Հրատարակութիւն

PDF
Շաբաթ, 15 Հուլիս 2017 10:13

Հ.Մ.Ա.Կ-ի Միջմասնաճիւղային խաղերի բացումը Թաւրիզում

Rate this item
(0 votes)

 2017 թ.-ի  յուլիսի 13-ին տեղի  ունեցաւ Հ.Մ.Ա.Կ-ի Միջմասնաճիւղային խաղերի բացումը Թաւրիզում , որը նւիրւած էր Խանասորի արշաւանքի 120- ամեակին : Բացմանը  ներկայ էին Ատրպատականի Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տէր.Գրիգոր Եպս. Չիֆթճեանը , հոգեւոր հայրը , թեմական խ.-ի եւ Պատգամաւորական ժողովի անդամները , պետական մարզական եւ հիմնարկութիւնների բարձրաստիճան  պաշտօնեաները , Հ.Մ.Ա.Կ-ի Կենտրոնական Վարչութեան  անդամները  ու հրաւիրեալներ եւ հոծ թւով թաւրիզահայեր : ծրագրին մաս էր կազմում , դրօշակի արարողութիւնը , մասնաճիւղի վարչութեան  եւ Կենտրոնական. Վարչութեան  խօսքերը , Արեւելեան Ատրպատականի մարզանքի եւ երիտասարդութեան հիմնարկութեան տնօրէնի խօսքը , Սրբազան հօր հայրական խօսքը  օրւայ առիթով, ապա գեղարւեստական ծրագիր եւ բասկետբոլի բացման խաղ «Թաւրիզ 1» - «Ուրմիա» խմբերի միջեւ :