Հրատարակութիւն

PDF
Երեքշաբթի, 14 Ապրիլ 2015 17:30
Rate this item
(0 votes)

 «Երէցների միութեան Ապրիլ ամսւայ ընդհանուր հանդիպում»

 

   Սոյն թւականի Ապրիլի 13-ի երեկոյեան, նախաձեռնութեամբ Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Երէցների միութեան, Ապրիլ ամսւայ հանդիպումը նւիրւեց «Հայոց ցեղասպանութեան ճանաչումը Իրանի խորհրդարանում» թեմային, ներկաները մուտքի մօտ ստանում էին ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նւիրւած խորհրդանիշ՝ կրծքանշանը:

   Սկզբում Երէցների միութեան վարչութեան նախագահ ընկեր Հարմիկ Զովէլեանը բարի գալուստ մաղթեց ներկաներին և շնորհաւորեց Զատկական և Մայրերի տօները ապա հրաւիրեց օրւայ բանախօս՝  ԻԻՀ խորհրդարանում Թեհրանի և Հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դկտ. Կարէն Խանլարեանին:

    Յարգելի բանախօսը լայն բացատրութիւններ տւեց ընդհանրապէս երկրում Հայոց ցեղասպանութեան ճանաչման գործընթացի փուլերի մասին, եղան հարցեր ու մտքերի փոխանակումներ: Ելոյթի ընթացքին նաև հրաւիրւեց արտայայտւելու ԻԻ խորհրդարանում Սպահանի և Հարաւային Իրանահայութեան պատգամաւոր Պրն. Ռոբերտ Բէգլարեանը:

   Հանդիպմանը ներկայ էին ԻԻՀ խորհրդարանում  Հարաւային իրանահայութեան պատգամաւոր պրն. Ռոբերտ Բէգլարեանը, Հայաստանի դեսպանորդ պրն. Գառնիկ Բադալեանը, Թեմական խորհրդի և Պատգամաւորական ժողովի ներկայացուցիչները, 100-ամեակի Կենտրոնական յանձնախմբի ներկայացուցիչները, «Ալիք» օրաթերթի խմբագրական կազմը, «Հուսկ» հաստատութեան ներկայացուցիչները, Կենտրոնական վարչութեան ընկերները, միութենականները և հիւրերը:

    Սրահում տեղադրւած էր Թ.Հ.Թ. 100- ամեակի Կենտրոնական յանձնախմբի միջոցով կազմակերպւած ցուցահանդէս՝ Հայոց եղեռնի տարիներին միջազգային մամուլում լոյս տեսած նիւթերի պարունակութեամբ: 

   Հանդիպման վերջում պատրաստւել էր համեստ ընդունելութիւն, նաև ինչպէս միշտ տօնւեց ամսւայ ընկերների տարեդարձները: