Հրատարակութիւն

PDF
Երկուշաբթի, 14 Մայիս 2018 15:02

«Թաթուլ Ալթունեան» երգի և պարի անսամբլի ելոյթ

Rate this item
(0 votes)

Հ. Մ. Ա. Կ-ի Թաւրիզի մասնաճիւղը թւականիս Մայիսի 2 և 3-ին հիւրընկալն էր Հայաստանից Իրան ժամանած Թաթուլ Ալթունեանի երգի և պարի անսամբլին։ Մայիս  2-ին Իսֆահանից մեկնած խումբը ներկայ գտնւեց մասնաճիւղիս հարկի տակ և տեղաւորւեց ճշտւած բանակավայրում։ Նոյն գիշեր տեղի ունեցաւ ընթրիքի երեկոյ որին ներկայ էին Ատրնատականի Հայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տէր Գրիգոր Եպս. Չիֆթճեանը, արժանապատիւ Քահ. հայրը, Տիրամայրը և Տիրուհին, թեմական խորհրդի անդամներ և մասնաճիւղիս վարչութիւնը։ Բարի գալստեան խօսք ասւեց մասնաճիւղիս նախագահ ընկ. Հենրիկ Աբրահամեանը և Թեմական խորհրդի ատենապէտ Պրն. Ջանանեանը ապա խօսքը տրւեց խմբի պատասխանատուներին որը շնորհակալութիւն յայտնեցին ընդունելութեան և իրենց բարի զգացմունքները Իրանում և Ատրպատականում գտնւելու համար։ հնչեցին երգեր մասնաճիւղիս արւեստից բաժանմունքի անդամներ ընկերներ Սաթիկ Աբրահամեանի և Ռեբեքա Սարգսեանի ու համոյթի մեներգիչների կատարմամբ։ Սրբազան հայրը իր հայրական խօսքը ուղղեց ներկաներին յաջողութիւն ցանկանալով խմբին, հայ ժողովրդին ու հայրենիքին և իր ներողամտութիւնը յայտնեց որ արտերկրում ժողովի մասնակցելու համար չի կարող ներկայ լինել համերգին։ Երկրորդ օրը երեկոյան ժամը 8։30 - ին Ազգային Ոսկանեան սրահում Արժանապատիւ Տէր Մարտիրոս Քհն. Ղուկատեանի, Կ. վարչութեան անդամ ընկ. Դաւիթ Մարգարեանի , ազգային մարմինների և միութիւնների պատասխանատուների և հոծ թւով Թաւրիզահայութեան ներկայութեան տեղի ունեցաւ անսամբլի ելոյթը։ Վարչութեան անունից բացման խօսքով ներկայացաւ  ընկ. Կարօ Ջորջեանը ապա բեմը յանձնեց խմբին։ Ներկայացման ժամանակ բուռն ծափահարութիւնների արժանացան կատարողները։ վերջում վարչութեան նախագահը շնորհակալութիւն յայտնելով բոլոր այն անձանց որ որևէ ջանք չը խնայեցին ձեռնարկը կազմակերպելու, միութեան կողմից պատրաստւած արծաթէ յուշանւէրը յանձնւեց խումբի պատասխանատուներին ապա Քահանայ Հօր միջոցով ընթերցւեց օրւայ առթիւ գրւած Սրբազան Հօր խօսքը ։Ժողովուրդը գոհունակութեամբ թողեց սրահը ժամը 11-ին։