Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

 

     Բազմաթիւ Հայերի եւ շուրջ հազար  մարզիկների  եւ պետական ու ազգային հիւրերի ներկայութեամբ  եւ մեծ խանդավառութեամբ, չորեքշաբթի սեպտեմբերի 11–ի երեկոյեան Թեհրանի «Արարատ» մարզաւանում,  տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.–ի 45–րդ շրջանի Համահայկական խաղերի բացման հոյակապ արարողութիւնը։

    Սկզբում դաշտում հաստատւած էկրանների վրայ  ցուցադրւեց մի տեսաժապաւէն, որը յիշեցնում էր նախորդ շրջանների Հաահայկական խաղերի ապրումերը։

    Ապա,  Հ.Մ.Ա.Կ-ի Սկաուտական Միութեան միջոով կատարւեց դրօշակների մուտքի եւ բարձրացման հոգեպարար արարողութիւնը, եւ բարձրացւեցին Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան դրօշները, ներկաները յոտնկայս ունկնդրեցին  Իրանի Իսլամական Հանրապետութեան պետական հիմնը, ինչպէս նաեւ Կազմակերպութեան հիմնը։

    Անցնող ամռան ընթացքում, Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան «Արարատ» մարզաւանի  40-ամեայ լողաւազանները հիմնական բարեկարգումների ենթարկւեցին, աւելի բարւոգ վիճակում օգտագործողներին տրամադրելու համար։ ԹԷ՝ ինչ նորոգումներ են կատարւել եւ ինչ նպատակ հետապնդելու համար, դիմեցինք նորոգման աշխատանքներին ուղղակի հսկող՝ մարզաւանի վարիչ պրն. Յովիկ Յարութիւնեանին, որը ներկայացնում ենք ընթերցողներին։

    Արդէն նախապէս տեղեկացրել էինք, որ շուրջ երկու տարի առաջ Թեհրանում տեղացող սաստիկ անձրեւների հետեւանքով, Հ.Մ.«Արարատ» Կազմակերպութեան «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահի տանիքի տարբեր տեղերում առաջացել է խորշեր որոնց պատճառով սրահի յատակը վնասւել էր։

 

    Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան 45–րդ շրջանի «Համահայկական Խաղեր»-ի, բացման արարողութիւնը, որը նւիրւած է հէնց  մրցութիւնների 45–ամեակին,  կատարւելու է չորեքշաբթի Սեպտեմբեր 11–ի երեկոյեան ժամը 8.00–ին, Արարատ մարզաւանում։

 

Հարցազրոյց կազմակերպիչ յանձնախմբի նախագահի հետ

 

    Ինչպէս արդէն տեղեակ էք, Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան 45–րդ  շրջանի Համահայկական խաղերը սկսւելու են թւականիս Սեպտեմբերի 11–ից եւ տեւելու են առաւելագոյնը 10 օր։ Լրացուցիչ  տեղեկութիւններ ստանալու համար,կազմակերպութեանս թղթակիցը հանդիպում ունեցաւ Կազմակերպիչ Յանձնախմբի նախագահ՝ ընկ Արմէն Սիմոն Խաչիկեանի հետ,որը ներկայացնում ենք ստորեւ.–

Էջ 76, 76-ից