Հրատարակութիւն

PDF

Կենտրոնական Վարչութիւն

Խորը վշտով գուժում ենք մահը,

Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան հիմնադիր անդամ՝ ընկեր Սեպուհ Յովհաննիսեանի, որը տեղի ունեցաւ հինգշաբթի յուլիսի 28-ին 2016 թ. Լոս Անջելեսում:

Շնորհաւորում ենք Հ.Մ.Ա.Կ.-ի ֆուտբոլի թիւ 1 խմբին և ֆուտբոլի երկրպագուներին թիւ 1 խմբի յաղթանակի առիթով Արդիւնք՝ Արարատ 2 – 0 Գոլ Աբրիշամ

Հինգշաբթի յուլիսի 14-ի առաւօտեան «Արարատ» մարզաւան այցելութեան էին եկել երրորդ մասնաբաժնի առաջին բաժնի քաղաքապետի օգնականը իր անձնակազմով:

Հիւրերին դիմաւորեցին Կենտրոնական վարչութեան փոխ նախագահ՝ ընկեր Ալէքս Կարապէտեանը, մարզաւանի առաւօտեան պահի վարիչ՝ Արբի Զոհրաբեանը և Արարատ թաղամասի Թեհրանի քաղխորհրդի օժանդակող մարմնի ներկայացուցիչներ ընկերներ՝ Արա Ծատուրեանը և Արէն Պօղոսեանը:

Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութիւնը 72 տարեկան է

2016 թ. յուլիսի 4-ին լրացաւ Հ.Մ.Ա.Կ.-Ի 70 ամեակը

             

Եօթ տասնամեակների ընթացքում բազմաթիւ սերունդներ են եկել ու անցել՝ դաստիարակւել, դաստիարակել, փորձել ու փորձւել ու Կազմակերպութեան առաջադիմութեան առիթը դառնալով՝ միշտ բարձր են պահել Արարատի անունը և ի վերջոյ եթէ հրաժեշտի պահն է հասել կարօտով և լի յուշերով են հեռացել, քանզի «Արարատ»-ը ոչ միայն կազմակերպութիւն է կամ միութիւն, այլ մի տանիք, որը իր հովհանու ներքոյ հաւաքել է իր անդամ զաւակներին և մի ընտանիք կազմած աշխատել է յանուն ազգային նպատակների:

Վարդավառի գիշերը Արարատ մարզաւանի ընթրիքների բաժնում

 

Ի գիտութիւն Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան
Սիրելի անդամների, բարեկամների և Թեհրանի հայ մարզասէր համայնքի
յայտնում ենք որ,

Երէկ յունիսի 5-ի երեկոյեան Հայաստանի  Հանր. Արտաքին գործոց նախարար՝ Էդւարդ Նալբանդեանը, ընկերակցութեամբ ՝ Տ. Մակար եպս. Աշգարեանի, հիւսիսային Իրանահայութեան պատգամաւոր՝ դկտ.Կարէն Խանլարեանի, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչների, ՀՀ դեսպանի և մի շարք ազգայինների հիւրընկալւեց «Արարատ» մարզաւանի Այգեստանի շրջափակում:

 

Երէկ յունիսի 5-ի երեկոյեան Հայաստանի  Հանր. Արտաքին գործոց նախարար՝ Էդւարդ Նալբանդեանը, ընկերակցութեամբ ՝ Տ. Մակար եպս. Աշգարեանի, Հիւսիսային Իրանահայութեան պատգամաւոր՝ դկտ.Կարէն Խանլարեանի, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչների, ՀՀ դեսպանի և մի շարք ազգայինների՝  հիւրընկալւեց «Արարատ» մարզաւանի Այգեստանի շրջափակում:

Երեկ՝ երկուշաբթի մայիսի  30-ի երեկոյեան «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ»սրահում տեղի ունեցաւ Թեհրանի Երէց տղայոց բասկետբոլի եզրափակիչ մրցութիւնը (شرکت هواپیمایی ایران هما)   և   (سازمان بنادر و کشتیرانی)խմբերի միջև ,յաղթող ճանաչւեց (سازمان بنادر و کشتیرانی) խումբը:

Մրցութեանը  և մեդալաբաշխմանը ներկայ էին պարոնայք՝ Գարշասբին՝Թեհրան նահանգի ընդհանուր երիտասարդութեան յարգարժան տեսուչ ,պրն.Մուսաւին՝ԻԻ խորհրդարանի պատգամաւոր ,պրն.Քարամին՝Թեհրանի տղայոց բասկետբոլի նախագահ  ,տկն. Քոլահին ՝Թեհրանի օրդ. Բասկետբոլի նախագահ և բասկետբոլի ֆեդերացիայից  մի շարք հիւրեր :

Ներկայ էր Կենտրոնական վարչութեան փոխ նախագահ ընկ. Ալէքս Կարապետեանը:

 

Տօնւեց Մայիս 28-ի կենտրոնական ձեռնարկը՝ Արարատ մարզաւանում