Հրատարակութիւն

PDF

Կենտրոնական Վարչութիւն

Սիրելի հայրենակիցներ
Ուրախութեամբ յայտնում ենք, որ
Բասկետբոլի Ֆեդերացիայի նախագահ՝ դկտ.Ռամին Ահմադի Թաբաթաբայիի հրամանագրով պրն.Վրէժ Աբկարեանը նշանակւեց որպէս ԻԻՀ Բասկետբոլի ֆեդերացիայի իրաւարարների և մրցումների կոմիտէի պատասխանատու:
Հրամանագրում նշւած է՝«Վրէժ Աբկարեան, դուք ձեր կարողութիւնների, փորձառութեան ու մասնագիտական արժանիքների բերումով արժանի էք ստանձնելու այս պատասխանատւութիւնը »:
Հարկ է նշել որ Վրէժ Աբկարեանը նախապէս ևս զբաղեցրել է իրաւարարների կոմիտէի պատասխանատւութիւնը:
Հ.Մ.«Արարատ»Կ.

Սիրելի հայրենակիցներ,
Ուրախութեամբ յայտնում ենք Թալին Թահմասեանի ձեռքբերումը

Բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ՝ Դկտ.Ռամին Ահմադի Թաբաթաբաիի ,հրամանագրով Թալին Թահմասեանը նշանակւեց ֆեդերացիայի օրդ. բասկետբոլի իրաւարարների և մրցումների բաժնի պատասխանատու :
Թալին Թահմասեանը արդեն մի քանի շրջան է ինչ անդամ է «Արարատ»ի Մարզական միութեան բասկետբոլի յանձնախմբին :
Շնորհաւորում ենք սիրելի Թալինին և մաղթում նորանոր յաջողութիւններ կեանքի բոլոր ասպարէզներում:
Հ.Մ.«Արարատ»Կ.

Հ.Մ.Ա.Կ.-ի ֆուտբոլի յանձնախմբի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր գնահատման ընթրիք -երեկոյ ,որտեղ հրաւիրւել էին «Արարատ»ի թիւ 1 խումբը և մարզիչներն ու պատասխանատուները:
Երեկոյին ներկայ էր Կենտրոնական վարչութեան կապ ՝ընկեր Արբի Սարգսեանը:
Ընթրիք -երեկոն ,տեղի ունեցաւ շաբաթ փետրւարի 17 թ. ,2018-ին մարզաւանի «Տնակ» ում ,որտեղ ջերմ մթնոլորտում գնահատւեցին թիւ 1 խմբի ֆուտբոլիստները Ասիա վիժն լիգայում իրենց ձեռքբերումների առիթով նաև բարեմաղթանքներ փոխանցւեց յառաջիկայ ( جام حذفی) մրցութիւնների համար: #Ֆուտբոլ

ՄԵԾԱՐՄԱՆ ԵՐԵԿՈՅ


Երէկ ,ուրբաթ փետրւարի 16 , 2018թ.- ին «Արարատ»Կազմակերպութեան նախաձեռնութեամբ և Հ.Հ դեսպանութեան ընկերակցութեամբ «Արարատ»Կենտրոնատեղիի «Կոմիտաս»սրահում տեղի ունեցաւ Ատրպատականում ու Թեհրանում ազգային հասարակական ազգանւէր գործունէութիւն ծաւալած և Կազմակերպութեան 35-րդ նստաշրջանի Կենտրոնական վարչութեան նախագահ ճրտպ. Ընկեր ՝ Վարուժան Առաքելեանի պատւին կազմակերպւած մեծարման երեկոն։(Մանրամասնութիւնը շուտով)

Կազմակերպութեան նախագահ` ընկեր Գէորգ Վարդանը  հանդիպեց Ներքին գործոց Նախարարի փոխանորդին,  Սրբազան Հօր, Թեմական խորհրդի ատենապետների հետ միասին:

 

 Կիրակի 2018 թ. յունւարի 21-ին «Արարատ»մարզաւանի Վարիչ մարմնի հրաւէրով կազմակերպւել էր մտերմիկ ընթրիք - երեկոյ մարզաւանի «Տնակ »-ում :
Ներկայ էին վարչականները և պաշտօնեաները:
Ողջոյնի խօսք արտայայտեց մարզաւանի Վարիչ մարմնի նախագահ՝ ընկեր Գէորգ Ադամ Մկրտչեանը:
Երեկոն մտերմիկ մթնոլորտում շարունակւեց մինչև ուշ գիշեր:

 Երկուշաբթի 11 դեկտեմբերի 2017 թ.-ի երեկոյեան «Արարատ» մարզաւան այցելեցին՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարեանն ու նրա գլխաւորած պատւիրակութիւնը: Նրանց ընկերակցում էին Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը, Իսլ. խորհրդարանում իրանահայութեան զոյգ պատգամաւորներ՝ դոկտ. Կարէն Խանլարեանն ու Ժորժիկ Աբրահամեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի եւ ազգային մարմինների ներկայացուցիչները: Հիւրերը շրջելով Մարզաւանի տարածքը այցելեցին Ս. Խաչ Մատուռ եւ «Ռոստոմ Ոսկանեան» նորակառոյց մարզահամալիր: Կազմակերպութեան կողմից նրանց հիւրընկալում  էին Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկեր Գէորգ Վարդանը եւ նոյն վարչութեան անդամ՝ ընկեր Ռաֆիկ Բաղումեանը, «Արարատ» մարզաւանի Վարիչ մարմնի նախագահ՝ ընկեր Գէորգ Մկրտչեանը եւ փոխ նախագահ՝ ընկեր Արա Շահնազարեանը:

Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ՝ Գէորգ Վարդանը բացատրութիւններ ներկայացրեց Հ.Մ.Ա.Կ.-ի անցեալի, ներկայ գործունէութեան եւ կառոյցի մասին: Ընկերը կարեւորեց Մայր Հայրենիքի հետ սերտ յարաբերութիւններ ունենալու անհրաժեշտութիւնը՝ ի շահ ատակ սերնդի հայեցի դաստիարակութեան: Հանդիպման ընթացքում տեղեկութիւններ է փոխանցւել հայ-իրանական փոխյարաբերութեան ընթացիկ գործընթացի վերաբերեալ: Այցելութիւնը աւարտւեց կազմակերպւած պատշաճ հիւրասիրութեամբ: