Հրատարակութիւն

PDF
Չորեքշաբթի, 07 Հունվար 2015 09:43
Rate this item
(0 votes)

«ԱԼԻՔ» - Տօնական օրերին յաջորդող առիթներից ամենագունեղը կարող է դառնալ Թեհրանի Ա կարգի լիգայի եզրափակիչ դուրս եկած «Արարատ»-ի սպասւող յաղթանակը:


Խաղը, որտեղ «Արարատ»-ն անց է կացնելու իր եզրափակիչ հանդիպումը՝ Բ ենթախմբի առաջատար՝ «Շահրդարի Ղոդս»-ի դիմաց, տեղի կունենայ ուրբաթ, յունւարի 9-ին, ժամը 14:30-ին, «Արարատ» մարզաւանում: Հանդիպումն անց է կացւելու Իրանի հեռուստատեսութեան ծածկոյթի, ինչպէս նաեւ վիրտուալ ու տպագիր մամուլի ներկայացուցիչների անմիջական ներկայութեամբ:
«Արարատ»-ի ֆուտբոլի յանձնախմբի անդամ՝ Խաչիկ Բաբայեանի ասութեամբ, թէեւ այս խաղը կրելու է խորհրդանշական շունչ, սակայն լաւագոյն առիթն է «Արարատ»-ը հովանաւորել ցանկացողներին լրատւադաշտում երեւալու համար:
Այս կապակցութեամբ ֆուտբոլի յանձնախումբը պատրաստւում է հանդէս գալ յայտարարութեամբ, որը հրապարակւելու է թերթիս յաջորդ համարով: