Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

 

Նախաձեռնութեամբ  Երէցների Միութեան, «քուքու-փլաւ»-ի ընթրիք երեկոյ

 

Նախաձեռնութեամբ  Երէցների Միութեան, երեկ յունւարի 13-ի 2014 թ.-ին «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում տեղի ունեցաւ «քուքու-փլաւ»-ի ընթրիք երեկոն:

Մթնոլորտը ջերմ էր ու ընկերական: Ձեռնարկի սկզբում Միութեան նախագահ՝ ընկ. Անդրէ Գալստեանը ողջունելով ընկերների և հիւրերի ներկայութիւնը, շնորհաւորեց Նոր Տարին և Սուրբ Ծնունդը և բոլորին ցանկացաւ ՝ առողջութիւն, յաջողութիւն և ուրախութիւն, իսկ համայն հայութեանը՝ խաղաղութիւն, յառաջադիմութիւն և իղձերի ու երազանքների իրագործում:

Ծրագիրը շարունակւեց ուրախ նւագներով ու երգերով որը կատարւում էր «Կարէն Մանսուրեան»-ի և իր նւագախմբի միջոցով:

Ընթրիքից յետոյ, Միութեան նախագահ՝ ընկ. Անդրէ Գալստեանը ըստ միութեան յարկի տակ աւանդոյթ դարձած սովորութեան՝ ընթերցեց պատկան ամսւայ ընթացքում ծնւած ընկերների անւանացանկը , որոնք հաւաքւեցին կարկանդակի շուրջ : Բոլոր հիւրերը հիւրասիրւեցին թէյով և տարեդարձի կարկանդակով:

Ձեռնարկին ներկայ էին բազմաթիվ հիւրեր որոնք ծրագրի վերջում մեծ գոհունակութեամբ թողեցին սրահը:

 

ՄԻՀՐ թատրոնը հիմնադրել են քոյր եւ եղբայր Մլքէ – Գալստեանները 2003 թւին: 

Թատրոնի առաքելութիւնն է բացայայտել իւրաքանչիւր շարժման փիլիսոփայական խորութիւնը` համատեղելով գեղանկարչութեան, հոգեբանութեան, պարի եւ դրամայի հետ:

Գեղ. ղեկավար՝ Ցոլակ Մլքէ-Գալստեան

 

Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան նախաձեռնութեամբ՝ 32-րդ «Ֆաջր» փառատօնի մասնակիցները ներկայացնելու են «Կոմիտաս»  եւ «Գոյներ» բեմադրութիւնները:

            Ուրբաթ 17 յունւարի 2014 թ. Ժամը 19:30-ին Կենտրոնատեղիի «Կոմիտաս» սրահում:

 

 

 

 

 

Ֆուտբոլի առաջին կարգի ակումբային մրցոյթների արդիւնքներ

 

 

խումբ

արդիւնք

արդիւնք

խումբ

թւական

1

ԱՐԱՐԱՏ

(պատանեկան)

4

3

Փարշան

(پرشان)

27.12.2013

2

ԱՐԱՐԱՏ

(երիտասարդական)

3

3

Վարդաւարդ Ամիրքաբիր

(وردآورد امیرکبیر)

27.12.2013

3

ԱՐԱՐԱՏ

(երիտասարդական)

3

0

Բէհէշթի

(بهشتی)

07.01.2014

4

ԱՐԱՐԱՏ

(երիտասարդական)

2

1

Ռահահան փայէթախթ

(راه آهن پایتخت)

10.01.2014

 

Մեր մարզիկներին ցանկանում ենք նորանոր յաջողութիւններ:

 

 

 

 

   Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան օրիորդաց բասկետբոլի սուպեր լիգայի մրցութիւնների շարանում տեղի ունեցաւ երկու մրցութիւններ հինգշաբթի և ուրբաթ (Յունւար 9 և 10)-ին Արարատ մարզաւանի Սասունցի Դաւիթ սրահում որի արդիւնքներն են հետևալը:

Արարատ 88 – Հաւափէյմաի  մէրաջ Քէրմանսշահ 59

Արարատ 70 – Քէշաւարզ Ղազւին 58

Յաջողութիւն ենք ցանկանում մեր բոլոր մարզիկներին:

 

 

Արարատ Կազմակերպութեան պաշտօնեաների Ամանորեայճաշկերոյթ

 

 

Հ.Մ.Ա.Կ.-ի Վարիչ մարմնի Աւանդութեան համաձայն, չորեքշաբթի 25 դեկտեմբերի 2013 թ.-ի կէսօրին, «Արարատ» մարզաւանի վարիչ մարմնի հրաւէրով կազմակերպութեան յարկի տակ աշխատող  պաշտօնեաների, Վարիչ մարմնի եւ Կենտրոնական վարչութեան որոշ անդամների ներկայութեամբ տեղի ունեցաւ Ամանորեայ ճաշկերոյթ:

Անակնկալ կերպով ճաշկերոյթի բացումը կատարեց Ձմեռ պապիկը, որը Նոր Տարին շնորհաւորեց բոլոր աշխատակիցներին եւ մաղթեց նրանց յաջողութիւններով լի տարի: Ապա վարիչ մարմնի նախագահ՝ ընկեր Նորիկ Մանասերեանը, նոյնպէս շնորհաւորելով գալիք Նոր Տարին, իր խօսքերում ակնարկեց 2013 թւականին վարիչի բացակայութեան ժամանակաշրջանում մարզաւանում եղած որոշ դժւարութիւնները, որը միասնաբար յաղթահարեցինք՝ պաշտօնէութեան համագործակցութեամբ եւ մատնանշեց, որ 2014 թւականին նշելու ենք Կազմակերպութեան հիմնադրման 70- ամեակը, ուստի աւելի սեղմ եւ ակտիւ աշխատանք է պահանջւելու բոլորից, յոյս յայտնելով թէ 70-ամեայ յոբելենական աշխատանքները նոյնպէս միասնաբար ի մի կը բերենք ամենավայել կերպով: Կենտրոնական վարչութեան անդամ՝ ընկեր Ալէքս Կարապետեանը երկրորդելով ընկեր Նորիկին, բոլորին շնորհաւորեց գալիք Նոր Տարին եւ Ս. Ծննդեան տօները:

Այդ օրւայ յիշողութիւնը դրոշմւելու համար ճաշկերոյթի աւարտին ներկաները նկարւեցին Ձմեռ պապիկի հետ եւ միմեանց փոխանցեցին ամանորեայ բարեմաղթանքներ:

Ֆուտբոլիարդիւնք

Ուրբաթ դեկտ.-ի 20-ին Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Մարզաւանում, Մարզական միութեան նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ ֆուտբոլի մրցոյթներ ՝

 

 

խումբ

արդիւնք

արդիւնք

խումբ

1

ԱՐԱՐԱՏ

(երիտասարդական)

1

0

Փանջալի

             (پنجعلی)

2

ԱՐԱՐԱՏ

(պատանեկան)

0

6

   Փայամ    

    (پیام)      

 

Յաջողութիւն ենք մաղթում մեր բոլոր մարզական խմբերին :

Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզաւանի գրասենեակները ընդառաջ են գնացել նոր տարւան :

 

 

 

Երէցների Միութիւնը նշեց իր հիմնադրման

 

49–րդ տարեդարձը

 

 

 

 

 

Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան Երէցների Միութիւնը, հինգշաբթի դեկտեմբերի 12–ի երեկոյեան, Մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում շուքով նշեց իր հիմնադրման 49 – ամեակը։

 

Տօնական մթնոլորտ ունեցող ձեռնարկի սկզբում, միութեան նախագահ՝ ընկեր Անդրէ Գալստեանը ողջունելով ընկերների ներկայութիւնը, շնորհաւորեց օրւայ առիթը` միութեան հիմնադրման 49–րդ տարեդարձը։

 

Նա ապա մանրամասնօրէն զեկուցեց միութեան անցեալ մէկ տարւայ գործունէութիւնը եւ ունեցած դրական ազդեցութիւնները, որոնք նպաստում են կազմակերպութեան վերելքին եւ նիւթական ու բարոյական կարողութեան բարձրացմանը։

 

Այնուհետեւ միւթեան քարտուղարութեան պատասխանատու՝ ընկեր Արմինէ Գրիգորեանը սահիկների ցուցադրութեամբ պատկերաւոր տեղեկութիւններ փոխանցեց Հ.Մ.Ա.Կ.–ի Երէցների Միութեան անցնող տարւայ ծաւալուն գործունէութիւնից։

 

Ապա ընկեր Անդրէ Գալստեանը հրաւիրեց Կազմակերպութեան Կենտրոնական Վարչութեան նախագահ՝ ընկեր Համլետ Խալոյեանին։

 

Ընկեր Խալոյեանը եւս շնորհաւորելով  միութեան տարեդարձը, իր հերթին թւեց միութեան վերելքները  եւ յոյս յայտնեց որ, միութենականները նոյն ժրաջան աշխատանքով շարունակեն իրենց ընթացքը։

 

Այնուհետեւ միութենականները երգերով եւ արտասանութիւններով, աւելի տօնական տրամադրութիւն պարգեւեցին երեկոյին, միաժամանակ ներկաները հիւրասիրւեցին ընթրիքով։

 

Ամենավերջում, միութեան 49–ամեակի կարկանդակը հատւեց կազմակերպութեան հին եւ նոր սերունդների ներկայացուցիչների միջոցով և Դեկտեմբեր ամսւայ ծնւած ընկերների ծնունդը ևս նշւեց:

 

Յուսանք, որ Երէցների Միութեան 50–րդ տարեդարձը աւելի բեղուն գործունէութեան տեղեկագրով նշւի կազմակերպութեան հիմնադրման եօթերորդ տասնամեակի ընթացքում։