Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Երէցների միութեան մայիս ամսի հանդիպումը

 

Երկուշաբթի մայիսի 6-ին տեղի ունեցաւ Երէցների միութեան ամսական հանդիպումը:

Միութեան նախագահ ընկ. Նորիկ Մանասերեանը,  իր բացման  խօսքում, մի շարք յայտարարութիւններից յետոյ, շնորհաւորեց ընկ. Ռաֆիկ Բաղումեանին՝ «Բեհեշթի» համալսարանում ստացած բարձրագոյն դասախօսի տիտղոսին արժանանալու առթիւ:

Հանդիպմանը հիւրաբար ներկայ էր Հ.Մ.Ա.Կ-ի հիմնադիր անդամ ընկ. Աշոտ Ստեփանեանը, ով նւիրատւութիւն կատարւեց Երէցների միութեանը:

Օրւայ ծրագիրը նւիրւած էր Մայիսեան յաղթանակներին, որոնց անդրադառնալու համար, որպէս դասախօս, հրաւիրւել էր ընկեր Արա Աւետեանը:

Միութեան փոխնախագահ՝ ընկ. Ժանետ Թարւերդեանը ամփոփ ներկայացրեց   յարգարժան ընկերոջ կենսագրականը:

Ընկեր Արան Մայիսեան յաղթանակների շարանից նախընտրեց անդրադառնալ միայն Շուշիի ազատագրումին, որի 27 ամեակն է լրանում մայիսի 9-ին: Նա շեշտեց, որ այդ սխրագործութեան մասին, ցաւօք, քիչ է խօսւել ու քչերն են ծանօթ այդ հոյակապ գործողութեան կարեւորութեանը:

Ընկերը մանրակրկիտ բացատրութիւն տւեց նիւթի վերաբերեալ, իսկ վերջում  առիթ տրւեց  հարցումների:

Ծրագրի երկրորդ բաժնում ելոյթ ունեցաւ  Հ.Մ.Ա.Կ-ի «Արարատ» երգչախումբը, ղեկավարութեամբ ընկ. Արփի Սիմրոջեանի: Կատարւեցին «Կամաւոր բանակ», «Հայաստան» եւ «Հայկական բանակ» երգերը՝ արժանանալով ներկաների ջերմ ծափողջոյններին: 

Վերջում տեղի ունեցաւ ընդունելութիւն:  Օրւայ սեղանապետ առաջարկւեց ընկ. Թորգոմ Տ. Յակոբեանը,  ում առաջարկով հնչեցին ու իրար յաջորդեցին օրւան պատշաճ գեղեցիկ երգեր՝ երգչախմբի անդամների ու անհատ կատարողների միջոցով:  Նշւեցին նաեւ մայիս ամսւայ տարեդարձները:

Յունիսի 30-ին Հ.Մ.Ա.Կ.-ի բանակավայրում տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան եւ Թ.Հ.Թ. Կրթական խորհրդին կից աշակերտական խորհուրդների համակարգող յանձնախմբի, միջոցով  կազմակերպւած ազգային յաղթանակների տօնակատարութեան միջոցառումը:

Ծրագիրը յագեցած էր սկաուտների եւ աշակերտների գեղարւեստական կատարումներով, ազգային փաստա-վաւերագրական ֆիլմերի եւ գիտելիքների փոխացումներով:

Ծրագիրը նպատակ ունէր նոր սերնդի մօտ զարգացնել ազգային գիտելիքները եւ տօնել ազգային յաղթանակաները, ինչն էլ մեծ ոգեւորութեան առիթ դարձաւ:

Միջոցառման վերջում նախատեսւած էր մտերմիկ ընդունելութիւն եւ խրախճանք:

Անցեալ մէկ ամսւայ ընթացքին  Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Արւեստից միութեան հրաւէրով հիւրաբար Թեհրան եղաւ Հ.Հ. վաստակաւոր արտիստ, մենապարուհի, «Արարատ» պարախմբի տարիների գեղարւեստական ղեկավար և ներկայիս Հ.Հ.  Բարեկամութիւն անսամբլի աւագ փորձավար տկն. Կարինէ Ղազարեանը, պարախմբիս կողքին կանգնելու , օժանդակելու ինչու չէ նաև խմբի հին արխիւը թարմացնելու նպատակով:

Վերջերս տկն. Կարինէն, Արւեստից միութեան վարչութեան ընկերակցութեամբ ներկայ եղաւ Կենտրոնական վարչութեան հանդիպմանը որտեղ տեղի ունեցաւ մտերմիկ զրոյց:

Ուրբաթ՝ Մայիսի 10-ին տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան Կրտսերների հատւածի ծնողական ժողովը:

Ժողովի օրակարգը յագեցած էր 5 կէտերով:

Սկզբում հատւածի պատասխանատուները ողջունեցին ծնողներին, այնուհետեւ նրանց ներկայացրին Կրտսերների հատւածի աշխատանքները, նպատակաները ինչպէս նաեւ Սկաուտական միութեան կառոյցը:

Ժողովի օրակարգում էր նաեւ Կրտսերների հատւածի խմբերի բանակումը, որտեղ ծնողները ներկայացրին իրենց առաջարկները բանակումի վայրի եւ նպատակների կապակցութեամբ:

Ժողովի վերջում ծնողներին առիթ տրւեց պատասխանատուներին ուղղելու իրենց յուզող հարցերը, որոնց սպառիչ պատասխաններ տւեցին հատւածի պատախանատուները եւ կրտսերների հատւածի երկու խմբերի պատասխանատուները:

Երեքշաբթի մայիսի 7-ին Կենտրոնական վարչութեան ընկերները Մարզական միութեան վարչութեան հետ համադրաբար այցելեցին բոքսի սրահ ուր մարզչի հետ փորձում էին մարզիկները:

Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկեր Հարմիկ Զովէլեանը ողջունելով բոլորին յայտնեց իր քաջալերանքի խօսքերը :

Մարզիկները ևս խոստացան աւելի եռանդուն և կանոնաւոր մասնակցութիւն ցուցաբերեն :

Երէկ ուրբաթ, մայիսի՝ 17-ին տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան Արիների Հատւածի թիւ 2 խմբի եւ Արենուշների հատւած թիւ 1 խմբի  միասնական շրջագայութիւնը դէպի  Գոլաբ կիրճ: Սկաուտները միասնաբար քայլեցին կիրճում ծանօթացան միջավայրի բնութեան հետ, այնուհետեւ նախաճաշեցին:

Հ.Մ.Ա.Կ.֊ի Սկաուտական միութեան Կրտսերների հատւածի թիւ 1 խումբը յուլիսի 1-ին մեկնեց Ռաշտ քաղաք բանակում։ Սկաուտները աշխոյժ ոգով սկսեցին իրենց բանակումի կահաւորման աշխատանքները, այնուհետև մասնակցեցին զանազան հետաքրքիր աշխատանքների և դասարանների։ Բանակումը նպատակ ունէր կրտսերների մօտ զարգացնել, ամենատարբեր գիտելիքների իմացութիւնը, պատասխանատւութեան զգացումը, մի խօսքով բանակումի ժամանակ փորձ արւեց տարբեր հետաքրքիր աշխատանքներ կազակերպելով կրտսերներին դարձնել աւելի ազատ, անկախ, ինքնաբաւ, ինքնավստահ եւ նախաձեռնող:

Սկաուտները բանակումի ժամանակ զւարճացան հետաքրքիր թիմային խաղերով, որոնցում սովորեցին թէ ինչ է խումբը եւ ինչ է խմբային աշխատանքը։

Նշենք որ, «Ռաշտ»-ի բանակումին կրտսերները դասարանների մասնակցեցին եւ զանազան գիտելիքներ ստացան, որոնց իրագործումը նպաստեց բանակումի նպատակների իրականացմանը: Նրանք դասարանների միջոցով՝ անցան տիեզերքով, կողմնորոշւեցին եւ դէպի երկրներ եկան, այնքան եկան մինչեւ յուլիսի 5-֊ին հասան Թեհրան։

Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Երէցների միութեան վարչութիւնը երեքշաբթի մայիսի 14-ի երեկոյեան ժամը 7:30-ին Հ.Մ. Սիփան Միութեան Երէցների բաժանմունքի հրաւէրը յարգելով ներկայ գտնւեց կազմակերպւած  հանդիպման, օրակարգ ունենալով՝ Թեհրանի հայ համայնքի ներկայ իրավիճակը, հայապահպանման հետ կապւած միջմիութենական աշխատանքների զարգացումն ու դրա հետ առնչւող առաջադրանքներն ու մտայղացումները:

Մտերմիկ մթնոլորտում շարունակւեց հանդիպումը, եղան մտքերի փոխանակումներ և  հնչեցին արդիւնաւէտ տեսակետներ:

Յաջորդ հանդիպումը Հ.Մ.Ա.Կ-ի Երէցների միութեան վարչութեան հրաւէրվ  կայանալու է Արարատ Մարզաւանի հարազատ յարկի տակ:

Ուրախութեամբ տեղեկացնում ենք, որ Արարատի Մարզական միութեան անդամ, օրդ.թեթև ատլետի մարզիչ՝

 ընկեր Զեփիւռ Ասատրեանը  Երկրի մասշտաբում օրդ.

փաորլիֆթ մրցումների Deadlift մարզաճիւղում  գրաւել է Առաջին տեղը և ստացել  Ախոյեանի վկայագիր։

Նա երկրի հաւաքականին միանալով պէտք է պատրաստւի Ռուսաստանում կայացող մրցման համար։

 

Շնորհաւորում ենք սիրելի Զեփիւռին և մաղթում նոր վերելքներ յառաջիկայ մրցումներում։