Հրատարակութիւն

PDF

Զարթօնք պարախմբի ելոյթը «Կոմիտաս» սրահում

Rate this item
(0 votes)

     Մայիսի 7-ին եւ 8-ին՝ հինգշաբթի եւ ուրբաթ, Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Կոմիտաս» սրահում հոծ բազմութիւն էր համախմբւել դիտելու՝ «Զարթօնք» մանկա-պատանեկան պարախմբի ելոյթը:

     Ծրագիրը կազմւած էր երկու մասից. առաջին բաժնում պարախմբի մանուկները իրենց գեղեցիկ ելոյթներով, որոնք պարփակում էին միջազգային կատարումներ, ինչպէս՝ մոլդովական, իսպանական, ուկրայնական, աջարական եւ վրացական, հաճոյք պատճառեցին հանդիսատեսին:
     Իսկ երկրորդ բաժնում, որը նւիրւած էր Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին, պարախմբի սաները հանդէս եկան հայկական՝ «Ադանա», «Արցախ», «Քոչարի», «Իմ Հայաստան», «Արտաշատ»-ի եւ Գեօնդ պարերով, ի ցոյց դնելով հայ նոր սերունդի կենսունակութիւնը:

     Երկժամեայ խանդավառ ներկայացումից յետոյ հրաւիրւեց արտայայտւելու Թ. Հ. Թեմի առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը:
     Սրբազան Հայրը, բարձր գնահատեց «Զարթօնք» պարախմբի գեղարւեստական ղեկավար՝ Լոռեթա Աւետիսեանին եւ շնորհաւորեց պարախմբի սաներին, իրենց գեղեցիկ ու փայլուն ներկայացման համար: Նաեւ գնահատեց «Զարթօնք» պարախմբի փորձավարներին, ծնողական խորհրդին եւ բոլոր նրանց, ովքեր իրենց աշխատանքներով օժանդակել են պարուսոյցին՝ ծրագրի իրականացման համար:
     Ծրագրին հրաւիրւած էր Հայաստանի կրկեսի արւեստավարժ ծաղրածու՝ Արթուր Միսակեանը, որն իր հետաքրքիր եւ արհեստավարժ շարժումներով հանդիսատեսին բարձր տրամադրութիւն պարգեւեց: