Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

 

Մեկնարկեց  Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան 41-րդ Համադպրոցական խաղերի բացման հանդիսութիւնը

Չորեքշաբթի 8 փետրւարի 2017 թ.-ին շուրջ 1200 հանդիսատեսի,  567 աշակերտ – ուհիների և 100 ից աւելի  մանկապարտէզների  բալիկների ներկայութեամբ և մասնակցութեամբ բացւած յայտարարւեց 41-րդ Համադպրոցական խաղերը:

Արաքս դպրոցի տարրական բաժնի երգչախումբը սկզբում կատարեց  Տէրունական աղօթքը այնուհետև հնչեց Իրանի Իսլ. Հ. Հիմնը, ղեկավարութեամբ Մեղեդի Նազարեանի: Երգչախումբը նաև կատարեց այլ երգեր:

Օրւայ խօսքով հանդէս եկաւ Մարզական միութեան վարչութեան նախագահ ՝ Արա Ջահանեանը:

Տեղի ունեցաւ Թունեան դպրոցի աշակերտների մարզական ցոյցերը որից յետոյ բեմ բարձրացաւ Մարիամ հաստատութեան երկսեռ երգչախումբը Գիտա Եասերիի ղեկավարութեամբ:

Մեծ շուքով մուտք գործեցին մարզիկ աշակերտները: Հարկ  է նշել որ բացման հանդիսութիւնը զուգադիպում էր Թունեան դպրոցի հիմնադրման 60-ամեակի և նւարդ Գուլբենգեան դպրոցի 50-ամեակի բարեբաստիկ առիթներին:

Աշակերտական երդումը կատարեց Սերւին Խոսրովեանը, իրաւարարի երդումը կատարեց Էմելին Ղազարեանը:

«Միասնական շուրջպար» մեներգով հանդէս եկաւ Մխիթար Վարդինը:

Օրւայ խօսքով հանդէս եկաւ Կենտրոնական վարչութեան նախագահ Գէորգ վարդանը:

Ծրագրի աւարտին իր հայրական օրհնանքով մասնակիցներին խօսքը ուղղեց սրբազան հայրը:

Օրւայ հաղորդավարներն էին Արւեստի դպրոցի աշակերտներ՝

Երազ Բանդարին, Մեղրի Սարխոշեանը, Ալէ Խալոյեանը և Անի Յովհաննիսեանը

Ձեռնարկին ներկայ էին թեմիս բարեխնամ առաջնորդ Սրբազան հայրը, թեմական խորհուրդի ներկայացուցիչը, Կրթական խորհրդի ներկայացուցիչը, Պատգամաւորական ժողովի ներկայացուցիչները, դպրոցների տեսուչներ  և փոխտեսուչները, Հայ Կաթողիկէ եկեղեցու սուրբ  քոյրերը, ծնողական խորհուրդները, ծնողները, միութիւների վարչութիւները և Արարատի կենտոնական վարչութեան ընկերները:

Ներկաները մեծ խանդավառութեամբ թողեցին Մարզաւանը:

Մրցումները սկսւելու է հինգշաբթի ժամը 16-ից:

Նիւթը ստացել ենք Արարատի Հանրութեան հետ կապից:

Խաղերի ծրագիրը կարելի է ստանալ Հ.Մ.Ա.Կ.-ի պաշտօնական կայքէջից և թելեգրամից

www.araratorg.org

telegram.me/Araratorg

Հ.Մ.Ա.Կ.


Այսու տեղեկացնում ենք որ՝ Ուրբաթ փետրւարի 3-ին Իսպահանում տեղի ունեցաւ օրիորդաց բասկետբոլի երկրի «Ա » կարգի լիգայի մրցում «Արարատ» և « Քիագալերի» խմբերի միջև 47-70 նիշով:
Խումբը կանգնել է 7-րդ տեղում:

Մեկնարկեց իրանահայ արւեստագէտ-գեղանկարիչ Էդման Այւազեանի՝ «Իմ հայրենի գոյները» խորագրով ցուցահանդէսը Հ.Մ.«Արարատ»Կ.-ի «Խաժակ Արզումանեան» ցուցասրահում

 

 

            Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Արւեստից և Երէցների միութիւնների համատեղ նախաձեռնութեամբ, ուրբաթ յունւարի 20-ի երեկոյեան, բացումը կատարւեց իրանահայ հանրայայտ նկարիչ՝ Էդման Այւազեանի Թեհրանում կատարւած 2-րդ ցուցահանդէսը, որը այս անգամ բնութագրւում էր «Իմ հայրենի գոյները» խորագրով: Ցուցահանդէսի բացմանը  հրաւիրւել էին ինչպէս հայ արւեստագէտներ և անւանի նկարիչներ այնպէս նաև պարսիկ արևեստի բնագաւառում աշխատող անձինք: Մարզաւանի վերանորոգւած հաւաքատեղի-սրահում յանձնախմբի բացման խօսքից յետոյ արտայայտւեց արւեստագէտը այնուհետև  համեստ հիւրընկալութիւնից յետոյ ներկաները անցան դէպի «Խաժակ Արզումանեան» ցուցասրահ, որտեղ ներկայացւած էր նկարչի անձնական հաւաքածուից  շուրջ 40 ստեղծագործութիւններ:


            Նշելի է որ ցուցահանդէսը շարունակւելու է 8 օր տեւողութեամբ ժամը 17-ից 19ը  Մարզաւանի «Խաժակ Արզումանեան» ցուցասրահում:

 

Ծրագրի մանրամասնութիւնը յաջորդիւ:

Հ.Մ.«Արարատ»Կ.

Հ.Մ.Ա.Կ.ի Սկաուտական միութեան Արենուշների հատւածի թիւ 4 խումբը կազմակերպել էր նւիրահաւաք բարեգործական նպատակով:

Արենուշները դեկտեմբերի 27-ին իրենց  նիւթական եւ ոչ նիւթական նւիրատւութիւնները յանձնեցին  Կարիքաւորների օժանդակող մարմնին։

Այսօր դեկտեմբերի 29-ին Արւեստից Միութեան «Արւեստի դպրոց»-ի աշակերտները երգով ,պարով ու թատրոնով դիմաւորեցին ձմեռպապիկին և ստացան իրենց կապոցները :