Հրատարակութիւն

PDF
Չորեքշաբթի, 13 Մայիս 2015 13:17
Rate this item
(1 Vote)

    Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան «Արւեստ»-ի դպրոցի թատրոնի խմբի սաները թւականիս Մայիսի 7-ին եւ 8-ին, ունեցել են յատուկ աշխատանք՝ «Գիշերային»:

 

     Թատերախմբի սաները ղեկավարութեամբ իրեց ուսուցիչ՝ Սեդրակ Գոջամանեանի, եւ դպրոցի պատասխանատու կազմի օժանդակութեամբ, հինգշաբթի օրւայ աշխատանքից յետոյ ըստ ներկայացւած ծրագրի մասնակցել են յաւելեալ փորձերի, ունեցել են հաճոյական ծրագիր եւ գիշերել են «Արարատ» մարզաւանոմ, հիմնականում պատրաստւելու յուլիսի 2-ին եւ 3-ին կայանալիք բեմադրութեան համար:

       Իսկ ուրբաթ առաւօտեան աշխատանքի աւարտին մասնակցել են Արւեստից միութեան կազմակերպած նախաճաշի ծրագրին:

       Սաների մօտ նկատելի էր ստեղծւած խանդավառութիւնը եւ գոհունակութիւնը ծրագրւած աշխատանքից: