Հրատարակութիւն

PDF

Կենտրոնական Վարչութիւն

Կենտրոնական վարչութեան հրաւէրով ապրիլի 28-ի 2017 թ ժամը 11:00-ին տեղի ունեցաւ խորհրդակցական հանդիպում կազմակերպութեան «Հանրութեան  հետ կապ»-ի աշխատանքների նոր կառոյցի և ձևաւորման նպատակով, հանդիպմանը  ներկայ էին այս աշխատանքում  փորձառու անձինք:

 

 

Ուրբաթ 14 ապրիլի 2017 թ.-ի առաւօտեան «Արարատ» մարզաւան այցելեցին՝ Թ.Հ.Թ. բարեխնամ առաջնորդ՝ գերաշնորհ Տ. Սեպուհ Արք. Սարգսեանը,  Առաջնորդական փոխանորդ՝ Գերաշնորհ Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը, Գերշ. Տ. Մեղրի Եպս. Բարիքեանը և Հոգշ. Տ. Արտաւազդ Աբղ. Շարոյեանը: Հոգեւոր հայրերը շրջելով Մարզաւանի տարածքը այցելեցին «Ռոստոմ Ոսկանեան» նորակառոյց մարզահամալիր եւ Ս. Խաչ Մատուռ: Կազմակերպութեան կողմից նրանց հիւրընկալում  էին Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկեր Գէորգ Վարդանը և նոյն վարչութեան անդամներ՝ ընկեր Դաւիթ Մարգարեանը և Արբի Սարգսեանը, «Արարատ» մարզաւանի Վարիչ մարմնի նախագահ՝ ընկեր Գէորգ Մկրտչեանը, Մարզաւանի վարիչ՝ ընկեր Արբի Զոհրաբեանը եւ Կենտրոնական վարչութեան գրասենեակի պատ.՝ ընկեր Սեւան Ծառուկեանը: Այցելութեանը յաջորդեց Կազամակերպութեան մարզիկների հետ հանդիպում, ուր Սրբազան հայրը իր առաքելական յորդորներով մաղթեց մազիկներին Աստւածային օրհնութիւններով օծուն բարձր նւաճումներով եւ յաջողութիւններով լի գործունեայ աշխատանք: Հանդիպման աւարտին Կենտրոնական վարչութեան կողմից հիւրընլկալւեցին խումբը և մտերմիկ զրոյց ունեցան համայնքային եւ Մարզաւանի ընդհանուր  հարցերի շուրջ:

Հ.Մ.«Արարատ» Կ.-ի Հանրութեան հետ կապ

 

 

Չորեքշաբթի, 1 մարտի 2017 թւականի առաւօտեան, Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկեր Գէորգ Վարդանը ու Կենտրոնական վարչութեան գրասենեակի պատասխանատու՝ ընկեր Սեւան Ծառուկեանը, այցելեցին Իրանի առաջնակարգ ակումբներից՝ «Էնղելաբ» մարզահամալիր: Նրանց հիւրընկալեցին՝ Իրանի Ազգային Օլիմպիական կոմիտէի նախագահ՝ պրն. Քիումարս Հաշեմին եւ մարզահամալրի տղայոց բաժնի լողաւազանների տնօրէն՝ պրն. Քազեմին: Ընկերները այցելեցին մարզահամալրի տարբեր բաժիններ, ծանօթանալով մարզահամալիրի առկայ աշխատանքներին, մանրամասն բացատրութիւն տրւեց մարզահամալրի տեխնիկական աշախատանքներից նաեւ լողաւազանի տարբեր բաժիներից: Շրջագայութիւնից յետոյ ընկերները հիւրենկալւեցին պրն. Քիումարս Հաշեմի գրասենեակում եւ բանակցութիւններ կատարւեց շարունակական եւ միասնական գործունէութիւն ծաւալելու կապակցութեամբ, պրն. Քիումարս Հաշեմին խոստանալով «Արարատ» մարզաւանի լողաւազանների բարեկարգման աշխատանքներում համագործակցել կազմակերպութեան հետ: Ընկեր Գէորգ Վարդանը իր շնորհակալութիւնը յայտնեց պրն. Քիումարս Հաշեմիից  հիւրընկալման համար, անդրադառնալով ցուցադրւած աջակցութեան ու յաճախակի այցելութիւններին, յոյս յայտնեց ապագայում եւս պահպանել եւ շարունակել սերտ յարաբերութիւններ:

Վերջում՝ բարեմաղթանքների ջերմ մթնոլորտում, հիւրերը հրաժեշտ տւեցին միմեանց կրկին հանդիպման եւ համագործակցութեան խոստումներով:

Հ.Մ. «Արարատ» Կ.

Երէկ շաբաթ երեկոյեան փետրւարի 25-ի, 2017 թ.-ին Կենտրոնական վարչութեան հրաւէրով մտերմիկ հանդիպման էին  հրաւիրւել  անցեալ շրջանում աշխատող բոլոր մարմիններն ու յանձնախմբերը:

 Կազմակերպութեան նախագահ ընկ.Գէորգ Վարդանը ողջունելով ներկաներին գնահատեց բոլորի անվերապահ համագործակցութիւնն ու աշխատասիրութիւնը Արարատի ընտանիքում ու մաղթեց ,որ ընկերները այս շրջանին ևս կը շարունակեն նոյն եռանդը ներդնել յանձնախմբերում ու մարմիններում յանուն կազմակերպութեան յառաջխաղացման ,որի արդիւնքը վայելում են ու կը շարունակեն վայելել մեր համայնքն ու նոր  սերունդը.

Հանդիպումը շարունակւեց հիւրընկալութեամբ և մտերմիկ մթնոլորտում:

Սիրելի հայրենակիցներ, ուրախութեամբ յայտնում ենք որ, յառաջիկայ օրերին տեղի է ունենալու جام حذفی մրցաշարի եզրափակիչ մրցումը: Արարատի խումբը յաղթելով جام حذفی -ի բոլոր մրցումները կանգնած է եզրափակիչ փուլում:

Բոլորս միասին ներկայանալով մրցմանը քաջալերենք մեր ֆուտբոլիստներին:

 Մրցման օրը և ժամը կը տեղեկացւի շուտով:

 

Փետրւարի 3-ի 2017 թ.-ին աւարտւեց «Արարատ» Կազմակերպութեան 27-րդ Պատգամաւորական ժողովը, 27-րդ պատգամաւորական ժողովը ընտրեց շրջանի Կենտրոնական վարչութեանը հետևեալ անձնակազմով:

Ընկերներ՝

Գէորգ Վարդան, Ժանետ Թարւերդեան, Ռաֆիկ Բաղումեան, Լիդա Խալոյեան, Հրաչ Ղարախանեան, Արբի Սարգսեան, Նայիրի Յարութիւնեան, Սերժիկ Մեհհրաբեան, Դաւիթ Մարգարեան:

 

Հ.Մ.Ա.Կ.-ի 27-րդ Պատգամաւորական ժողովի երկրորդ օրւայ նիստից պատկերներ