Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

 

Հ.Մ.«Արարատ»Կ.-ի 33-րդ Արարատեան Գաւաթի ֆուտսալի խաղերի ծրագիր

Ուրբաթ 23  Մայիս 2014  ( 2 خرداد)

 

 

 

                Ժամ
                   Խումբ                  Խումբ 

19:00

Րաֆֆի

Նայիրի (2)

   20:00

                  Հրազդան

Հ.Հ.Ը.Մ. (2)

 

ՄԷԿ ՕՐ ԲՆՈՒԹԵԱՆ ԳՐԿՈՒՄ

 

Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան

Սիրելի անդամներ՝

 

Ուրախութեամբ տեղեկացնումենք, որ այստարի եւս կազմակերպւել է մեր տարեկան

միօրեայ «փիքնիք» -ը՝

Ձեր եւ Ձեր ընտանիքի անդամների եւ ընկերների մասնակցութեամբ

 

ՈՒՐԲԱԹ ՄԱՅԻՍԻ 16, 2014 թ.

առաւօտեան ժամը 11:00-ից մինչ եւ 16:00-ը

«ԱՐԱՐԱՏ» ՄԱՐԶԱՒԱՆԻ

ԼՈՂԱՒԱԶԱՆՆԵՐԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄ

 

Խնդրում ենք մինչեւ մայիսի 15-ը

մասնակցողների թիւը փոխանցել

«Արարատ» մարզաւանի գրասենեակª

ճաշ եւ սեղան ապահովելու համար

հեռախօս՝ 88030224-5

 

ՁԵՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ ՑԱՆԿԱԼԻԷ

 

 

 

 

 

 

 

Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան նախաձեռնութեամբ`

Շրջագայութիւն՝ դէպի Գորիս եւ Ստեփանակերտ

1 օր՝ Գորիս, 2 օր՝ Ստեփանակերտ

Մեկնում՝ 2 յունիսի 2014 – վերադարձ՝ 6 յունիսի 2014

Լրացուցիչ տեղեկութիւնների համար դիմել «Արարատ» մարզաւան 88030226-7 հեռախօսահամարներով:

 

 

 

 

 

 

 

 

   

Հանդիպում, Համահայկական ձմեռային առաջին խաղերին մասնակցող իրանահայ դահուկավազքի խմբի հետ 

 

 Երկուշաբթի սոյն թւականի Ապրիլի 28-ին տեղի ունեցաւ հանդիպում-թէյասեղան, ուր հրաւիրւած էին Համահայկական ձմեռային առաջին խաղերին մասնակցող Իրանի մարզիկները, խմբի պարասխանատու ընկերները, խմբի մարզիչը նաև Թեհրան Նահանգի  Դահուկավազքի  Յանձնախմբից՝ Մորթեզա Սավէ Շեմշաքին (նախագահ), Մոհամմեդ Ռեզա Սավէ Դորուդին (փոխ նախագահ), Ամիր Ֆառաջի Քիան (վարչութեան անդամ) և «Արարատ» խմբի մարզիչ՝ Սամիրա Զարգարին:

    Տեղի ունեցաւ մտերմիկ հանդիպում, զրոյց և ընկերները փոխանցեցին իրենց տեսակէտները՝ խաղերի և «Արարատ» խմբի մակարդակի, խաղերի արդիւնքի և ընդհանուր հիւրնկալութեան վերաբերեալ: Նաև հնչեցին առաջարկներ՝ խմբի աշխատանքները շարունակելու և  յառաջիկայ ամիսների ծրագրերի շուրջ:

   Վերջում միութեան կողմից գնահատագրեր յանձնւեց պրն. Շեմշաքի-ին, Սավէ Դորուդի-ին և օրդ. Զարգարիին:

 

 

 

 

Ճաշկերոյթ աշխատաւորի օրւայ և մայրերի օրւայ առիթով 

 

Հ.Մ.Ա.Կ.ի Սկաուտական միութեան նախաձեռութեամբ ու միութեան ծնողական խորհրդի համագործակցութեամբ թւականիս մայիս 2-ին՝ Մայիս 1 աշխատաւորի օրւայ նաեւ մայրերի օրւայ առիթներով կազմակերպւել էր ուրախ ժամանց ու ճաշկերոյթ ծնողների համար:

Միջոցառմանը ներկայ էին թւով 70 ծնող, որը հաճելի ու մտերմիկ միջավայրում համեստ ընդունելութեամբ հիւրասիրւեցին: Ծրագրի ընթացքին դաշնամուրային մի կտոր նւագեց Արենուշ Մինէ Նազարեան  եւ նւագեց ու երգեց Արենուշ Ամարաս Մեհրաբեանը: Ապա նւագով հանդէս եկաւ Պրն. Ֆաթհին:

 

 

 

    Թւականիս մարտի 7-ին Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան Սկաուտական միութեան Գերագոյն կազմը հիւրընկալեց հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանին: Միութիւնը սոյն մտերմիկ հանդիպումը կազմակերպել էր տարւայ ընթացքին դոկտ. Կարէնի ցուցաբերած համագործակցութեան համար շնորհակալութիւն յայտնելու նպատակով: Հանդիպմանը պատգամաւորին զեկուցւեց միութեան արտաքին ու ներքին մասշտաբում աշխատանքներից ու միութեան դրւածքից եւ նոյն ուղղութեամբ եղան մտքերի փոխանակում:

 

Ուրբաթ, 2014 թ.-ի մայիսի 2-ին, Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան Սկաուտական միութեան Արիների հատւածի թիւ 4 խումբը դպրոցական արշաւ է ունեցել Շանթ դպրոցի 5-րդ, 6-րդ և 7-րդ դասարանների աշակերտների հետ:

Արշաւի նպատակն էր հայ երիտասարդներին ծանօթացնել միութենական և  Սկաուտական կեանքի հետ և նոր սերունդին ներգրաւել միւթիւններում: