Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

 

 

 

 

 

 

 

 

   Ուրբաթ դեկտեմբերի 26-ի երեկոյեան Սուրբ Աստւածածին եկեղեցում տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն Հ. Մ. Ա. Կ.-ի «Սևան» երգչախմբի հիմնադիր և խմբավար լուսահոգի՝ Գուրգէն Մովսիսեանի մահւան առիթով: Արարողութեանը ներկայ էին Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան անդամները, Արւեստից միութեան անդամները, Սևան երգչախմբի նախքին անդամ-ուհիները, ընկերները, բարեկամները և գործակիցները:

   Արարողութիւնից յետոյ յուշերեկոյ տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնատեղիի «Կոմիտաս» սրահում:Կենսագրական ֆիլմի ցուցադրումից յետոյ ելոյթներով հանդէս եկան Գուրգէն Մովսիսեանի աշակերտներ՝ Արփի Սիմրոջեաը Հ.Հ.Ը.Մ.-ի «Տաւիղ» երգչախմբի խմբավարութեամբ և Ռազմիկ Օհանեանը «Մաշտոց» երգչախմբի խմբավարութեամբ, որին սոյն ծրագրի համար յաւելւել էին նախքին Սևան երգչախմբի անդամ-ուհիները:

  Երկու դաշնամուրային կտորներով ներկայացաւ նաև տկն. Զարմիկ Բաբայեանը:

  Ելոյթին ներկայ էին մեծանուն հայ և պարսիկ երաժիշտներ և երաժշտասէր անհատներ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հնուց եկած խօսք է՝

 

«Ծառն արմատով է ծառ, տունը հիմքով տուն»

 

1964 թւականի դեկտեմբերի 14-ին հիմնադրւեց և ընտրւեց Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան առաջին վարչութիւնը:

 

Անցել են 50 տարիներ փոխւել են պայմանները, կառոյցը, եկել են վարչութիւնները աշխատել ու տեղը տւել միուսներին, սակայն չի փոխւել Երէցների միութեան նպատակը այն է՝ լինել ու մնալ Կազմակերպութեան սիւնը նւիրւել ազգապահպանման գործին և օժանդակել Կազմակերպութեանն ու համայնքին, յանուն նոր սերնդի ու նրա վերելքների: Երէցների միութիւնը հաւատացած է, որ դեռ երկար ճամբայ ունի կտրելու և նորանոր նւաճումներ ունի գրանցելու իր էջերում: Նա պիտի իր փորձառու ընկերներով ինչպէս միշտ, նեցուկ կանգնի՝ Կազմակերպութեան բոլոր միութիւններին, մարմիններին ու միութենականներին:

 

 

 

       Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Երէցների միութեան 50-ամեակի առիթով միութեան նախաձենութեամբ 2014թ. երկուշաբթի դեկտ. 8-ի երեկոյեան ժամը 8-ին «Արարատ» Մարզաւանի «Վ. Ղարաբէգեան» հարազատ յարկի տակ տեղի ունեցաւ հանդիսութիւն:

 

Վարչութեան անդամները հիւրերի և միութենականների կրծքին 50-ամեակի խորհրդանիշ փակցնելով ուղեկցում էին դէպի նստատեղիներ:

 

Ծրացրի պաշտօնական բաժինը բացւած համարեց Երէցների միութեան նախագահ՝ ընկ. Ժանէտ Թարվերդեանը: Նա իր խօսքերում ասաց՝ «Սիրելիներ այսօր մեր հարազատ «Արարատ»-ի ջերմ յարկի տակ Հ.Մ.Ա.Կ.-ի հիմնադրման և գործունէութեանը 70-ամեակին զուգընթաց, տօնում ենք նաև մեր սիրելի միութեան 50-ամեակը: Հպարտ ենք որ մենք ևս թէպետ փոքրիկ մասնիկն ենք եղել այս 50-ամեայ հոլովոյթի, 50 պատկառելի տարիներ, որի իւրաքանչիւր տարին մի պատմութիւն է և իւրաքանչիւրս այդ պատմութեան կերտողը: Մենք սերունդներն ենք այն հիմնադիր անդմաների, որը ամեն կերպ փորձում ենք կանգուն պահել մեզ աւանդ հասած միութեան սիւները»:

 

Նա աւելացրեց՝ «Սիրելի ներկաներ թոյլ տւէք վերջում երախտագիտութեան խօսքս ուղղեմ նախ՝ Ձեզ, Ձեր տարած աշխատանքի, բոլորանւէր մասնակցութեանը, նւիրւածութեան և համագործակցութեան համար, որը արդարացնում էք միութենականի բարձր կոչումը, ապա շնորհաւորել բոլորիս՝ Երէցների միութեան 50-ամեակը և նաև միութեանս Արհեստից բաժանմունքի 30 տարւայ անխոնջ և տքնաջան աշխատանքներով կազմակերպւած և իմի բերած նորտարւայ և գարնանային ցուցահանդէս վաճառքի 30-ամեակը»:

 

Ծրագրի  գեղարւեստական բաժնում Արւեստից միութեան «Արարատ» պարախմբի թիւ 2 սաները կատարեցին «Ուրախ Պար»-ը:

 

Ընկերներ Հանրի և Շաքէ Յարութիւնեաններ զոյգը, կատարեցին Երգերի շարան Լուիզա Աւետիսեանի դաշնամուրային ընկերակցութեամբ:

 

Երգերն էին՝ Կիլիկիա, Կապոյտ Մանուշակ, Ալայլուղ, Dicitencello Vuie: Ապա «Մեր Փառք»-ը ասմունքվ հանդէս եկաւ Սևադա Յարութիւնեանը: Այնուհետև ցուցադրւեց Երէցների միութեան 50-ամեայ կեանքը պարունակող ֆիլմ, ընկերներ՝ Կարէն Մնացականեանի և Անահիտ Աբրահամեանի համադրութեամբ:  Ապա Կենտրոնական վարչութեան խօսքը փոխանցեց ընկ. Արա Գալստեանը:

 

«Յարգելի հիւրեր, սիրելի ընկերներ

 

2014 թւականը բարեբաստիկ յոբելեանների տարի է. տարբեր միջոցառումներով տօնում եւ նշում ենք Կազմակերպութեան փառապանծ 70-ամեակը, եւ այսօրª ի ուրախութիւն եւ հպարտութիւն բոլորի, տօնում ենք Կազմակերպութեան հզօր միութեան պատկառելի 50-ամեակը:

 

Ծառը ամուր է իր արմատով, 70-ամեայ մեր կաղնին, դալար է եւ ամուր իր փորձառու եւ վաստակաշատ երէցներով, որոնք իր փորձառութեամբ եւ նւիրումով մշտադալար են պահում մեր կաղնին:

 

Երէցների միութեան ընկերները, քաջ գիտակցելով իրենց առաքելութիւնը  ամենայն զոհաբերութեամբ եւ նւիրումով ի կատար են ածել բոլոր այն սպասելիքներն ու աշխատանքները, որոնք յաճախª առանցքային նշանակութիւն են ունեցել Կազմակերպութեան համար եւ բարոյական առումովª նւաճել են պատւաբեր այն պատւանդանը, որի արժանաւոր տիրակալն են համարւում:

 

Հաւատացած ենք, որ Կազմակերպութեան հերթական Կենտրոնական վարչութիւնների կազմերը, իրենց պատասխանատւութեան շրջանում, որեւէ աշխատանք նախաձեռնելիս, իրենց գօտեպնդւած են զգացել Երէցների միութեանը թիկունքում ունենալու համար:

 

Այդքան մեծ եւ հզօր է Երէցների միութեան աշխատանքի նշանակութիւնը եւ երէց ընկերների դերակատարութիւնը:

 

50-ամեայ Երէցների միութեան ընկերները, իրենց կեցւածքով եւ տարած աշխատանքով, օրինակ հանդիսանալով երիտասարդ ընկերներին, նրանց սովորեցնում են զոհաբերութիւն, նւիրում, հաւաքական կամքի դրսեւորում եւ հաւատամք դէպի նպատակ, որին հասնելու համար պիտի առաջնորդւել միութենական ոգով:

 

Ողջունում եւ շնորհաւորում ենք Կազմակերպութեան նւիրեալների միութեան գործունէութեան 50-ամեակը եւ ցանկանումª երկար տարիների աշխատանքի հեռանկար:

 

Վարձքներդ ի կատար սիրելի վաստակաշատ ընկերներ»:

 

 Գեղարւեստական բաժնի աւարտին երաժշտութեան ներքոյ վետերան և վարչական անցեալի ու ներկայի երէց ընկերների ձեռքով հատւեց օրւայ կարկանդակը: Ապա ընկերներն ու հիւրերը տեղաւորւեցին ընթրիքի սեղանների շուրջ և հայկական աւանդոյթի համաձայն թամադայի բարեխօսութիւններին ու քաջալերանքներին հետևելով մէկը միւսի հետևից ինքնակամ հնչեցին երգեր:

 

         Կենտրոնական վարչութեան նախագահ ընկ. Համլետ Խալոյեանը իր հերթին բարեմաղթանքներ ու շնորհաւորանքեր յայտնեց և բարձր գնահատեց Երէցների տարած աշխատանքն ու համագործակցութիւնը: Բոլորին մաղթեց քաջառողջութիւն և նորանոր վերելքներ:

 

Խրախճանքը համեստ հիւրընկալութեամբ շարունակւեց մինչև ուշ գիշեր: Երէցների կողքին էր սիրւած երգիչ՝ Էդւին Հայրապետեանը, որի աւանդոյթ դարձած «Ախ Արարատ» երգով շուրջ պար բռնեցին ներկաները: Ինչպէս միշտ տօնւեց դեկտ. Ամսւայ ծնունդները, հատւեց գեղեցիկ կարկանդակը և ընդանրական նկարով աւարտւեց ծրագիրը: Բոլորը մեծ գոհունակութեամբ ու քաղցր յուշերով տուն դարձան:

 

Հ.Մ.«Արարատ»Կ.

 

 

 

 

Հ.Մ.Ա.Կ.-ի «Արարատ» ֆուտբոլի խմբի յաղթանակը

«Արարատ»՝ 3 – «Մոթահեդ Լաւասան»՝ 0

      Դեկտեմբերի 5-ին «Արարատ»-ը Թեհրանի ֆուտբոլի Ա կարգի լիգայի 8-րդ շաբաթւայ մրցութիւնների ընթացքում 3-0 հաշւով յաղթեց «Մոթահեդ Լաւասան» թիմին և յայտնւեց սիւնակի 2-րդ դիրքում:

25-րդ րոպէ՝ Սարմեն Փանոսեան    

32-րդ և 35-րդ րոպէ՝ Էդմոնդ Ախումեանս

Շնորհաւորում ենք մեր Մարզիկներին

Պիտի տեղեկացնենք, որ յաջորդ մրցութիւնը տեղի է ունենալու դեկտ. 12-ին «Սահանդ Փարս» թիմի դիմաց ժամը 14:00-ին Մարզաւանում:

Հ.Մ.«Արարատ»Կ.

 

Այս տարի 3-րդ տարի է ինչ «RC car» մրցութիւնները տեղի է ունենաում Թեհրանում մասնակցութեամբ լաւագոյն մասնակիցների ամբողջ երկրից:

Սարմեն Ծառուկեանը  Baja բաժնում կարողացել է նոյ. 21-ին 2-րդ տեղը հանդիսանալ:

«ԱԼԻՔ» - Ուրբաթ, անձրեւային ու թաց գետնի վրայ դժւարին պայմաններում ընթացող խաղին «Արարատ»-ի տղաներին յաջողւեց սեփական դաշտում կոտրել մրցակցի պաշտպանութեան օղակը եւ խաղի 80-րդ րոպէին կազմակերպւած հակագրոհով Մենուա Շահնազարեանին տեսնել գոլային վիճակում: Մենուան չփախցրեց ընկերների կատարած փոխանցումը՝ անսխալ իրացնելով գնդակը: Հաշիւը բացւելով՝ մրցակիցներին կարծես թէ կորցնելու ոչինչ չէր մնում այլեւս: «Փույա-Նէըմաթաբադ» թիմն անցնելով գրոհային խաղի՝ թուլացրեց նաեւ խաղի կենտրոնում մինչ այդմ պահպանած հաւասարակշռութիւնը, որով այլեւս անձրեւային եղանակը նոյնիսկ անկարող եղաւ նրանց օգնութեան հասնելու պաշտպանւելու պահին: Քիչ էր մնում արարատցիների կազմակերպած գրոհներով հաշիւը թրջել եւս երկու այլ գոլերով, սակայն դաշտի ու գնդակի թրջւածութիւնը, ինչպէս նաեւ՝ մրցավարի յաճախակ զարմացնող մօտեցումները գործեցին, որպէս՝ մրցակցի 12-րդ խաղացողներ, որով մեր տղաններին մնում էր պահպանելով խաղը՝ խուսափել ոչինչ չբերող վնասւածքներից:
«Արարատ»-ն իր այս խաղից վաստակած երեք միաւորով՝ շարունակում է կրնկակոխ հետապնդել առաջատար՝ «Հադաֆ» թիմին, որն ի դէպ, թւով մէկ յաւելեալ խաղ ունի անցկացրած եւ ընդամէնը մէկ միաւորի առաւելութեամբ է գլխաւորում աղիւսակը: