Հրատարակութիւն

PDF
Կիրակի, 09 Հունիս 2024 14:52
Rate this item
(0 votes)

ՀՄԱԿ-ի Արւեստից միութեան նախաձեռնութեամբ՝ ուրբաթ, 7 յունիսի 2024 թ.-ի երեկոյեան 7։00-ին «Արարատ» կենտրոնատեղիի «Կոմիտաս» սրահում տեղի ունեցաւ՝
ՀՄԱԿ-ի հիմնադրման 80-ամեակին նւիրւած՝
Երեկոյ Արամ Խաչատրեանի ծննդեան 120-ամեակի առիթով։

Միջոցառման Գեղարւեստական ղեկավարն էր Արփի Սիմրոջեան (Նազարեան)-ը։

Միջոցառումը յագեցած էր հետևեալ ծրագրով՝
ներկայացւեց Արամ Խաչատրեանի ամբողջական կենսագրութիւնը զանազան տեսաերիզներով,
Ներկայացւեց մի շարք ստեղծագործութիւններ,
հանդէս եկան «Արարատ» և «Տաւիղ» երգչախմբերը
Ելոյթ ունեցաւ «Արարատ» պարախմբի Անսամբլը աւագ ուսուցիչ՝ Լինեթ Սարգսեանի և Ալմարա շահմիրեանի ղեկավարութեամբ։
եղաւ դաշնամուրային կատարումներ
և Մեներգ։

«Արարատ» կենտրոնատեղիի բակում, պարախմբի կրտսեր անդամները գեղեցիկ տարազներով մինչ սրահի դռների բացումը հիւրընկալում էին ներս մտնողին, ստեղծւել էր մտերմիկ հաւաք արւեստագէտների ու արւեստասէրների միջև։
Նախասրահը զարդարւած էր Խաչատրեանի ծննդեան թւականին համապատասխան հետաքրքիր գոյքերով և էկրանով սփռւում էր կենսագրութիւնն ու կեանքից հատւածներ։

հաղորդավար ընկեր Անի Յովհաննիսեանը Արւեստից միութեան վարչութեան կողմից բացման խօսքի ընթերցմամբ մեկնարկեց երեկոն
ապա հերթաբար ներկայացրեց տեսաերիզով ցրւած բացատրականները, որոնց բոլորի հեղինակը Արամ Խաչատրեանն էր։
Սկզբում երգչախմբերը կատարեցին ՀՀ հիմներգը
ապա դաշնամուրային կատարումով ելոյթ ունեցան

Լուսիա Մուրադեանը
Սոնատինօ դօ մաժոռում

Ռենէ Ոսկանեանը
Վալս Դիմակահանդէս սուիտից (Masquerade)

Պոէմ դաշնամուրի համար
ելոյթ ունեցաւ Ալին Թաշճեանը

Տեսանիւթով ցուցադրւեց
«Լեզգինկա»-ն

Այնուհետև «Արարատ» պարախումբը ներկայացրեց՝
Այշէ, հատւածներ Գայիանէ բալետից

միւս տեսանիւթը պատկանում էր
Արամ Խաչատրեանի և Չարլի Չապլինի հետաքրքիր հանդիպմանը։

պարախումբը ներկայացրեց
«Վարդագոյն աղջիկներ»-ը,

ինքը հեղինակի ձայնով ցրւեց «Հայաստանի կարմիր գինին» երգը։

Մեներգիչ՝ Նանոր Նազարեանը գեղեցիկ հոլովակի ներքոյ Ալին Թաշճեանի դաշնամուրի ընկերակցութեամբ երգեց Խաչատրեանի
«Երջանկութեան գորգը»

Ապա «Արարատ» պարախումբը
ներկայացրեց «Սուրերով պար»-ը,

և աւարտին «Գարուն երևան»ը ներկայացւեց «Արարատ» պարախմբի և «Արարատ» ու «Տաւիղ» երգչախմբերի միջոցով։
Սրահում անդադար ծափողջիւնները վկայեցին ծրագրի յաջող ներկայացմանը
իսկ ամենավերջում էկրանի վրայ ցրւեց Արամ Խաչատրեանի Տուն թանգարանի տնօրէն Արմինէ Գրիգորեանի պատգամը օրւայ մասին, ինչը կազմակերպել էր Հանրութեան հետ կապը, որը մեծ ոգևորութիւն առաջացրեց դերակատարների ու հանդիսատեսի մօտ։
Բեմ հրաւիրւեցին՝ Նիւթերի բաժնում օժանդակող ընկեր Անահիտ Աբրահամեանը, Տեսաերիզների պատրաստող և համադրող ընկեր Կարէն Մնացականեանը, Օրւայ հաղորդավար ընկեր Անի Յովհաննիսեանը։
Դերակատարները վարչութեան կողմից ստացան ծաղկեկողովներ, բեմում ամենուր հնչում էր քաջալերանքի, շնորհաւորանքի ու գովասանքի խօսքեր։
Երեկոյին ներկայ էին Հոգևոր հայրը, ԻԻԽ Թեհրանի և հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Ալիք հաստատութեան ներկայացուցիչը,
Թեմի Պատգամաւորական ժողովի ներկայացուցիչը,
Քոյր միութիւնների ներկայացուցիչները,
Արարատ կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան ընկերներն ու վարչականները։