Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Երէցների միութեան Արհեստից բաժանմունքի կազմակերպած նոր տարւայ Կրպակի վաճառքը տեղի ունեցաւ դեկտ.29֊ին։

 

Իրանի բասկետբոլի Առաջին լիգայի տղ. բասկէտբոլի «Օմիդի լիգայի» խմբերի մրցումների շարանում
«Արարատ» - «Մանիզան Քերմանշահ»
Ուրբաթ դեկտեմբերի 29-ի 2017 թ.ժամը 15:00-ին «Արարատ» մարզաւանում:

Հ.Մ.Ա.Կ.-Սկաուտական միութեան Արիների հատւածի թիւ 2 խումբը կազմակերպել է FIFA 18 թորնոմենթ, որին մասնակցել են 2 տարիքային խմբեր՝ 10-15 և 15-ից վեր տղաներ։
Մրցաշարը սկսել է այսօր դեկտ.18֊ին ժամը 4-ից և աւարտւելու է ժամը 24֊ին,իսկ վաղը կը կայանայ ֆինալները սկսեալ ժամը 4֊ից։
Բանուկ է թիւ 2֊ի միջոցով պատրաստւած բիւֆէն։

Հ.Մ.Ա.Կ.-Սկաուտական միութեան Արիների հատւածի թիւ 2 խումբը կազմակերպել է FIFA 18 թորնոմենթ, որին մասնակցել են 2 տարիքային խմբեր՝ 10-15 և 15-ից վեր տղաներ։
Մրցաշարը սկսել է այսօր դեկտ.18֊ին ժամը 4-ից և աւարտւելու է ժամը 24֊ին,իսկ վաղը կը կայանայ ֆինալները սկսեալ ժամը 4֊ից։
Բանուկ է թիւ 2֊ի միջոցով պատրաստւած բիւֆէն։

 

 

 

Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Արւեստից միութեան նախաձեռնութեամբ «Արարատ» երգչախմբի 2017 թ.-ի ելոյթը առիթ հանդիսացաւ որ հանրութեան հետ կապը նոյեմբերի 28-ին մտերմիկ հարցազրոյց կազմակերպի «Արարատ» երգչախմբի ղեկավար «Արփի Սիմրոջեան»-ի հետ, որը ներկայացնում ենք ամբողջութեամբ:

Գրական Շրջանակի հերթական հանդիպումը տեղի ունեցաւ  շաբաթ դեկտ. 16-ին։ Դերասան Մանուէլ Մարութեանի (1901-1986) կեանքից գրառումներ ընթերցւեց իր "Երբ իջնում է վարագոյրը" գրքից։ Յաջորդ հանդիպումը 2018-ին։

Թեհրանի Միջակումբային Երէցների բասկետբոլի մրցաշար «Հէյդար նիա »դահլիճում

Տեղեկացնում ենք որ «Արարատ»-ի բասկետբոլի Երէցների խումբը մասնակցել է սոյն մրցաշարին և մինչ այս ստացել է հետևեալ արդիւնքները՝

Հոկտեմբերի 4 ,2017 թ.
«Արարատ» 36 - 70 «Սաբա »

Հոկտեմբերի 25 , 2017թ.
«Արարատ» 42 - 44 «Հաֆեզ»

Նոյեմբերի 22 ,2017թ.
«Արարատ» 59 - 32 « Էսթեղլալ»
Խաղերը շարունակւելու են և «Արարատ»-ի խումբը յառաջիկայ երկու մրցումները յաղթելու դէպքում կանցնի կիսաեզրափակիչ փուլ :

«Արարատ»խմբի մարզիչն է ընկեր՝ Մելիք Սարգսեանը
Օգնականը ընկեր՝ Գիլբերտ Աջունեանը

Անձնակազմն է ընկերներ՝

Ալֆրեդ Ալլահվերդեան
Հենրի Մինասեան
Գևիկ Մկրտչեան
Անուշաւան Իսաղուլեան
Սերժիկ Մեհրաբեան
Սարօ Աւագեան
Ժիրայր Բաբայի
Ռազմիկ Պօղոսեան
Գևիկ Աւասափեան
Սևակ Նազարեան
Արա Անտոնեան
Արիս Համբարչեան
Հերոս Նաւասարդեան
Փաթրիկ Հաթամեան

Յաջողութիւն ենք մաղթում մեր Երէց բասկետբոլիստներին յառաջիկայ մրցումներում : 

Ուրբաթ նոյեմբերի 24-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան Արենուշների հատւածի թիւ 1 խմբի անդամները տօնեցին խմբի տարեդարձը, որտեղ հրաւիրւած էին խմբի՝ հին սերնդի աստիճանաւորները եւ պատասխանատուները:
Միջոցառումը՝ հին եւ նոր սերնդի ներկայացուցիչների համար բացառիկ առիթ ստեղծեց, որն նպաստեց՝ յարաբերութիւնների զարգացմանը եւ ամրապնդմանը:
Արենուշները ջերմ մթնոլորտում տօնեցին խմբի տարեդարձը, այնուհետեւ երկար զրուցեցին: Համատեղ զրոյցում սկաուտները վեր հանեցին խմբի կարեւոր ձեռքբերումները եւ սկաուտական աշխատանքների առաքելութիւնը: Վերջում սկաուտները խաղացին աշխոյժ սկաուտական խաղեր:

Հինգշաբթի ,2017 թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցաւ Արիների հատւածի թիւ 4 խմբի Գիշերային աշխատանքը ,որի նպատակն էր նպաստել արիների նորանոր գիտելիքների զարգացմանը:
Արիները Գիշերային աշխատանքի սկզբում կահաւորեցին սկաուտական բանակավայրը կառուցելով՝ իւրովի սարգաւորում, այնուհետեւ մէկ օր գիշերեցին բնութեան գրկում ,որտեղ սովորեցին գոյատեւել դժւար պայմաններում:

Ուրբաթդեկտեմբերի 8-ինտեղիունեցաւՀ.Մ.Ա.Կ-իԱրիների  հատւածիթիւխմբիմէկօրեայարշաւը՝ «Մարանջաբ» անապատում: Արշաւիաշխատանքներիմասէրկազմումսկաուտականզանազան գիտելիքներիփոխանցումները: Շրջագայութեանժամանակսկաուտներըծանօթացանանապատումգոյատեւելուպայմաններիհետ, ինչնէլնրանցմեծոգեւորութիւնպատճառեց:

ԱրիներըՄարանջաբումգբօսնեցինընդարձականապատումեւծանօթացանմիջավայրիկլիմայականպայմաններիհետ:

Յատկանշականէ, որարիներինընկերակցումէրընկերԱրաՋահանեանը, ովնրանցկրթեցնորանորգիտելիքներով: