Հրատարակութիւն

PDF

ՀՀ վարչապետ՝ Յովիկ Աբրահամեանի այցը Մարզաւան

Rate this item
(0 votes)

 

 

 

       Թւականիս հոկտ. 20-ին երեկոյեան ՀՀ վարչապետ Յովիկ Աբրահամեանը Իրանի Իսլամական Հանրապետութեան կատարած պաշտօնական այցի շրջանակում, Մարզաւան է այցելել մի շարք պետական ու բարձրաստիճան այրերի և նախարարների հետ: Մարզաւանում ՀՀ վարչապետին դիմաւորեց Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկ. Համլետ Խալոյեանը և Վարչութեան կազմը:

Վարչապետին ուղեկցում էին ՀՀ կառավարութեան նախարարներ՝ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը, Մշակոյթի նախարար՝ Յասմիկ Պողոսեանը, բնապահպանութեան նախարար Արամայիս Գրիգորեանը, գիւղատնտեսութեան նախարար՝ Սերգո Կարաոետեանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար՝ Երւանդ Զախարեանը, ֆինանսների նախարար՝ Գագիկ Խաչատրեանը և միւսներ: ՀՀ Վարչապետին Կենտրոնական Վարչութեան ընկերները դիմաւորելուց յետոյ ուղղեւորեցին դէպի Մարզաւանի Ս. Դաւիթ սրահ որտեղ «Արարատ»-ի երգչախումբը յառաջիկա կայանալիք 70-ամեակի նւրիւած ձեռնարկի համար կատարում էր խմբերգային փորձեր: Երգչախումբը հայերենասիրական երգերի շարանից կատարեց մի կտոր, ինչը արժանացաւ Վարչապետի և այլ նախարարների գնահատանքին: Այնուհետև բոլորը շրջեցին Մարզաւանի ֆուտբոլի դաշտը, Թենիսի գետինների տարածքը և Ս. Խաչ մատուռի շրջափակը ծանօթանալով խաչքարերի և Մատուռի պատմութեանը: Վերջում Վ.Ղարաբէգեան սրահում տեղի ունեցաւ համեստ ընդունելութիւն:

        ՀՀ Վարչապետ Յովիկ Աբրահամեանը իր բարձր տպաւորութիւնը յայտնեց Մարզաւան այցելելու համար, շնորհակալութիւն յայտնեց Վարչական ընկերներին որ այսպիսի հայապահպան աշխատանք է տարւում Հ.Մ.«Արարատ»Կ.-ում կարևորելով հայ լեզւի կարևորութիւնը ազգապահպանման գործում նա աւելացրեց որ դրա շնորհիւ է որ կարող ենք կերտել մեր հզօր հայրենիքը: Այնուհետև Վարչապետը Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Կենտրոնական Վարչութեան նախագահ Համլետ Խալոյեանին որպէս յիշատակ նւիրեց «Արարատ» լեռան պատկերով մի գեղանկարչութիւն: Ընկ. Համլետ Խալոյեանն Կենտրոնական վարչութեան անունից ողջունեց ՀՀ Վարչապետի և կառաւարութեան նախարարների այցը Մարզաւան աւելացրեց, որ շատ մեծ պատիւ է մեզ վարչապետի ներկայութիւնը մեր Կազմակերպութեան հարկի տակ: Այնուհետև արտայայտւեց ընկ. Թոմիկ Սարուախնեանը կարևորելով երկու երկրների սերտ յարաբերութիւնները զանազան բնագաւառներում: Վերջում Արարատի յուշամատեանում Վարչապետը արձանագրեց իր ձեռագիր գրութիւնը:

Հ.Մ.«Արարատ»Կ.