Հրատարակութիւն

PDF

Իրանի Իսլ. Հանրապետութեան մօտ Հայաստանի Հանրապետութեան նորանշանակ դեսպան՝ պրն. Արտաշէս Թումանեանը՝ «Արարատ» մարզաւանում

Rate this item
(1 Vote)

  Շաբաթ, 2015 թ.-ի մայիսի 2-ին «Արարատ» մարզաւանում, Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան անդամները հիւրընկալեցին ԻԻՀ-ում ՀՀ նորանշանակ դեսպան պրն. Արտաշէս Թումանեանին ու իր ազնւափայլ տիկնոջը:

 

  Յարգելի դեսպանը մարզաւանի տարածքը շրջելուց եւ հնրաւորութիւնների հետ ծանօթանալուց յետոյ մտերմիկ զրոյց ունեցաւ Կենտրոնական վարչութեան անդամների հետ որտեղ մտքերի ազատ ու անկեղծ փոխանակում տեղի ունեցաւ Իրան Հայաստան փոխյարաբերութիւնների կարեւորութեան եւ Իրանահայ համայնքի ներգործօն դերակատարութեան մասին:

  Հանդիպմանը ներկայ էին Կենտրոնական վարչութիւնից, ընկերներ՝ Գէորգ Վարդանը, Ժանետ Թարվերդեանը, Ալէքս Կարապետեանը և Ռաֆիկ Բաղումեանը և Մարզաւանի վարիչ մարմնի նախագահ՝ ընկեր Նորիկ Մանասերեանը: