Հրատարակութիւն

PDF

Կենտրոնական Վարչութիւն

  Շաբաթ, 2015 թ.-ի մայիսի 2-ին «Արարատ» մարզաւանում, Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան անդամները հիւրընկալեցին ԻԻՀ-ում ՀՀ նորանշանակ դեսպան պրն. Արտաշէս Թումանեանին ու իր ազնւափայլ տիկնոջը:

   Երեկ ուրբաթ մայիսի 29-ին երեկոյեան ժամը 6-ից մարզաւանի ընթրիքների շրջափակում աւելի քան 1000 հայրենակիցների մասնակցութեամբ տօնւեց Հայաստանի առաջին հանրապետութեան անկախութեան տօնը: Միջավայրը տօնական էր զարդարւել, ամէն տեղ եռագոյնի՝ կարմիր, կապոյտ, նարնջագոյնն էր աչքի ընկնում:

«Արարատ» թաղամասի Թեհրանի Քաղխորհրդի օժանդակող թեկնածուներ՝

Արա Ծատուրեան                  آرا ساطوریان

Դարւին Աւագեան                داروین آوکیانار

Արեն Տ. Պօղոսեան    آرن بوگوسیانس هفتوانی


           Սիրելի հայրենակիցներ մեր երեք միութենական ընկերները, որոնք թեկնածուներ են Թեհրանի Քաղխորհրդի ընտրութեան, նպատակ ունեն «Արարատ» թաղամասի խնդիրների լուծման ճամբին քայլեր առնելու: Հովանաւորենք իրենց և ներկայ գտնւենք ընտրութիւններին, որը տեղի կունենայ ուրբաթ 2015 թ. մարտի 13-ին (22 اسفند) «Ս.Մինաս» եկեղեցում:

شورای اخذ رای: کلیسای ارامنه میناس مقدس قلعه ارامنه

Հ.Մ.«Արարատ»Կ.

 

Կենտրոնական վարչութիւնը

ստացաւ Սրբազն Հօր օրհնութիւնը

 Չորեքշաբթի 2015թ. 25 փետրւարին, ժամը 14‎:00-ին Հ.Մ.Ա.Կ.-ի նորընտիր Կենտրոնական վարչութիւնը այցելեց Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք.Սարգսեանին: Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունելով նորընտիր կազմին, յաջողութիւն մաղթեց նրանց ազգանւէր գործունէութեան մէջ:

 Տեղի ունեցաւ բանակցութիւններ ու խորհրդակցութիւններ եւ նորընտիր կազմի բոլոր անդամները ստացան Սրբազան Հօր օրհնութիւնը:

Հ.Մ.«Արարատ»Կ.

 

Հանդիպում 100-ամեակի Կենտրոնական յանձնախմբի հետ

            2015 թ. փետրւարի 3-ին, Թեհրանի հայոց թեմի կողմից կեանքի կոչւած Յեղասպանութեան 100-ամեակը ոգեկոչող Կենտրոնական յանձնախմբի միջոցով հրաւիրւած հանդիպմանը, ներկայացաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան դիւանը, որտեղ ներկայ էին Թեհրանում գործող միութիւնների դիւանի կազմերը:

Հանդիպման ընթացքին Յանձնախմբի նախագահ՝ տկն. Արմենուշ Առաքելեանը բացատրութիւններ տւեց վերջերս ՀՀ-ի պետական Կենտրոնական յանձնախմբի կողմից հրաւիրւած ժողովի մասին, որը տեղի էր ունեցել Երևանում:

Տկն. Առաքելեանի խօսքերից յետոյ ներկաները բացատրութիւններ են տւել պատկան միութեան ծրագրերի մասին, որոնք պիտի գործադրւեն ընթացիկ տարւայ մէջ:

Իսկ վերջում ներկաներին փոխանցւեց, որ ծրագրւած աշխատանքների ցուցակը յանձնախմբին փոխանցել մինչև փետրւար ամսի աւարտը:

Հ.Մ.«Արարատ»Կ.

Հանդիպում Հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր ՝Դկտ. Կարէն Խանլարեանի հետ

     2015 թ. փետրւարի 4-ին, ԻԻ խորհրդարանում Հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դկտ. Կարէն Խանլարեանը իր գրասենեակում ընդունեց Հ.Մ.«Արարատ»Կ.-ի նորընտիր կենտրոնական վարչութեան կազմին:

Հանդիպման սկզբում Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկ. Գէորգ Վարդանը շնորհակալութիւն յայտնեց տրամադրւած առիթի համար, ներկայացրեց կազմի անդամներին ու նրանց վարչական հանգամանքները: Ապա նա հանգամանօրէն ակնարկեց Հ.Մ.Ա.Կ.-ի դերակատարութիւնը և նրա պարտաւորութիւնները, որոնք վստահւած են Կազմակերպութեանը: Ընկ. Գէորգը բացատելով որ «Արարատ»-ի մեծ ընտանիքը խորը գիտակցելով իր ունեցած պարտականութիւնները և հնարաւորութիւնները, անշուշտ պիտի ծառայի հայապահպանման ու նոր սերնդի հայեցի դաստիարակութեան գործընթացին:

            Այցելութիւնը հիւրընկալող դկտ. Խանլարեանը ողջունելով կազմին շնորհաւորեց նրանց՝ Կազմակերպութեան անդամների վստահութեան և ստանձնած պատասխանատւութեան համար: Պատգամաւորը կարևորութեամբ ակնարկեց Հ.Մ.Ա.Կ.-ի ներուժի և հնարաւորութիւնների մասին, որոնք իրենց հայկական տարողութեամբ ու ծաւալով պատճառ են դարձել, որ «Արարատ»-ը հայ ժողովրդի իրականութեան մէջ իր իւրայատուկ տեղն ու դերը զբաղեցնի:

Դկտ. Խանլարեանը յաջողութիւն մաղթելով նորընտիր Կենտրոնական վարչութեանը յոս յայտնեց որ իրեն վստահւած պատասխանատւութիւնը լաւագոյնս կիրագործի ու խոստացւած ինչպէս միշտ կանգնած մնալ Կազմակերպութեան կողքին՝  օժանդակելով իր բոլոր հնարաւորութիւնների սահմաներում:

Հանդիպումը շարունակւեց մտերմիկ մթնոլորտում, որտեղ խօսւեց որոշ գործնական դժւարութիւնների մասին: Պատգամաւորը իր ուղղութիւնները փոխանցեց կազմին՝ Մասնաճիւղերի աշխատանքները ծաւալելու նկատմամբ:

Փոխանակւած ընկերական երկողմ բաւարարութեամբ աւարտւեց այցելութիւնը, յաճախակի հանդիպումներ ունենալու հեռանկարով:

Հ.Մ.«Արարատ»Կ.

2015 թ.-ի յունւարի 16-ին Հ. Մ. «Արարատ» Կ.-ի 26-րդ պատգամաւորական ժողովում ընտրւեց 43-րդ շրջանի Կենտր. վարչութիւնը: Անձնակազմը առաջին հանդիպմանը պաշտօնաբաշխումներ կատարեց ըստ հետևեալին ՝