Հրատարակութիւն

PDF
Չորեքշաբթի, 15 Հոկտեմբեր 2014 10:03
Rate this item
(0 votes)

      Օրերս Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Արարատ» պարախումբը ելոյթով հանդէս եկաւ Թաւրիզում եւ Ուրմիայում: Այս հարցով գովեստի արժանի համագործակցութիւն դրսեւորեց Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութիւնը:
Միջոցառումը նւիրւած էր Հ.Մ.Ա.Կ.-ի հիմնադրման ու գործունէութեան 70-ամեակին:
Նշելի է, որ Կենտրոնական վարչութեան կողմից նման հոգատար համագործակցութիւն եկաւ գօտեպնդելու թէ՛ ծնողներին, եւ թէ՛ սաներին: Չպէտք է անտեսել նման միջոցառումների կայացման հարցով ծնողների անվերապահ գործակցութիւնը:
Անհրաժեշտ է նաեւ գնահատանքի խօսքեր ասել Ուրմիայի եւ Թաւրիզի թէ՛ ազգային մարմիններին, եւ թէ՛ միութենականներին ու համայնքին՝ խմբին լաւապէս դիմաւորելու կապակցութեամբ:

«Արարատ» պարի դպրոցի յանձնախումբ