Հրատարակութիւն

PDF

Կենտրոնական Վարչութիւն

Մայիսի 21-ին սկսւել է «Արարատ» ֆուտբոլի թիւ 1 խմբի պաշտօնական փորձերը:

Սոյն թւականի մայիսի 18-ի առաւօտեան «Արարատ»մարզաւան այցելեցին Թեհրանի քաղաքապետարանի Մարզանքի հաստատութեան ներկայացուցիչներ պարօնայք՝ Մոամային՝ Թեհրանի քաղաքապետարանի Մարզանքի հաստատութեան փոխ վարիչը , Ասգարին՝ տղայոց Մարզանքի փոխ տնօրէնը, Նեմաթեան և Բադիին և տկն.Միրզային՝ օրիորդաց Մարզանքի փոխ տնօրէնը:

Հիւրերին դիմաւորեցին Կ.Վ.նախագահ՝ ընկ. Գէորգ Վարդանը, Կ.Վ.ընկերներ՝ Ռաֆֆիկ Բաղումեանը և Արբի Սարգսեանը , Մարզական.մ նախագահ՝ ընկեր Արա Ջահանեանը, Կ.Վ. գրասենեակի վարիչ՝ ընկեր Սևան Ծառուկեանը և մարզաւանի վարիչ՝ ընկեր Արբի Զոհրաբեանը:

Այցելութիւնը նպատակ ունէր անցեալ հանդիպումների լոյսի ներքոյ ուսումնասիրէր մարզաւանի հնարաւորութիւններից առաւել օգտագործելու միջոցները:

Վերջում մասնակիցները համեստ ընդունելութեամբ հիւրասիրւեցին :

Թ.Հ.Թեմի հրաւէրով և Հուր հաստատութեան նախաձեռնութեամբ Համաշխարհային  Հանրութեան հետ կապի և Թանգարանային օրւայ առիթներով երէկ մայիսի 17-ին մի խումբ պարսիկ  թղթակիցներ այցելեցին Սուրբ Աստւածածին եկեղեցի , «Արտակ  Մանուկեան»-ի անւան թանգարան և «Արարատ» մարզաւան:

Այցելուներին դիմաւորեց կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան դիւանը և մի խումբ ընկերներ:

Մարզաւանի տարածքի և «Արարատ»-ի աշխատանքների վերաբերեալ  լրագրողներին լայն բացատրութիւն տւեց փոխ նախագահ՝ ընկեր Ալէքս Կարապետեանը:

 Մարզաւանում այցելուները համեստ ընդունելութեամբ  հիւրասիրւեցին «Շահբազեան» սրահում:

Ուրբաթ մարտի 11-ին առաւօտեան ժամը 11:00 ին «Արարատ» մարզաւանի «Շահբազեան» սրահում Հ.Մ.Ա.Կ.-ի Վարչութեան հրաւէրով տեղի ունեցաւ միութիւնների և մարմինների երրորդ միջվարչական հանդիպումը:

Հանդիպման ընթացքին , Կենտրոնական վարչութիւնը փոխանցեց իր զեկոյցը , այնուհետև լսեց միութիւնների ու մարմինների զեկոյցները:

Եղան հարցումներ և պատասխաններ, հանդիպումը աւարտւեց ժամը 14:00-ին

  Երկուշաբթի մարտի 7-ին «Արարատ» մարզաւան ներկայ գտնւեցին պարոնայք՝ Մարք Թիմըր-ը UEFA և Շահին Ռահմանին AFC-ի ներկայացուցիչները, որոնք Պարսկաստան էին ժամանել ֆուտբոլի ֆեդերացիայի հրաւէրով, յիշեալները իրենց ցանկութեամբ այցելել են մարզաւան, որոնց դիմաւորել են «Արարատ» ֆուտբոլի նախագահ՝ Դարւին Աւագեանը և Արմէն Սարուխանեանը: Մարզաւանը այցելելուց յետոյ ծանօթացել են հնարաւորութիւնների հետ և խօսւել է ընդհանրապէս ֆուտբոլի աշխարհի մասին, նաև ծանօթացել են «Արարատ» ֆուտբոլի կազմակերպչական աշխատանքների հետ:

  Ս. թ. չորեքշաբթի, մարտի 2-ին «Ալիք»-ի խմբագրութիւն այցելեցին Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան անդամները: Ջերմ ու հարազատ մթնոլորտում ծաւալւեց զրոյց-մտքերի փոխանակում՝ ընդհանրապէս մամուլ-միութիւն եւ մասնաւորապէս «Ալիք»-«Արարատ» համագործակցութեան մասին:
 «Ալիք»-ի խմբագիրը յատուկ շնորհակալութիւն յայտնեց՝ «Արարատ»-ի հանրութեան հետ կապի կողմից կանոնաւոր հաղորդագրութիւնների վերաբերեալ, որոնք տեղեկատւութիւններ են հաղորդում կազմակերպութեան տարբեր միութիւնների ու բաժանմունքների գործունէութեան մասին:
  Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ ճրտգ. Գէորգ Վարդանը եւս կազմակերպութեան ծրագրային աշխատանքների համատեքստում թւարկեց կատարւած ու կատարւելիք նախաձեռնութիւնները, որոնց մասին էլ երկուստեք պայմանաւորւեց, որպէսզի հանգամանալի հարցազրոյցի ընդմիջից աւելիով իրազեկ դարձնել հասարակայնութեանը:

Հ.Մ.Ա.Կ.-ի Արարատ ֆուտբոլի  թիւ 1 խումբը մարզիկներ ընդունելու համար երեկ  փետ.21 ին մարզաւանում կատարեց  ընդունման քննչական փուլը , մարզիչ`  պրն.Դինւար զադէյի գլխաւորութեամբ: