Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

«Արարատ»-ի բասկետբոլիստները Քերմանշահ մեկնման պահին :
Բասկետբոլիստները իրենց հետ օգնութիւններ են տանում Քերմանշահի երկրաշարժից տուժածներին յանձնելու համար :

Ուրբաթ նոյեմբերի 10-ին, տեղի ունեցաւ Սկաուտական միութեան Արենուշների հատւածի թիւ 3 խմբի դպրոցական աշխատանքը՝ Արաքս եւ Արարատ դպրոցների հետ, որտեղ խումբը հիւրընկալեց 25 աշակերտուհիների:

Աշխատանքի նպատակն էր, աշակերտներին ծանօթացնել սկաուտական կեանքի եւ՝ աշխատանքների հետ ինչը կը նպաստի նոր անդամների ներգրաւմանը:

Աշխատանքների  թւում էր՝ խաղեր, դասարաններ եւ թոկթիռոլը, որտեղ  մասնակիցները սովորեցին թէ ինչպէս թոկի մէկ ծայրից միւսը տեղափոխւել ինչն էլ նրանց մեծ ոգեւորութիւն պատճառեց:

Յոյս ունենք աշակերտուհիները իրենց ապագայ մասնակցութեամբ խմբին նոր շունչ եւ ուժ կը պարգեւեն:

Ուրբաթ նոյեմբերի 17-ին  Հ.Մ.Ա.կ-ի Սկաուտական միութեան Արենուշ հատւածի թիւ 2 խումբը տօնեց խմբի տարեդարձը։  Աշխատանքի նպատակն էր՝ խմբի  հրաւիրւած հին սերունդի սկաուտներին՝ ծանօթացնել նոր սերունդի հետ, որոնց ներկայութիւնը ապահովեց ջերմ մթնոլորտ: Նախկին սկաուտները միասնաբար նշելով խմբի տարեդարձը ջերմ եւ մտերմիկ հաւաքում միմեանց հետ կիսեցին հին յուշերը այնուհետեւ մասնակից եղան ծրագրւած աշխատանքներին:

Հինգշաբթի  նոյեմբերի 9-ին տեղի ունեցաւ Կրտսեր հատւածի աստիճանաւորական Գիշերայինը մարզաւանում, որը նաև շարունակւեց ուրբաթ օրը՝ աստիճանաւորական աշխատանքով  ծրագիրը լի էր անցեալի և փորձառու սկաուտների խորհուրդներով և օժանդակութեամբ:

Տեղի ունեցան նաև դասարաններ կրտսեր հատւածի աստիճանաւորներին աւելի լաւ ղեկավարներ դարձնելու նպատակով:

 

Երէցների միութեան ամսական հանդիպումը, նւիրւած մայեստրօ Լորիս Ճգնաւորեանին, տեղի ունեցաւ երկուշաբթի նոյ. 13-ին «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում:
Միութեան նախագահ ընկեր Հարմիկ Զովէլեանը նախ անդրադառնալով նախօրեակին տեղի ունեցած ահաւոր երկրաշարժին ու պատճառած զոհերին, վշտակցութեան խօսք յայտնեց ներկաներին ու Իրանի համայն ժողովրդին:
Ինչպէս նախորդ ամիսներում, կատարւեց միութեան երիցագոյն անդամներից՝ ընկեր Սեդա Շատիկեանի մեծարումն ու գործունէութեան գնահատումը: Վերջինիս համառօտ կենսագրականը ներկայացրեց ընկեր Դիանա Տէր-Յովսէփեանը, ապա ընկեր նախագահը մակագրւած յուշանւէր յանձնեց ընկեր Սեդայի դստեր՝ ընկեր Անահիտ Աբրահամեանին:
Ընկեր Հարմիկի հրաւէրով մայեստրօ ընկեր Ռազմիկ Օհանեանը ներկայացրեց կոմպոզիտոր մայեստրօ Լորիս Ճգնաւորեանի ամփոփ կենսագրականը, ապա ցուցադրւեց ռեժիսոր Բեկթաշ Աբթինի լիամետրաժ ֆիլմը՝ «13 հոկտեմբերի 1937» անւամբ, նւիրւած մայեստրօ Ճգնաւորեանին:
Ֆիլմի աւարտին ելոյթ ունեցաւ ինքը՝ մայեստրօ Ճգնաւորեանը ու ջերմօրէն գնահատւեց՝ ոգեշնչւած ներկաների երկարատեւ ծափողջոյններով, ապա յուշանւէր տրւեց տաղանդաւոր արւեստագէտին: Նշւեց Մայեստրոյի ծննդեան 80-ամեակը, որին յաջորդեց յիշատակի լուսանկարներ ու օրւայ ընդունելութիւնը:

ՀՀ Սփիւռքի նախարարութեան հովանաւորութեամբ կազմակերպւած՝ Ազգային տօներին նւիրւած Համահայկական մանկապատանեկան նկարչական 7-րդ փառատօնի առաջին փուլում ներկայացւել է շուրջ 1320 աշխատանք, որից շուրջ 170-ը ընտրւել եւ հոկտեմբերի 12-ից սկսեալ մէկ ամիս տեւողութեամբ ցուցադրւում է ՀՀ Գեղագիտութեան ազգային կենտրոնի Մանկական ստեղծագործութեան թանգարանում:

Երէցների Միութեան Արհեստից բաժանմունքի նախաձեռնութեամբ՝ ուրբաթ նոյեմբերի  3-ին «Խաժակ Արզումանեան» ցուցասրահում տեղի ունեցաւ ցուցահանդէս-վաճառք:Ներկայ էին հայեր  եւ տարբեր երկրներից հրաւիրեալներ:

Ցուցադրւեցին արժէքաւոր աշխատանքներ, շուրջ 150 տարւայ անցեալ ունեցող հայ կանանց ձեռագործեր, որոնք շատ բարձր գնահատւեցին ներկաների կողմից ,նաեւ վաճառւեցին  Նորօրեայ ձեռագործեր:

Ցուցահանդէսի վերջում այցելուները հիւրասիրւեցին տնային թխւածքներով : 

Երէցների Միութեան հերթական միջ վարչական ժողովը տեղի ունեցաւ երեքշաբթի հոկտեմբերի 31-ին «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում, Հանրային-Հասարակական, Արհեստից եւ Հանդէս-Ձեռնարկ բաժանմունքների վարչութիւնների ներկայութեամբ:

Երէցների Միութեան վարչութիւնը հանդիպումներ է ունեցել Արւեստից Միութեան վարչութեան հետ մայիսի 15- ին ,Սկաուտական Միութեան Գերագոյն կազմի հետ սեպտեմբերի 25-ին եւ Մարզական Միութեան վարչութեան հետ հոկտեմբերի 23-ին:
Բոլոր հանդիպումներին շեշտադրւել է,որ միասնական աշխատանքներ ունենալ տարբեր բնագաւառներում եւ սերտ համագործակցութիւն ու յարաբերութիւն ընդլայնել :
Համոզւած ենք միմեանց հետ ամուր կապեր հաստատելով կնպաստենք Արարատի բարգաւաճման ու վերելքին:

Երէցների Միութեան «Գրական շրջանակ»-ի հերթական հանդիպումը տեղի ունեցաւ շաբաթ հոկտեմբերի 28-ին մարզաւանում ,  ըստ որոշւած ծրագրի ընթերցւեց Ակսել Բակունցի «Ալպիական մանուշակը» պատմւածքը, ապա ներկայացւեց արգենտինահայ բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսեանի կեանքը, ընթերցւեց նրա  ինքնակենսագրականը եւ բանաստեղծութիւններից նմուշներ։