Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Ֆուտբոլիարդիւնք

Ուրբաթ դեկտ.-ի 20-ին Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Մարզաւանում, Մարզական միութեան նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ ֆուտբոլի մրցոյթներ ՝

 

 

խումբ

արդիւնք

արդիւնք

խումբ

1

ԱՐԱՐԱՏ

(երիտասարդական)

1

0

Փանջալի

             (پنجعلی)

2

ԱՐԱՐԱՏ

(պատանեկան)

0

6

   Փայամ    

    (پیام)      

 

Յաջողութիւն ենք մաղթում մեր բոլոր մարզական խմբերին :

Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզաւանի գրասենեակները ընդառաջ են գնացել նոր տարւան :

 

 

 

Երէցների Միութիւնը նշեց իր հիմնադրման

 

49–րդ տարեդարձը

 

 

 

 

 

Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան Երէցների Միութիւնը, հինգշաբթի դեկտեմբերի 12–ի երեկոյեան, Մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում շուքով նշեց իր հիմնադրման 49 – ամեակը։

 

Տօնական մթնոլորտ ունեցող ձեռնարկի սկզբում, միութեան նախագահ՝ ընկեր Անդրէ Գալստեանը ողջունելով ընկերների ներկայութիւնը, շնորհաւորեց օրւայ առիթը` միութեան հիմնադրման 49–րդ տարեդարձը։

 

Նա ապա մանրամասնօրէն զեկուցեց միութեան անցեալ մէկ տարւայ գործունէութիւնը եւ ունեցած դրական ազդեցութիւնները, որոնք նպաստում են կազմակերպութեան վերելքին եւ նիւթական ու բարոյական կարողութեան բարձրացմանը։

 

Այնուհետեւ միւթեան քարտուղարութեան պատասխանատու՝ ընկեր Արմինէ Գրիգորեանը սահիկների ցուցադրութեամբ պատկերաւոր տեղեկութիւններ փոխանցեց Հ.Մ.Ա.Կ.–ի Երէցների Միութեան անցնող տարւայ ծաւալուն գործունէութիւնից։

 

Ապա ընկեր Անդրէ Գալստեանը հրաւիրեց Կազմակերպութեան Կենտրոնական Վարչութեան նախագահ՝ ընկեր Համլետ Խալոյեանին։

 

Ընկեր Խալոյեանը եւս շնորհաւորելով  միութեան տարեդարձը, իր հերթին թւեց միութեան վերելքները  եւ յոյս յայտնեց որ, միութենականները նոյն ժրաջան աշխատանքով շարունակեն իրենց ընթացքը։

 

Այնուհետեւ միութենականները երգերով եւ արտասանութիւններով, աւելի տօնական տրամադրութիւն պարգեւեցին երեկոյին, միաժամանակ ներկաները հիւրասիրւեցին ընթրիքով։

 

Ամենավերջում, միութեան 49–ամեակի կարկանդակը հատւեց կազմակերպութեան հին եւ նոր սերունդների ներկայացուցիչների միջոցով և Դեկտեմբեր ամսւայ ծնւած ընկերների ծնունդը ևս նշւեց:

 

Յուսանք, որ Երէցների Միութեան 50–րդ տարեդարձը աւելի բեղուն գործունէութեան տեղեկագրով նշւի կազմակերպութեան հիմնադրման եօթերորդ տասնամեակի ընթացքում։

 

 

 

 

Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան Արենուշների հատւածի թիւ 2 խումբը նոյեմբերի 29-ի 2013 թւականին, բարձրացաւ  «թոչալ» սարը

 

Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան Արենուշների հատւածի թիւ 2 խումբը նոյեմբերի 29-ի 2013 թւականին, բարձրացաւ  «թոչալ» սարը, 18 արենուշների մասնակցութեամբ և արենուշ հատւածի պասասխանատուի աջակցութեամբ: Օրւայ ընթացքում նախատեսւելէր նախաճաշ, խաղ և դասարան  «Գետերի» մասնի, դասարանի պատասխանատուն էր՝ Դ.Խ. Լիլիան Գալստեանը: Աշխատանքները բոլորը իրագործւեցին: Արենուշները մաքուր օդ շնչեցին և  միասնաբար հաճելի պահեր անցկացրին:

Երէցների Միութեան նախաձեռնութեամբ կազմակերպւած երկօրեայ տօնավաճառքը ուրբաթ երեկոյեան յաջողութեամբ աւարտւեց:

Այսօր՝ Հինգշաբթի  դեկտ.-ի  5-ին առաւօտեան ժամը 10-ից սկսւեց Երեցների Միութեան նախաձեռնութեամբ կազմակերպւած երկօրեայ տօնաւաճառքը , նորտարւայ առիթով այս վաճառքը տևելու է մինչև վաղը երեկոյեան ժամը 21-ը:

 Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութիւնը պատրաստւում է Նոր Տարւայ տարեկան տօնավաճառքին

 

Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան Նոր Տարւայ տարեկան տօնավաճառքի նախապատրաստական աշխատանքները սկսւել է «Արարատ» մարզաւանում երեքշաբթի 3 դեկտեմբերի 2013 թ.-ից՝ դասաւորւելով «Սասունցի Դաւիթ», «Շահբազեան» եւ «Վաչիկ Ղարաբէգեան» սրահները, իսկ այսօր առաւօտեան Երէցների միութեան կանայք սկսել են հայկական աւանդական դոլմայի պատրաստման աշխատանքը:

ԳՆԱՀԱՏԱՆՔԻ ԵՐԵԿՈՅ

Նւիրւած՝ Շանթ ու Շանթիկ թատերախմբերի25-ամեակին

   Այս երկար տարիների ընթացքին սիրով, համբերատարութեամբ ու նւիրւածութեամբ եմ աշխատել «Շանթ» ու «Շանթիկ» թատերախմբերի երեխաների ու ծնողների հետ, բազմաթիւ երեխաներ, պատանի-պարմանուհիներ դաստիրակւել ու մեծացել են ինձ հետ միասին, այս բոլորը կատարւել է ամենայն սիրով պարուրւած, մի մթնոլորտում.- այսպէս արտայայտւեց բեմադրիչ՝ պրն. Ռուբիկ Մկրտիչ Պետրոսեանը:

Շրջագայութիւն դէպի Ղեշմ Կղզի

 

   Երէցների միութեան շրջագայութիւնների յանձնախմբի նախաձեռնութեամբ՝ սոյն թւականի նոյեմբերի 6-ից 8-ը տեղի ունեցաւ շրջագայութիւն դէպի Ղեշմ Կղզի՝ ընկեր Ժանետ Թարվերդեանի պատասխանատւութեամբ: Շրջագայութեանը մասնակցում էին Կազմակերպութեան անդամները իրենց պարագաներով: