Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

 Ուրբաթ մայիսի 24-ին ,տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան Աստիճանաւորական ճամբարը դէպի Մազանդարան քաղաքի Ֆիլբանդ գիւղ:
Ֆիլբանդ գիւղը աչքի է ընկնում իր գեղատեսիլ բնութեամբ եւ աչք շոյող տեսարժան վայրերով:
Բնութեան այդ գողտրիկ վայրում կան բազմաթիւ հրաշալիքներ, ինչն էլ հաճոյքով վայելեցին սկաուտները:
Օրւայ սկզբում սկաուտները միասնաբար նախաճաշեցին, որից յետոյ զբօսնեցին գիւղի սարերով, այնուհետեւ ճաշեցին:
Նշենք որ, շարքային սկաուտներին ընկերակցում էին նաեւ անցեալի սկաուտները, որոնց ներկայութիւնը սկաուտների ճամբարը էլ աւելի հաճելի դարձրեց

Հ.մ.«Արարատ»Կ.-ի Արւեստից միութեան նախաձեռնութեամբ՝ուրբաթ մայիսի 17-ի առաւօտեան "Ս.Խաչ" Մատուռի շրջափակում տեղի ունեցաւ արդեն աւանդոյթ դարձած Նախաճաշի միջոցառումը։
Ապա յամաձայն յայտարարութեան Քոչարի երաժշտութեան ներքոյ կատարւեց "Արի պարի Քոչարի" Համահայկական ֆլէշ մոբ միջոցառումը։
Պարախմբի անդամները,սկաուտները և ներկաները միանալով միմեանց նախ սովորեցին և ապա պարեցին Քոչարի։
ներկաները մեծ գոհունակեւթեամբ ու բաւարարութեամբ հրաժեշտ տւեցին միմեանց։

Շաբաթ մայիսի 11-ին տեղի ունեցաւ Երէցների միութեան « Գրական Շրջանակ»-ի հերթական հանդիպումը:

Ներկայացւեց Դանիէլ Վարուժանի (1884-1915) կենսագրականը և բանաստեղծութիւններից ընթերցումներ եղան:

Ունկնդրւեցին Ռազմիկ Արզուեանի ձայնով Դ.Վարուժանից ասմունքներ:

Յաջորդ հանդիպումը՝ մայիսի 25-ին ,նիւթը՝ Սիամանթօ:

Հ.Մ.Ա.Կ-ի Երէցների միութեան Շրջագայութեան յանձնախումբը չորեքշաբթի մայիսի 8- ին կազմակերպել էր այցելութիւն դէպի «باغ موزه گياه شناسي» :
45 հոգուց բաղկացած խումբը ժամը 13:30-ին Ազգ.Առաջնորդարանի շրջափակից հանրակառքով մեկնեց նշւած վայր, այցելուները շրջեցին հոյակապ և հրապուրիչ այգին և ստացան համապատասխան բացատրութիւններ :
Այգու գեղեցիկ ծաղիկների և բոյսերի զանազանութիւնը հրապուրել էր բոլորին:
Մասնակիցները հիւրասիրւեցին :
Շրջագայութիւնը աւարտւեց ժամը19:00ին,ընկերները միմեանց հրաժեշտ տւեցին բաւարարւած և բաձր տրամադրութեամբ:

1951 թւականի ապրիլի 14-ին Թեհրանում Հ.Մ.Ա.Կ.- ի յարկի ներքոյ հիմնադրւեց Սկաուտական առաջին խմբակը, որը կոչւեց «ԱՐԻ 1»։
Երէկ՝ մայիսի 3-ին Արիները նշեցին իրենց խմբի ծնունդը ,հին եւ նոր սերունդի սկաուտների մասնակցութեամբ, ընդառաջ գնալով հայ սկաուտի գաղափարներից մէկին, որտեղ ասւած է՝ «Բոլոր սկաուտները մէկ օղակի շուրջ են հաւաքւում»

Մայիսի 3-ին տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ-ի Սկաուտական միութեան «Ընտանիքի օր»-ւայ տօնակատարութեան ձեռնարկը։ Ծրագրի սկզբում բացման խօսքով հանդէս եկաւ Վ.Ա. Գայիանէ Դաւթեանը ,որտեղ ընդգծեց. «Մարդու կատարելագործմանը նպաստող առաջին և հիմնական կառոյցն է ընտանիքը, որի գրկում մարդը ստանում է ճշմարտութեան և բարու մասին առաջին և որոշիչ գիտելիքները, սովորում է , թէ ի՜նչ է նշանակում սիրել և սիրւած լինել»։
Ծրագրին ներկայ էին միութեան ծնողները և սկաուտները , որոնք վայելեցին սկաուտների գեղարւեստական կատարումները։ Ծրագրի ընթացքում նախատեսւել էր տախտակի, սկաուտական կապի և հրացանաձգութեան զբաղմունքներ, որոնցից յետոյ տեղի ունեցաւ զւարճալի մրցոյթներ և մասնակիցները միասնաբար պարեցին հայկական քոչարի։ Ծրագրի վերջում տեղի ունեցաւ ճաշկերոյթ ,որին մասնակցեցին ներկաները։

Հայ ժողովրդի երկրորդ կեանք ստանալու կամքի խորհրդով. «Արարատ»-ի Սկաուտները կատարեցին ծաղկահաւաք եւ ծառատնկութիւն

Հինգշաբթի ապրիլի 25-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութիւնը, կազմակերպել էր «Ծաղկահաւաք» միջոցառումը:
Սկաուտների համատեղ ջանքերով Սուրբ Սարգիս եկեղեցու շրջափակում տեղադրւած Հայոց Ցեղասպանութեան յուշարձանի մօտից հաւաքւեց ապրիլի 23-ին եւ 24-ին խոնարհւած ծաղիկները, այնուհետեւ դրանց ցողունը անջատւեց ծաղկաթերթերից, որից յետոյ ծաղիկները փոխադրւեց «Արարատ» մարզաւան:

Երէկ առաւօտեան ապրիլի 26-ին սկաուտները ծաղկաթերթիկները միախառնեցին հողին, այնուհետեւ կատարեցին ծառատնկութիւն:
Ծառատնկութեանը ներկայ էին «Արարատ» կազմակերպութեան նախագահ ընկեր. Հարմիկ Զովէլեանը, կենտրոնական վարչութեան ներկայացուցիչներ եւ Հայոց Ցեղասպանութեան 104-րդ տարելիցի ոգեկոչման յանձնախմբի անդամներից, եւ սկաուտական միութեան բոլոր սկաուտները:
Նշենք որ, Նախաձեռնութիւնը մէկտեղում է ծաղիկներին «երկրորդ կեանք» հաղորդելու խորհուրդը և բնապահպանական վերամշակման միջոցով կրկին օգտագործելու առաքելութիւնը:
Սկաուտները այս խորհրդանշական նախաձեռնութեամբ ցանկանում են ներկայացնել հայ ժողովրդի երկրորդ կեանք ստանալու կամքը: Քանի, որ հայ ժողովուրդը, անցնելով տառապանքների ու ցաւի, կորուստների ու դժւարութիւնների միջով, շարունակեց ապրել եւ արարել:
Վերջում միութեան սկաուտապետի եւ կազմակերպութեան նախագահի միջոցով կատարւեց ծառատնկութիւնը, որից յետոյ միութեան բոլոր անհատները ծաղկաթերթիկները միախառնեցին հողին:

Իրանի տարբեր նահանգներում տեղի ունեցած ջրհեղեղից տուժած մեր հայրենակիցներին օժանդակութիւն ցուցաբերելու նպատակով, Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութիւնը ուրբաթ ապրիլի 12-ին առաւօտեան ժամը 9-ից 13–ը յայտարարել էր  առաջնային օգնութեան իրերի հաւաք   ,իրերը ուղարկւելու են Կարմիր Մահիկ: 

Ուրբաթ ապրիլի 12-ին Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Արւեստից միութեան «Արարատ »պարախմբի թիւ 3 և 4 խմբերի և «Էլպիս Ֆերահեան» նախակրթարանի աշակերտների մասնակցութեամբ տեղի ունեցաւ պարահանդէս« Էլպիս Ֆերահեանի» «Արմէն և Վահէ Սարգսեաններ» սրահում:
Հանդէսին խմբերը մասնակցեցեին 10 պարերով: Ծրագիրը նւիրւած էր մանկապարտեզի հիմնադրման 75-ամեակին։

Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Արւեստից միութեան «Արարատ» երգչախմբի անդամները ուրբաթ, ապրիլի 12-ին Մայրերի տօնի առիթով ներկայ եղան «Սօսէ Մայրիկ»տարեցների տանը:
Խումբը մի քանի երգերով ելոյթ ունեցաւ սիրելի ծերերի համար ,որը և մեծ եռանդ ստեղծեց բոլորի սրտերում և մեծ բաւարարութիւն հոգիներում:

Էջ 1, 77-ից