Հրատարակութիւն

PDF
Ուրբաթ, 13 Մարտ 2015 11:20
Rate this item
(0 votes)

Սիրով տեղեկացել ենք, որ իրանահայ երաժիշտ մայեստրօ Ռազմիկ Օհանեանը, ընտրւել է Իրանի Իսլ. Հանրապետութեան ռադիօ-հեռուստատեսութեան երգչախմբի գեղարւեստական ղեկավար եւ գլխաւոր դիրիժոր:
Նա այդ պաշտօնին է նշանակւել փետր. 9-ին երաժշտութեան եւ երգի կենտրոնական գրասենեակի Գերագոյն խորհրդի տնօրէն Մոհամմադ Բաղեր Մոալէմիկողմից:

   Սիրով տեղեկացել ենք, որ իրանահայ երաժիշտ մայեստրօ Ռազմիկ Օհանեանը, ընտրւել է Իրանի Իսլ. Հանրապետութեան ռադիօ-հեռուստատեսութեան երգչախմբի գեղարւեստական ղեկավար եւ գլխաւոր դիրիժոր:
Նա այդ պաշտօնին է նշանակւել փետր. 9-ին երաժշտութեան եւ երգի կենտրոնական գրասենեակի Գերագոյն խորհրդի տնօրէն Մոհամմադ Բաղեր Մոալէմի կողմից:
   Մայեստրօ Ռազմիկ Օհանեանը զբաղեցրել է նաեւ այլ հանգամանքներ, ըստ հետեւեալի.
2015-ի յունւարին ընտրւել է «Ֆաջր» երաժշտական 30-րդ միջազգային փառատօնի իրաւարար կազմի անդամ, նա իր փորձի շնորհիւ արդէն 8 շրջան է, որ զբաղեցնում է այդ պաշտօնը: Մայեստրօն նաեւ ընտրւել է Գիւմրիի միջազգային երաժշտական փառատօնի իրաւարար կազմի անդամ:
   Ռազմիկ Օհանեանը նաեւ 2015-ի յունւարին, նշանակւել է երաժշտական եւ երգի ուսուցման դասախօս եւ իրեն է յանձնւել Իրանից հրաւիրւած երգի եւ երաժշտական 120 դասատուների ուսուցումն իր իսկ երաժշտական մեթոդով:    Դասարանի տեւողութիւնն է՝ մէկ ամիս եւ դա կայանալու է Քարաջի համալսարանում:

* * *

«Ալիք»-ը եւս շնորհաւորում է մայեստրոյին իր գրանցած յաջողութեան առիթով: