Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր
Հինգշաբթի, 20 Մարտ 2014 20:06

Ալիք

Հինգշաբթի, 20 Մարտ 2014 19:52

ՆԱՄԱԿԱՆԻ

Վերջերս «Ալիք» օրաթերթի էջերում նկատում եմ հետաքրքիր եռուգեռ՝ կապւած Հ.Մ.Ա.Կ.-ի հիմնադրման 70-ամեակին:
Այն, որ դա իրանահայ իրականութեան կարեւոր իրադարձութիւններից է, չափազանցութիւն չէ:
Այն, որ Հ.Մ.Ա.Կ.-ի դերը ազգային կերպարի ստեղծման, ազգապահպանման, մարզական, մշակութային եւ այլ ասպարէզներում անմրցակցելի է, անառարկելի է:
Այն, որ սփիւռքեան պայմաններում Հ.Մ.Ա.Կ.-ի ֆիզիկական եւ հոգեւոր կառոյցը վիթխարի մի կառոյց է, որի նմանը եթէ լինի հազւադէպ, դա երեւակայութիւն չէ:
Իսկ այն, ինչ այս օրերին մատուցւում է մամուլով եւ այլ հաղորդակցական միջոցներով՝ կառոյցի 70-ամեակը նշելու համար, դա հէնց իսկական արարատականի ջերմ, անշահախնդիր, հետեւողական աշխատանքի դրսեւորումն է, որը «Արարատ»-ը եօթանասուն տարիների ընթացքում ուղղորդել եւ հասցրել է իր նպատակին:
Սպասւած ու հաճելի են անցեալը ներկային կապող եւ մինչեւ ապագայ ձգւող յուշերի, ձեռքբերումների եւ պատկերների այդ հսկայ արխիւների մասնիկները՝ օրաթերթի էջերում:
Ցանկանում եմ առաւել բարձունքներ, դէպի ապագայ տանող հարթ ու լոյս ճանապարհ Ձեզ՝ սիրելի միութենականներ:

ԻՌԷՆ ԱԲՆՈՒՍԵԱՆ

 

 

 

 

Այս շրջանի խաղերը նւիրւած են Հ.Մ.Ա.Կ.-ի 70-ամեակին

Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան նախաձեռնութեամբ թւականիս մարտի 19-ին «Արարատ» մարզաւանում մեկնարկելու են 38-րդ շրջանի Համադպրոցական մարզական խաղերը, որոնք նւիրւած են Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան հիմնադրման 70-ամեակին:
Խաղերի գծով հարցազրոյց ենք ունեցել Կազմակերպիչ յանձնախմբի նախագահ Սաքօ Ազիզեանի եւ գրասենեակի պատասխանատու Անաշէ Զարգարեանի հետ:
Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Երէցների միութեան անդամ Սաքօ Ազիզեանը որպէս Կազմակերպիչ յանձնախմբի պատասխանատու՝ հարցազրոյցի ընթացքում ասաց. «Յանձնախումբը կեանքի կոչւելուց անմիջապէս յետոյ՝ իր առաջին նիստը Մարզական վարչութեան հետ գումարել է յունւարի 13-ին՝ սկսելով նախապատրաստական աշխատանքները: Այս տարի Համադպրոցական խաղերը դժբախտաբար զուգադիպել են Նոր Ջուղայում անցկացւող Գարնանային խաղերին, եւ դժբախտաբար, միջնակարգ օղակի աշակերտները չեն մասնակցելու խաղերին, քանզի նրանցից որոշները միութիւնների մարզական խմբերի շրջագծում մասնակցելու են Գարնանային խաղերին: Թէեւ սկզբնական շրջանում «Սողոմոնեան», «Մարիամ» հաստատութեան, «Գոհար» եւ «Սահակեան» դպրոցները պատրաստակամութիւն էին յայտնել մասնակցել խաղերին, բայց յետոյ հրաժարւեցին:
Դժբախտաբար, աղջկանց բաժնում եւս մասնակից աշակերտուհիների թիւը շատ է նւազել, ուղեցոյց բաժնում չունենք խմբական մարզաձեւերի մասնակցութիւն, իսկ տարրականում եւս թիւը քիչ է: Պէտք է նշեմ, որ այս տարի արձանագրւել են 320 աշակերտ-աշակերտուհիներ, որոնցից 267-ը տարրականից, իսկ մնացեալը ուղեցոյցից են:
Խօսելով մարզաձեւերի մասին՝ պրն. Ազիզեանն աւելացրեց հետեւեալը՝ ունենալու ենք բասկետբոլ, ֆուտբոլ, թեթեւ ատլետ, պինգ-պոնգ, տասնամարտ, ժայռամագլցում, շախմատ եւ հեծանւավազք: Ունենալու ենք նաեւ ասմունքի մրցութիւն: Այս տարի ծրագրել ենք փոքր մեքենաների մասշտաբով մրցութիւն, որը խիստ ընդառաջւել է: Եթէ իրապէս ընդառաջումը յաջող լինի, գալիք տարի դա կաւելացնենք մեր մարզաձեւերի մէջ: Խաղերի բացման հանդիսութիւնը տեղի է ունենալու չորեքշաբթի, մարտի 19-ին, երեկոյեան ժամը 7:30-ին, եւ խաղերը տեւելու են մինչեւ մարտի 23-ը»:

 Յանձնախմբի անդամներ՝
Նախագահ՝ Սաքօ Ազիզեան
Փոխնախագահ՝ Սարօ Աւագեան
Քարտուղարներ՝ Մեղմիկ Աւագեան եւ Սիոնա Շադքամի
Մարզաձեւերի պատ.՝ Նարբէյ Իսրայէլեան
Նիւթականի պատ.՝ Արբի Ծատուրեան
Գրասենեակի պատ.՝ Անաշէ Զարգարեան
Խորհրդատու՝ Հարւէն Իսաղուլեան

Սաքօ Ազիզեանը խօսելով առգոյ դժւարութիւնների մասին՝ ասաց. «Դժգոհութիւն եմ յայտնում որոշ դպրոցների ծնողական խորհուրդներին եւ կազմերին, որոնք սկզբում պատրաստակամութիւն էին յայտնել մասնակցութեան համար, իսկ յետոյ չմասնակցեցին. նրանց այդ քայլով տուժեցին այլ դպրոցները, որոնք խմբեր էին ներկայացրել:
Խօսելով յանձնախմբի դիմաց ծաւալւած դժւարութիւնների մասին՝ Սաքօ Ազիզեանը աւելացրեց. «Յանձնախմբի կողմից դպրոցներին յղւած մասնակցութեան նամակից յետոյ շատերը մասնակցութեան յայտ ներկայացրեցին, բայց յետոյ հրաժարւեցին մասնակցութիւնից, այդ պատճառով այլ դպրոցները տուժեցին: Յուսանք մեր սիրելի ծնողները աւելի ուշադիր լինեն երեխաների մարզանքի նկատմամբ, որովհետեւ գոյութիւն ունի «Առողջ միտքառողջ մարմին» կարգախօսը»:
Զրոյցի շարունակութեամբ յանձնախմբի գրասենեակի պատասխանատու Անաշէ Զարգարեանը այսպէս արտայայտւեց. «Աղջկանց բաժնում մասնակցում են 98 աշակերտուհիներ, տղայոց բաժնում 232 աշակերտներ: Տղայոց տարրական օղակում բոլոր մարզաձեւերը ընթանալու են, իսկ աղջկանց բաժնում կան բասկետբոլի երկու խմբեր, պինգ-պոնգ չի լինելու, իսկ այլ մարզաձեւերում է՛լ մասնակցութիւնը քիչ է: Աղջկանց ուղեցոյցը մասնակցութիւն չի բերել խաղերին: Ուղեցոյց օղակի տղայոց բաժնում բասկետբոլի եւ ֆուտբոլի երկու խմբեր, թեթեւ ատլետ, պինգ-պոնգ, ժայռամագլցում, ճատրակ, եւ հեծանւավազքը լինելու են:
Մասնակից դպրոցներն են՝ «Ն. Գիւլբենգեան», «Թունեան», «Նայիրի», «Արարատ», «Մարիամ» հաստատութիւն, «Շանթ», «Մարիամեան», «Ռոստոմ» եւ «Արաքս» դպրոցների աշակերտ-աշակերտուհիները:
Պէտք է նշենք, որ այլ դպրոցների չմասնակցելու պատճառով տուժել են «Արաքս», «Մարիամեան» եւ «Արարատ» դպրոցները՝ պակսեցնելով իրենց մասնակցութեան թիւը»:
Անաշէ Զարգարեանը աւելացրեց, խաղերի հանրային կապը խաղերի չորս օրերի ընթացքում ունենալու է 70 փոքր թղթակիցներ եւ լուսանկարիչներ:
Նրանց ներկայացնելու ենք պատրաստած հարցերը, որոնք կարող են հարցնեն, իսկ իրենց լուսանկարները, որ ուղարկեն մեզ, մենք էլ կը փորձենք «Ալիք»-ի միջոցով, տպագրել նրանց լուսանկարները եւ թղթակցութիւնները:
Վերջում յաջողութիւն մասնակիցներին, յաջող մրցակցութիւն եւ ընկերասիրութիւն: Յուսանք բոլորի համագործակցութեամբ լաւ ու յաջող խաղեր անցկացւեն: Շնորհակալութիւն ենք յայտնում «Ալիք»-ին համագործակցութեան համար»:

Թղթակցութիւնը կազմեց
ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԸ

 

 

 

 

    Մեկնարկեց 38-րդ Համադպրոցական խաղերը նւիրւած «Արարատ»-ի 70-ամեակին

   Մարտի 19-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի մարզական միութեան նախաձեռնութեամբ մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում տեղի ունեցաւ 38-րդ համադպրոցական խաղերի բացման հանդիսաւոր արարողութիւնը,որը այս տարի նւիրւած է «Հայ մշակութային Արարատ կազմակերպութեան 70-ամեակին»:
Խաղերին մասնակցել են 324 աշակերտ-աշակերտուհիներ,Թեհրանի հայոց «Մարիամեան», «Արարատ», «Թունեան», «Գոհար», «Շանթ», «Գուլբենկեան», «Ռոստոմ», «Նայիրի», «Մարիամ տղ.», «Մարիամ օր.» եւ «Արաքս կրթ.» դպրոցները: Խաղերի բացման հանդիսաւոր արարողութեանը ներկայ էին՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տէր.Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսեանը,հոգեւոր հայրը, Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի եւ թեմական ու կրթական խորհուրդների ներկայացուցիչներ, «Արարատ» կազմակերպութեան կենտրոնական վարչութեան եւ հիմնադիր անդամներ,Ալիք օրաթերթի խմբագրութիւն,Պայման պարբերականի խմբագիր,ծնողներ եւ հիւրեր:Բացման խօսքով հանդէս եկաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական մ. վարչութեան նախագահ ընկ.՝ Արա Ջահանեանը:Նա իր խօսքերում նշեց,որ Հայ Մշակութային «Արարատ» կազմակերպութիւնը հաստատական է իր աշխատանքում եւ փորձելու է անել լաւագոյնը:Ապա մէկը միւսի հետեւից սրահում տողանցեցին աշակերտները, որից յետոյ նրանք տեղաւորւուեցին սրահի աստիճանների վրայ: Իւրայատուկ ցոյցով կատարւեց համադպրոցական խաղերի պաստառի բացումը, աշակէրտ՝ Ադէ Կրասկեանի միջոցով:Ապա ջահը բոցավառւեց սրբազան հօր օրհնանքից յետոյ:
Ծրագրին բեմ հրաւիրւեց՝ արտայայտւելու Կ.վ. անդամ ընկ.՝ Ռուբինա Գալստեանը:Նա նշեց կազմակերպութեան ազնիւ նպատակը եւ Համադպրոցական խաղերի անցեալը,շնորհակալութիւն յայտնելով ծնողներին եւ,որ Արարատը մեր զաւակների երկրորդ տունն է,ուստի նախանձախնդիր պէտք է տէր կանգնենք այս վիթխարի կառոյցին,մաքուր,ընկերական եւ վստահութիւն ներշնչող մթնոլորտ ստեղծելով մեր երեխաների համար:Ապա կատարւեց մարզիկի եւ իրավարարի երդումները հերթականաբար՝ Ամարաս Լազարեանը եւ Արգինէ Պէտրոսը:
Այնուհետեւ Սրբազան հօր ձեռամբ,կազմակերպութեանս 70-ամեակին նւիրւած նկարչութեան փառատօնին գնահատականի արժանացած երեխաներին յանձնւեց գնահատագրեր: Բացման հանդիսութեանը հրաւիրւեց իր հայրական խօսքն ասելու թեմիս առաջնորդը:Սրբազան հայրը ողջունելով մասնակիցներին եւ ծնողներին,շնորհաւորեց կազմակերպութեան 70-ամեակին նւիրւած այս միջոցառումը եւ քաջալերեց,որ այսուհետ աւելի խուռներամ մասնակցութիւն բերենք ազգապահպանութեանը ծառայող աշխատանքներում,յիշեցնելով ցեղասպանութեան 100-ամեակի շեմին կանգնած պարտականութիւնները:
    Օրւայ միջոցառումը յագեցած էր գեղարւեստական բաժնով:Քլարինէթով հանդէս եկաւ՝ Նայիրա Ղարաբէյգին:
Պարային կատարումներով հանդէս եկան՝ Հ.Մ. «Արարատ» եւ Հ.Մ. «Նայիրի» միութեան պարախմբերը:Մեներգով հանդէս եկաւ Սէրլի Ռոստոմեանը «Իմ անունը Հայաստան է»երգով:Ելոյթ ունեցաւ թմբուկով Գարունէ Խաչատրեանը:Արաքս կրթ.-ի հիմնադրման 60-ամեակի կապակցութեամբ հնչեցին ողջոյններ,որից յետոյ երգչախմբով հանդես եկան դպրոցի սաները ՝ Մեղեդի Նազարեանի խմբավարութեամբ:  վերջում տեղի ունեցաւ քարատէի ցոյց Րաֆֆի միութեան անդամների միջոցով:
Նշելի է,որ սրահը զարդարւած էր միջացառմանը համապատասխան պաստառներով:
Ծրագրի հաղորդավարներն էին՝ Արգին Արիստակէսեանը եւ Նայիրի Շիրվանեանը:

 

 

 

 

 

Երկուշաբթի թւականիս մարտի 10-ին կայացաւ Երէցների Միութեան ամսական հանդիպումը : Հրաւիրեալ դասախօսն էր ՝ ընկ. Արմինէ Առաքելեանը , նիւթը՝ պայման պարբերաթերթի աշխատանքները:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Իրանի հայ մշակութային «Արարատ» միութեան 70-ամեակին նւիրւած հայաստանեան միջոցառումների յանձնախմբի անդամներին

 

Մարտի 5-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Իրանի հայ մշակութային «Արարատ» միության 70-ամյակին նվիրված հայաստանյան միջոցառումների հանձնախմբի անդամներ Արմինե Մանուկյանին և Նաիրա Հայրապետյանին:

 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Արարատ» միության 70-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր: Նախատեսվում են ծառատունկի իրականացում, Իրանի «Արարատ» միությունից ավտոարշավ՝ Արցախ-Հայաստան երթուղով, բարեգործական այլ ծրագրեր և միջոցառումներ:

 

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց «Արարատ» միության միջոցառումների ծրագրերը և իր աջակցությունը հայտնեց հայաստանյան միջոցառումներին՝ դրանք առավել կազմակերպված անցկացնելու և լայնորեն լուսաբանելու համար:

 

 

Լուրը ՝  http://www.mindiaspora.am/am/News/2939 - ից

 

Օրիորդաց  բասկետբոլի Սուպեր լիգայի եզրափակիչ մրցոյթ

Շնորհաւորում ենք մարզական միութեանը և օրիորդաց բասկետբոլի խմբին երկրորդ հանդիսանալու առիթով 

 

«Քէշաւարզ Ղազւին»-ը լիգայի ախոյեան

 

Օրիորդաց  բասկետբոլի Սուպեր լիգայի եզրափակիչ  խաղը տեղի ունեցաւ ուրբաթ մարտի 7-ին «Արարատ» և «Քէշաւարզ Ղազւին» թիմերի միջև՝ «Արարատ» մարզաւանում:

Թէպէտ «Արարատ»-ը 77-75  յաղթել էր «Ղազւին» թիմին, սակայն նոյն երկու թիմերի առաջին խաղում «Ղազւին» թիմը 11 միաւոր տարբերութեամբ էր յաղթել «Արարատ»-ին: Սուպեր լիգայի առաջին տեղը զբաղեցրեց «Քէշաւարզ Ղազւին»-ը և «Արարատ»-ը գրաւեց երկրորդ  տիտղոսը:

«Շարհդարիէ Բանդարաբբաս» թիմը յաղթելով  «Քուշա» թիմին գրաւեց երրորդ տեղը:

 

Ուրբաթ մարտի 7-ին առաւօտեան ժամը 10:00-ից Երէցների միութեան սեմինառների յանձնախմբի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ կլօր սեղան` կազմակերպութեան ժամանակակից մարտահրաւէրները  թեմաով:

 

Մանրամասնութիւնները շուտով :

 

Հ.Մ.Ա.Կ.-ի դահուկավազքի խմբի ձեռքբերումները Ծաղկաձորի ձմեռային համահայկական օլիմպիդայում

 

Երկուշաբթի սոյն թւականի 24 փետրւարին, Սնոբորդի հսկայ ոլորավայրէջք (Giant Slalom) մրցութիւնների արդիւնքում 25 մասնակիցների մէջ 14-րդ և 17-րդ տեղերն են գրաււել Գրիգորեան Էռիկը և Մանասեան Արաբօն:

Երեքշաբթի սոյն թւականի 25 փետրւարին լեռնադահուկի (Alpine) հսկայ ոլորավայրէջք աղջկանց մրցութիւնների արդիւնքում 12-րդ տեղն է զբաղեցրել օր. Մաթիլդա Մարտիրոսեանը, իսկ տղայոց բաժնում, որը կատարւեց համաշխարհային FIS Code ունեցող և ոչ FIS Code ունեցող խմբերի միջև, առաջին բաժնում Հայաստանի, Վրաստանի և Կիպրոսի հաւաքականի ախոյեանների և 2014 թ. Սոչի Օլիմպիայի մասնակից՝ Արման Սերեբրակեանի մասնակցութեամբ, 13-րդ, 14-րդ, 17-րդ և 19-րդ տեղերն են զբաղեցրել ՝ Ալֆրէդ Կարապետեանը, Պատրիկ Մնացականեանը, Արամ Մարտիրոսեանը և Արմէն Նազարեանը և ոչ FIS Code ունեցող 45 մասնակիցների միջև՝ 15-րդ տէղն է զբաղեցրել Ալէքս Լազարը:

Չորեքշաբթի  սոյն թւականի 26 փետրւարին կատարւեց լեռնադահուկի յատուկ ոլորավայրէջքի (Slalom) մրցութիւնները, որի արդիւնքում աղջկանց բաժնում 10-րդ տեղն է զբաղեցրել Մաթիլդա Մարտիրոսեանը, իսկ տղայոց բաժնում 60 մասնակիցների մէջ՝ 22-րդ, 25-րդ և 26-րդ տեղերն են զբաղեցրել ՝ Ալֆրէդ  Կարապետեանը, Արամ Մարտիրոսեանը և Արմէն Նազարեանը:

Հինգշաբթի  սոյն թւականի 27 փետրւարին կատարւեց սնոբորդի յատուկ ոլորավայրէջքի մրցութիւնները, որի ընթացքում 27 մասնակիցների մէջ՝ 8-րդ, և 20-րդ տեղերն են գրաււել Էռիկ Գրիգորեանը և Արաբօ Մանասեանը:  

 

մանրամասնութիւնը շուտով ...

 

ԲունԲարեկենդանիՈւրախ Երեկոյ

Կիրակի սոյն թւականի մարտի 2-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան նախաձեռնութեամբ, մտերմիկ և հաճելի մթնոլորտում նշւեց «Բուն բարեկենդան»-ը:

Հանդիսավարութեան աշխատանքը կատարում էր ընկեր Արմինէ Զէյթունցեանը, իսկ երեկոյի բարձր տրամադրութիւնը՝ իր տաք ձայնով և գեղեցիկ երգերով, ապահովւում էր Ալէն Սարգսեանը իր նւագախմբով£

Ծրագրից քիչ անց յանձնախմբի անդամները գեղեցիկ տարազներ հագած և ներկաների շրջպարով տոհմիկ երգերի ներքոյ սրահ բերեցին «աւանդական ղափամա»ն, որը յատուկ ջերմութիւն եւ աշխուժութիւն ստեղծեց ներկաների մօտ£

Սրահի մի անկիւնում տեղադրւած էր յատուկ կրպակ, ուր մատակարարւում էր պասի քաղցրեղէնով թէյ ու վաճառւում պասի տարբեր տեսակի ուտեստներ:

Ընթրիքից յետոյ ողջոյնի և շնորհաւորական խօսքեր հնչեց Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան «Արարատ» երգչախմբի 29-րդ Ֆաջր փառատօնում երրորդ հանդիսանալու բարեբաստիկ առիթով, որի անդամները, հիւրաբար ներկայ էին ձեռնարկին և իրենց շնորհակալութիւնն ու յարգանքի հաւաստիքն էին փոխանցել Երէցների միութեան ջերմ հիւրընկալութեան համար, գեղեցիկ ծաղիկով ու բացիկով և «Դերիկօ ջան – ջան մարալ» երգի կատարումով առաւել ճոխացրին երեկոն:

Ձեռնարկը նւիրւած էր Հ.Մ.Ա.Կ.-ի հիմնադրման և գործունէութեան 70-ամեակին և նոյն առիթով Հանրային կապի միջոցով սրահում ներկայացւել էր ցուցահանդէս՝ Հ.Մ.Ա.Կ.-ի 70 տարիների (1944-ից 2014 թւական) աշխատանքների նկարներից, «70-ամեայ Հ.Մ.Ա.Կ.-ի պատմութեան հետքերով» խորագրով, որը հետաքրքրեց մասնակիցներին:

Վերջում յանձնախմբի կողմից նախատեսւած նւէրներ յանձնւեցին շուրջ 30 տարազ կրողներին և բոլոր մասնակիցներին յանձնւեց 70-ամեակի առիթով տպագրւած «Ալիք»-ի «Արարատ Յաւելւած թիւ 15» գունաւոր էջը: Ծրագրի ընթացքին յայտարարւեց, որ 2014 թւականին նշւում է Հ.Մ.Ա.Կ.-ի 70-ամեակը և ներկաները ծափողջոյններով շնորհաւորեցին առիթը: