Հրատարակութիւն

PDF
Երեքշաբթի, 03 Մարտ 2015 14:29
Rate this item
(0 votes)

 

 

 

Հ.Մ.«Արարատ»Կ.-ի

39-րդ  Համադպրոցական խաղերը         մեկնարկելու է 2015 թ. մարտի 5-ին

Այս շրջանի խաղերը նւիրւած է «Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին»

     Հ.Մ.«Արարատ» Կազմակերպութիւնն իր հիմնադրման թւականից նպատակադրել է հայեցի և ազգային դաստիարակութեան կողքին՝ մարզել նաև համայնքի հայ պատանիների և երիտասարդների մարմինն ու ոգին:

Համահայկական մրցութիւնների յաջող փորձն ունենալով 1973 թ.-ից ի վեր Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութիւնը նախաձեռնեց Համադպրոցական մարզական խաղերի կազմակերպումը:

 

Այս տարի 2015 թ. մարտի 5-ին, չորեքշաբթի երեկոյեան ժամը 7:30-ին Հ.Մ.«Արարատ»Կ.-Ի Մարզական միութեան նախաձեռնութեամբ, մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում մեկնարկելու է Հ.Մ.«Արարատ»Կ.-ի 39-րդ Համադպրոցական մարզական խաղերի բացման հանդիսաւոր արարողութիւնը, որը նւիրւած է լինելու «Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին»: Խաղերը կայանալու է իւրաքանչիւր հինգշաբթի եւ ուրբաթ օրերի ընթացքում:

Այս տարի ևս լինելու է հետևեալ մարզաձևերը՝ Ֆուտբոլ, Բասկետբոլ, Վոլէյբոլ, Թեթևատլետ, Սեղանի Թենիս, Ճատրակ, Տասնամարտ, Ժայռամագլցում եւ Հեծանւավազք:

39-րդ Համադպրոցական խաղերին բարեբախտաբար բոլոր դպրոցները պատրաստակամութիւն են յայտնել մասնակցել, բայց դժբախտաբար մասնակից աշակերտ-աշակերտուհիների թիւը  շատ է նւազել: Միջնակարգ օղակում չունենք խմբական եւ անհատական մարզաձեւերի մասնակցութիւն,  բացի Սողոմոնեան միջնակարգ տղայոց դպրոցից:

Աղջկանց բաժնում եւս մասնակից աշակերտուհիների թիւը նւազել է, տարրական բաժնում չունենք խմբական մարզաձեւերին մասնակցութիւն, բացի «Արաքս» Օրիորդաց Տար. Կրթահամալիրը, եւ միայն Թեթևատլետ  եւ Տասնամարտ մարզաձեւերի մրցութիւներն են կայանալու:

Աղջկանց  7,8-րդ  դասարաններում, միայն Բասկետբոլ, Վոլէյբոլ եւ Թեթևատլետ մարզաձեւերի մրցոյթներն են կայանալու, իսկ միւս մարզաձեւերում մասնակցութիւնը քիչ է:

Տղայոց տարրական բաժնում բոլոր մարզաձեւերի մրցումները կայանալու են, եւ 7,8-րդ դասարաններում, միայն Թեթևատլետ եւ Ժայռամագլցում մարզաձեւերը չեն կայանալու:

Աղջկանց բաժնում մասնակցում են 124 աշակերտուհիներ, Տղայոց բաժնում մասնակցում են 258 աշակերտներ:

Մասնակից դպրոցներն են՝ «Արաքս» Կրթահամալիր, «Արարատ», «Ն.Գիւլբենգեան» ,«Գոհար», «Մարիամ»  Հաստատութիւն Տղայոց  , «Մարիամ»  Հաստատութիւն Օրիորդաց , «Մարիամեան», «Նայիրի» Տղայոց Տար., «Նայիրի» Տղայոց Ուղ., «Ռոստոմ», «Շանթ», «Թունեան» Օրիորդաց Տար. Եւ «Թունեան» Օրիորդաց Ուղ. դպրոցները:

 

Յանձնախմբի անդամներ

Նախագահ՝                                                           Լուդւիկ Նազարեան

Փոխնախագահ եւ մարզաձեւերի պատ.՝                        Ժորէս Գրիգորեան

Քարտուղար՝                                                        Ալինա Թադէոսեան

Գրասենեակի պատ.՝                                               Սիոնա Շադքամի

Նիւթականի պատ.՝                                                 Ռոստոմ Մարգարեան

www.araratorg.org                                                                                                        Հ.Մ.«Արարատ»Կ.