Իր խօսքերի աւարտին նա «Արարատ» Կազմակերպութեան կողմից պատրաստած յուշանւէրը յանձնեց Համազգայինի Կենտրոնական Վարչութեան նախագահ ընկեր Միքայէլ Մկրտիչեանին: