Հրատարակութիւն

PDF

Կենտրոնական Վարչութիւն

ՓԵՐՍՓՈԼԻՍԸ ԱՐԱՐԱՐՏ-ում

Կիրակի Նոյեմբերի 15-ի երեկոյեան Արարատ կազմակերպութիւնը հիւրընկալեց  Իրանի հանրայայտ ֆուտբոլային ակումբի՝ Փերսփոլիսի գլխաւոր մարզիչ՝ Բրանքօ Իւանովիչին, ակումբի պատասխանատուներ՝ Պրն. Ալիփուրին, Պրն. Մահմուդ Խորդբինին  և Պրն. Խաբիրիին

Կիրակի նոյեմբերի 15-ի առաւօտեան տեղի ունեցաւ Արարատ կազմակերպութեան ներկայացուցիչների և Իրանի Իսլամական Հանրապետութեան բասկետբոլի ֆեդերացիաի նախագահի հանդիպումը:

Չորեքշաբթի նոյեմբերի 11-ի առաւօտեան տեղի ունեցաւ Արարատ կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան անդամների և Իրանի Իսլամական Հանրապետութեան սպորտի նախարարութեան պաշտօնեաների ընդհանուր հանդիպումը:

ԱՐԱՐԱՏԸ ԻՐ ԲՈԼՈՐ ՄԱՍՆԱՃԻՒՂԵՐՈՎ,

ՓԱՅԼՈՒՆ ՄԻ ՀԱՄԱՍՏԵՂՈՒԹԻՒՆ Է ԻՐԱՆԱՀԱՅՈՒԹԵԱՆ ԵՐԿՆԱԿԱՄԱՐՈՒՄ

 

Ատրպատական, Ազգային Առաջնորդարան  Տարիների աւանդութեան համաձայն, Հ.Մ.Ա.Կ.ի կենտրոնական վարչութեան հետ համախորհուրդ, «Արարատ»-ի Թաւրիզի մասնաճիւղը Թեհրանում կազմակերպում է «Ուրախ Երեկոյ», որը երկու տարին մէկ անգամ է տեղի ունենում:

     2015 թ. Երկուշաբթի հոկտեմբերի 19-ին «Սայփա» մարզամշակութային համալիրի տնօրինութեան հրաւէրով հիւրընկալւեցին Արարատ կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան նախագահ Ընկեր Գէորգ Վարդանը, Ընկերներ՝ Ալեքս Կարապետեանը, Արբի Սարգսեանը,  Կենտրոնական վարչութեան գրասենեակի պատասխանատու ընկեր Սեւան Ծառուկեանը, Մարզական միութեան վարչութեան նախագահ Ընկեր Արա Ջահանեանը և Ֆուտբոլի յանձնախմբի անդամ Ընկեր Մայիս Մինասեանը:

     Ուրախութեամբ տեղեկացանք որ , Կրթական նախարարութեան կողմից 2015 թւականին Թեհրանում կազմակերպւած թւաբանութեան (UCMAS) քննութեանը մասնակցելով երկրի տարածքում առաջին է հանդիսացել , Թաւրիզի Ազգային դպրոցի աշակերտուհի՝ Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի անդամ՝ 11-ամեայ Նարէ Սայեադեանը:

 

 

 

 

     Երկուշաբթի 2015 թ.-ի հոկտեմբերի 5-ին, երեկոյեան ժամը 5:00-ին Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութիւնը՝ իր ամբողջական կազմով «Արարատ» մարզաւանում հիւրընկալեց Թեհրանի Քաղաքապետարանի Մարզանքի Կազմակերպութեան նախագահի տեղակալ՝ պրն. Մոամայի-ին ու նրան ընկերակցող Քաղաքապետարանի Համայնքային Մարզանքի եւ Ֆիզիկական պատրաստականութեան միութեան քարտուղար՝ պրն. Բադի-ին:

     Երեքշաբթի հոկտեմբերի 6-ի երեկոյեան հարցազրոյց է տեղի ունեցել Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան և Իրանում իսպանական E.F.E լրատւական կազմակերպութեան գրասենեակի նախագահ պրն.՝ Ալւարօ Մելիզորիի և լրագրող տկն.՝ Արտեմիս Ռազմի փուրի հետ:

     Երեքշաբթի 2015 թ.-ի սեպտեմբերի 15-ին, երեկոյեան ժամը 7‎:00-ին Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութիւնը՝ իր ամբողջական կազմով «Արարատ» մարզաւանում հիւրընկալեց Հայաստանի Հանրապետութեան մօտ Իրանի Իսլամական Հանրապետութեան նորանշանակ լիազօր եւ արտակարգ դեսպան դոկտ. Սաջջադիին ու նրան ընկերակցող պատւիրակութեանը: