Հրատարակութիւն

PDF
Երկուշաբթի, 27 Հոկտեմբեր 2014 15:45

70-ամեայ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան պատմութեան հետքերով

Rate this item
(0 votes)

34-րդ նստաշրջան

1996 նոյեմբերի - 1998 նոյեմբերի


* 1996 թւականի դեկտեմբերին Հ.Մ.Ա.Կ.-ն հիւրընկալեց Հայաստանի անւանի բանաստեղծուհի՝ Սիլւա Կապուտիկեանին՝ մարզաւանում, ուր տեղի ունեցաւ ժողովրդական հանդիպում՝ բանաստեղծուհու հետ:
* 1997 թւականին Հայաստանում կայացաւ Հայկական մարզական կազմակերպութիւնների Համաշխարհային խաղերի հիմնադիր համաժողով, նպատակ ունենալով 1999-ին, Երեւանում, իրագործելու Համահայկական խաղերը: Հ.Մ.Ա.Կ.-ի կողմից սոյն ժողովին մասնակցեց Վանիկ Պետրոյեանը:
Վերոյիշեալ ժողովը ստեղծեց Համահայկական խաղերի Համահայկական կոմիտէ (Հ.Խ.Հ.Կ.), որի տեխնիկ կոմիտէի անդամ ընտրւեց Վանիկ Պետրոյանը:

141027d01a

* Իրանի 31-րդ Համահայկական խաղերի բացման արարողութեանը (1998 սեպտեմբերի 9) պետական բարձրաստիճան անձանց ընկերակցութեամբ, ներկայ գտնւեց Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ՝ Հոջ. Մոհամմադ Խաթամին: 141027d01bԱյցը աննախընթաց երեւոյթ եւ մեծ իրադարձութիւն էր Հ.Մ.Ա.Կ.-ի եւ իրանահայութեան կեանքում: Նոյն օրը հիւրերի շարքում էր նաեւ Հայաստանի արտաքին գործոց նախարար՝ Վ. Օսկանեանը որը Իրանում էր գտնւում պետութեան հրաւէրով:
Տեղական խմբերից բացի, մրցութիւններին մասնակցում էին Արցախի բասկետբոլի, շախմատի եւ ֆուտբոլի խմբերը եւ պինգ-պոնգի հաւաքականը, Հայաստանի պինգ-պոնգի, բասկետբոլի (տղ. եւ աղջ.), թեթեւատլետի եւ շախմատի խմբերը:
* Երաժշտական ձեռնարկներից յատկանշական են՝ հեղինակային երգերի երգիչ՝ Ռուբէն Հախվերդեանի ելոյթը՝ 12 գիշեր մարզաւանում, երեք գիշեր Հայաստանի Արամ Խաչատրեանի անւան լարային քառեակի ելոյթը՝ «Կոմիտաս» սրահում, Հայաստանի «Վերածնունդ» համոյթի ելոյթը՝ մարզաւանում ղեկավարութեամբ՝ Պապին Պօղոսեանի, «Արարատ» էստրադային երգչախմբի ելոյթը՝ ղեկավարութեամբ՝ Հանրի Մանգասարեանի, ջութակի եւ դաշնամուրի ռեսիտալ՝ Խաչիկ եւ Զարմիկ Բաբայեանների կատարմամբ:

141027d01c

* Բեմադրութիւններից յիշատակելի են՝ «Տօնածառ»-ը եւ «Քարէ ծաղիկ» պատանեկան բեմադրութիւնները եւ «Պռօշի երազը» ու «Կարուսել»-ը կատակերգութիւնները՝ Գրիգոր Ամեանի բեմադրութեամբ, «Սէր եւ պատերազմ» դրաման՝ Արմինէ Սուքիասեանի բեմադրութեամբ, «Պաշտօնս խռմփալ է», «Ես ո՞վ եմ», «Կոտրւած զերօ»-ն, «Անյոյս կոյսը»-ը, «Ագահ առեւտրական»-ը «Շանթ եւ Շանթիկ» թատերախմբերի միջոցով, Ռուբիկ Մ. Պետրոսեանի բեմադրութեամբ:

141027d01d

* Գրական ծրագրերից նշենք՝ գեղարւեստական երեկոյ նւիրւած՝ Եղիշէ Չարենցի ծննդեան 100-ամեակին, որին մասնակցել եւ բանախօսել է Հայաստանի Գրողների միութեան քարտուղար՝ Ֆելիքս Մելոյեանը. տեղի է ունեցել նաեւ մի գրական երեկոյ, ուր Մելոյեանը բանախօսել է Ռ. Դաւոյանի «Ռեքւիեմ» պոէմի մասին եւ ելոյթ է ունեցել բանաստեղծը՝ ինքը: Ասմունքի երեկոյ՝ Հայաստանի վաստակաւոր ասմունքող՝ Սիլւա Իւզբաշեանի միջոցով:
141027d01e* Տեղի է ունեցել յուշերեկոյ՝ նւիրւած Հ.Մ.Ա.Կ.-ի հանրայայտ դերասան եւ բեմադրիչ' Վարդգէս Բաշեանի յիշատակին:
* Յատկանշելի է, որ 1998թ.-ին Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հրաւէրով, Հ.Մ.Ա.Կ.-ի բասկետբոլիստները խմբով 18 հոգի մեկնել են Հայաստան՝ մասնակցելու կազմակերպւած մրցութիւններին:
* «Արարատ» ֆուտբոլի խումբը 15-օրեայ ուսումնա-մարզական հաւաք ունենալու նպատակով մեկնել է Հայաստան:
* Հ.Մ.Ա.Կ.-ի Մարմնակրթական միութեան հրաւէրով եւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի արցախահայութեան հետ կապի յանձնախմբի ու քոյր միութիւնների համագործակցութեամբ, 1997 թւականին Թեհրան ժամանեցին Արցախի սկաուտներ (15 հոգի), որոնք մասնակցեցին 2-րդ Համահամայնքային բանակումին՝ Սպահանի Նամագերդ շրջանում, իսկ 98-ին Արցախի «Արարատ» միութեան հրաւէրով երեք հոգի մասնակցել են Արցախում կազմակերպւած բանակումին:
* 1998 թւականին Մարմնակրթական միութեան պատասխանատւական կազմից թւով 13 հոգի մասնակցեցին Համա-ՀՄԸՄ-ական սկաուտական բանակումին, որը տեղի ունեցաւ Հայաստանի Հրազդանի Աղաւնաձոր գիւղում:
* Թաւրիզի մասնաճիւղի «Երազ» համոյթը ելոյթներ է ունեցել Թեհրանում, Ն. Ջուղայում, Արաքում եւ Ուրմիայում: