Հրատարակութիւն

PDF
Կիրակի, 25 Հունվար 2015 11:45
Rate this item
(0 votes)

       Ինչպէս ժամանակին տեղեկացւել է՝ աղջկանց բասկետբոլի Սուպեր լիգայի մրցութիւնները սկսւել են 2014 թ. հոկտեմբեր ամսից:

     «Արարատ» աղջկանց բասկետբոլի խումբը որը, անցեալ տարի գրաւեց 2-րդ տեղը, իր բովանդակ ուժերով եւ փորձառու խաղացողների շնորհիւ՝ կարողացաւ առաջին փուլի ընթացքում (որը տեւեց 3 ամիս) իբրեւ առաջատար թիմ՝ անցնել յաջորդ (playoff) փուլ:
      Առաջին փուլում «Արարատ»-ի հետ մրցում էին «Շերքաթ գազ», «Բալ Շիրազ», «Զոբահան Էսֆահան», «Հէյաթ օսթանէ Քերմանշահ» եւ «Քիա» խմբերը:
«Արարատ»-ը բոլոր թիմերի հետ ունեցաւ 2 խաղ, եւ միայն մէկ խաղում, (2-րդ խաղը) «Շերքաթ գազ» թիմի դիմաց կրեց պարտութիւն՝ գլխաւոր մարզչի՝ տկն. Մոթեշառէի նոյն օրերում երկրից բացակայութեան պատճառով: Բայց դա դերակատար չէր, եւ «Արարատ»-ը կարողացաւ իբրեւ առաջին թիմ՝ յաջորդ (playoff) փուլ անցնել:
       2-րդ (playoff) փուլում 8 թիմեր էին մասնակցում, որտեղ ի վերջոյ 4 թիմ անցնելու էին կիսաեզրափակիչ փուլ:
«Արարատ»-ը այս փուլում մրցեց «Քուշա Սեփեհր Սաբալան» թիմի հետ, կատարեց 2 խաղ եւ՝ 86-73, 73-55 հաշիւներով յաղթեց սոյն թիմին եւ մուտք գործեց կիսաեզրափակիչ փուլ:
     «Արարատ»-ը կիսաեզրափակիչ փուլում պէտք է մրցի «Շերքաթ գազ», «Զոբահան Էսֆահան», «Հէյաթ օսթան Բանդար Աբբաս» թիմերի հետ, ունենալով 6 խաղ, որի արդիւնքում կը պարզւի յաղթող թիմը:
      Հարկ է նշել՝ բասկետբոլի յանձնախմբի եւ մարզական վարչութեան որոշումով հրաւիրւել է Թուրքմենստանից մարզուհի Այնա գուկովանը եւ յունւարի 9-ից որպէս թիմի անդամ՝ մասնակցում է մրցումներին:
Ուժ ու կորով եւ յաջողութիւն ենք մաղթում մեր մարզուհիներին:

Հ. Մ. «Արարատ» Կ.