Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

 Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութիւնը պատրաստւում է Նոր Տարւայ տարեկան տօնավաճառքին

 

Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան Նոր Տարւայ տարեկան տօնավաճառքի նախապատրաստական աշխատանքները սկսւել է «Արարատ» մարզաւանում երեքշաբթի 3 դեկտեմբերի 2013 թ.-ից՝ դասաւորւելով «Սասունցի Դաւիթ», «Շահբազեան» եւ «Վաչիկ Ղարաբէգեան» սրահները, իսկ այսօր առաւօտեան Երէցների միութեան կանայք սկսել են հայկական աւանդական դոլմայի պատրաստման աշխատանքը:

ԳՆԱՀԱՏԱՆՔԻ ԵՐԵԿՈՅ

Նւիրւած՝ Շանթ ու Շանթիկ թատերախմբերի25-ամեակին

   Այս երկար տարիների ընթացքին սիրով, համբերատարութեամբ ու նւիրւածութեամբ եմ աշխատել «Շանթ» ու «Շանթիկ» թատերախմբերի երեխաների ու ծնողների հետ, բազմաթիւ երեխաներ, պատանի-պարմանուհիներ դաստիրակւել ու մեծացել են ինձ հետ միասին, այս բոլորը կատարւել է ամենայն սիրով պարուրւած, մի մթնոլորտում.- այսպէս արտայայտւեց բեմադրիչ՝ պրն. Ռուբիկ Մկրտիչ Պետրոսեանը:

Շրջագայութիւն դէպի Ղեշմ Կղզի

 

   Երէցների միութեան շրջագայութիւնների յանձնախմբի նախաձեռնութեամբ՝ սոյն թւականի նոյեմբերի 6-ից 8-ը տեղի ունեցաւ շրջագայութիւն դէպի Ղեշմ Կղզի՝ ընկեր Ժանետ Թարվերդեանի պատասխանատւութեամբ: Շրջագայութեանը մասնակցում էին Կազմակերպութեան անդամները իրենց պարագաներով:

 

Այսու տեղեկացնում ենք, որ Թեհրանի օրիորդաց երիտասարդական Բասկետբոլի ակումբային մրցոյթների եզրափակիչ խաղին Հ.Մ.Ա.Կ.-ի օրիորդաց երիտ. խումբը մրցեց Քուշա խմբի հետ և արդիւնքում 45-49-ով զբաղեցրեց 2-րդ տեղը:

    Արդէն տեղեկացրել էինք, որ Հ.Մ.Ա.Կ.–ի «Շանթ» ու «Շանթիկ» Պատանեկան թատերախմբի 25–րդ տարեդարձի առիթով, «Շանթ» խումբը տարիներ անց կրկին անգամ բեմադրեց «Նախշուն Զոքանչներ» կատակերգութիւնը, որի հեղինակն է թատրոնի ժրաջան ղեկավար պրն. Ռուբէն Մկրտկչ Պետրոսեանը, փոխ առնելով մի ժողովրդական ասացւածքից։

 

Երէցների Միութիւնը նւիրեց իր ամսական հանդիպումը՝ Սայեաթ Նովայի ծննդեան 300 ամեակին

 

   Թւականիս երկուշաբթի Նոյեմբեր 4–ի երեկոյեան «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում՝ տեղի ունեցաւ Երէցների Միութեան Նոյեմբեր ամսւայ հանդիպումը, որը երաժշտական ու տօնական համ ու հոտ ունէր և նւիրւած էր Սայեաթ Նովայի ծննդեան 300 ամեակին։

    Հ.Մ.Ա.Կ.- ի մեծ ընտանիքը ուրախութեամբ է արտացոլում իր անդամների յաջողութիւնները լինեն դրանք մարզական, մշակութային, գիտական և այլն:


 

     Սկաուտական Միութեան  Արենուշների հատւածի թիւ 2-ի միասնական աշխատանք Արարատ դպրոցի վեցերորդների և եօթերորդների հետ