Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան նախաձեռնութեամբ` կայացաւ Թենիսի 2018 թ.-ի Սեզոնային խաղերը: Բացումը տեղի ունեցաւ ուրբաթ, յուլիսի 6֊ին, որտեղ կատարւեց վիճակահանութիւն մասնակցողների միջև։

Խաղերը սկսւեցին կիրակի յուլիսի 8֊ին մէկ շաբաթ տևողութեամբ։

Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Մարզական միութեան ժայռամագլցման խումբը յուլիսի 12 –ին և յունիսի 23-ին իրենց պարապմունքներն անցկացրին «Մէյգուն»ի տարածքում գտնւող «Համելուն» ժայռապատերի վրայ ,որոնց ընթացքում նաև բացւեց ժայռամագլցման նոր երթուղի «Արարատ»անւամբ:
Աշխատանքը գլխաւորում էին խմբի մարզիչներ՝ Ալի Միրզայի և Զահրա Ֆարազին :
Մասնակցող մարզիկներն էին Էրիկ Սադէղի ,Սերինէ Բանդարի ,Մինէ Մեսրոպեան,Իւէտ Թամրազեան,Ալէն Սուլթանեան, Իւէտ Տէր Աւանեսեանը,Արա Ջահանեան,Ռաֆֆի Զարիֆեան,Ալինէ Քիանեան և Մաթիլդա Բազիկեանը:

2018 թ. ուրբաթ յունիսի 22-ին Մարզական միութեան նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ բասկետբոլի տղայոց և օրիորդաց երիտասարդական խմբերի միատեղ միօրեայ արշաւը «Արարատ» մարզաւանում: Աշխատանքը պարունակում էր՝ զանազան դասարաններ, միասնական փորձ և Սկաուտական միութեան հետ աշխատանք: Մարզիկները հաճելի ժամանց ունեցան միմեանց հետ:

Կիրակի յուլիսի 1-ին Վրաստանի Բաթումիում Միջազգային պարի փառատօնին, ի շարս այլ խմբերի լաւագոյն կերպով ներկայացում ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.֊ի Արւեստից միութեան Արարատ պարախումբը։

Պարախումբը երկու մրցութային և երկու ներկայացումով բեմ բարձրացաւ "Բաթումի Արթ Սէնթըր"-ի դահլիճում։
Վաղը ,նոյն դահլիճում մեր պարախումբը դարձեալ երկու մրցութային ու երկու ներկայացումով հանդէս է գալու և վերջում տեղի է ունենալու մրցանակաբաշխումը։

2018 թ. մայիսի 4-ին տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան Արենուշների հատւածի թիւ 4 խմբի մէկ օրեայ դաշտային աշխատանքը:

Ծրագիրը ներառում էր դաշտային աշխատանքներ եւ քայլարշաւ դէպի Իրանի «Գազարի դաշտ», որտեղ մասնակիցները կարողացան դիտել տեղի բնութիւնը եւ վայելել չքնաղ տեսարանները:
Դաշտում արենուշները ունեցան ամենատարբեր մտային եւ ֆիզիքական սկաուտական աշխատանքների ուսուցում և միասնաբար անց կացրան հաճելի հանգստի պահեր:
Ծրագիրը, մեծապէս նպաստեց խմբի անհատների մերձեցմանը, նրանց անհատական, մտաւոր եւ ֆիզիկական զարգացմանը: Դաշտային աշխատանքը լի էր հետաքրքիր տեղեկատւութեամբ, դրական յոյզերով եւ լաւ յիշողութիւններով:

Սիրելի ընկերներ,

Երէցների միութեան Յունիս ամսւայ ընդ. հանդիպումը տեղի է ունենալու յառաջիկայ երկուշաբթի, յունիսի 11-ի երեկոյեան ժամը 8:00-ին, «Վաչիկ Ղարաբէգեան»սրահում :
Հանդիպման թեման՝ «Ջաւախք, անցեալ և ներկայ» նիւթը ներկայացնում է պրն. Գրիգոր Ղազարեանը:

 

 

 

Հայ ժողովրդի յաղթանակի բանաձևը սեփական ուժերի վրայ յոյսը դնելու ու յաղթանակին հաւատալու մէջ է:

 

Պատկերներ՝
ԱՐԻ, ՊԱՐԻ ՔՈՉԱՐԻ համահայկական ֆլեշմոբի ծրագրից մայիսի 18, 2018թ.

Էջ 1, 70-ից