Հրատարակութիւն

PDF

Հ.Մ.«Արարատ»Կ.-ը տօնեց Հայոց տօների տօն՝ Մայիս 28-ը

Rate this item
(2 votes)

   Երեկ ուրբաթ մայիսի 29-ին երեկոյեան ժամը 6-ից մարզաւանի ընթրիքների շրջափակում աւելի քան 1000 հայրենակիցների մասնակցութեամբ տօնւեց Հայաստանի առաջին հանրապետութեան անկախութեան տօնը: Միջավայրը տօնական էր զարդարւել, ամէն տեղ եռագոյնի՝ կարմիր, կապոյտ, նարնջագոյնն էր աչքի ընկնում:

 

   Մասնակիցները ստանում էին բրոշուրներ, բացիկներ և ազգային յեղափոխական երգերի ձայնասկաւառակ:

   Երեկոն յագեցած էր ազգային և յեղափոխական երաժշտական կատարումներով, սկզբում բեմ բարձրացաւ Հայաստանից ժամանած Հայաստանի հանրային հեռուստառադիոյի էստրադային սիմֆոնիք նւագախմբի մեներգչուհի՝ Նայիրա Մանուչերեանը և Երևանի պետական կոնսեռւատորիայի փրոֆեսոր և «Գոհար» սիմֆոնիկ նւագախմբի մեներգիչ՝ Սամւէլ Գալստեանը:

   Ծրագրի ընթացքում հնչում էր շնորհաւորական և ողջոյնի խօսքեր, ապա մէկը միւսի հետևից երգեցին՝ Անի Արզումանեանը, Ադէնա Քարամեանը, Մեղմիկ Մարտիրոսեանը և Քրիստ Աճեմեանը: Նւագիչներ՝ Ասպետ Նորաւեանը, Վեհանձն Միրզախանեանը, Արութին Մեհրաբեանը, Ամուր Պետրոսեանը:

Ծրագրին մաս էր կազմում կառաոկէն, որին ինքնակամ մասնակցեցին ներկաները :

Բանուկ էր Երէցների միջոցով կազմակերպւած ուտեստների տաղաւարը, աւանդական ուտեստներով:

Թէպետ սկզբում գարնանային անձրևը մի պահ յանկարծակի բերեց բոլորին, սակայն շատ չանցած, կապոյտ երկնքի ներքոյ շատ ուրախ մթնոլորտում տօնւեց օրը:

   Միջոցառմանը իր ներկայութեամբ պատիւ էր տւել թեմի առաջնորդ Սրբազան Հայրը:

   Ծրագիրը շարունակւեց մինչև ուշ գիշեր, ներկաները մեծ գոհունակութեամբ թողեցին մարզաւանը: