Հրատարակութիւն

PDF
Երկուշաբթի, 24 Նոյեմբեր 2014 15:47
Rate this item
(0 votes)

www.oratert.com - Նոյեմբերի 18-ին, ժամը` 15:00, Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի ունեցավ Համահայկական մանկապատանեկան նկարչական հինգերորդ մրցույթ-փառատոնի շրջանակներում կազմակերպվող ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը:

«Մեկ դար և ավելի...». ահա այպես էր մրցույթ-փառատոնի խորագիրը:

 2010 թվականից այն համատեղ կազմակերպում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Գեղագիտության ազգային կենտրոնը`  Հայաստանում և  Սփյուռքում մանկական ստեղծագործական  մտքի զարգացմանը և առավել շնորհալի մանուկների հայտնաբերմանը նպաստելու նպատակով:

Այս տարվա միջոցառումը կազմակերպվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: Մասնակիցներից ակնկալվում էր` գեղարվեստականորեն իմաստավորել անցած մեկ դարի ուղին և պատկերել իրենց սպասումներն ապագայից: Հաշվի առնելով թեմայի կարևորությունը, ի տարբերություն նախորդ չորս միջոցառումների, մասնակիցներից ակնկալվել են միայն նախագծային աշխատանքներ, որոնք նպաստում են մեկ կոլեկտիվում միասնական, թիմային աշխատանքի հմտությունների զարգացմանը:

2014թ. մրցույթ-փառատոնին մասնակցել է 6-18 տարեկան 1000 ավելի երեխա Հայաստանի 97, Արցախի 5 և Սփյուռքի 13 երկրների (Ռուսաստան, Աբխազիա,Ուկրաինա, Ուզբեկստան, Ղազախստան, Վրաստան, Արգենտինա, Ուրուգվայ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Իրաք, Իրան, Լիբանան) 36 դպրոցներից: Ներկայացվել են նկարներ, գոբելեններ, քանդակներ, և այլ օբյեկտներ:

Մրցույթի I փուլի արդյունքում ցուցահանդեսին ներկայացվել են Հայաստանի 40, Արցախի 3 և Սփյուռքի 32 դպրոնցների շուրջ 250 նկարներ (առանձին նկարներ, նկարներ-նախագծեր, նկարների շարքեր, նկար-օբյեկտներ), 9 գոբելեններ, 4 քանդակներ և 8 օբյեկտներ:

Դեկտեմբերին նախատեսվում է մրցույթի II փուլը, որի արդյունքում կհայտարարվեն վերջնական հաղթողները: Լույս կտեսնի նաև ցուցահանդեսի աշխատանքների կատալոգ: