Հրատարակութիւն

PDF

Կենտրոնական վարչութեան ընկերների հանդիպումը՝ Փոքրամասնութիւնների հարցերով զբաղւող պետական պատասխանատուների հետ

Rate this item
(0 votes)

 Չորեքշաբթի 2015 թ. 29 ապրիլին, «Արարատ» մարզաւանում, Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան անդամներ, ընկերներ՝ Գէորգ Վարդանը, Ալէքս Կարապետեանը և Ռաֆիկ Բաղումեանը հանդիպեցին փոքրամասնութիւնների հարցերով զբաղւող պետական մի շարք պատասխանատուների հետ և կրօնական փոքրամասնութիւնների ու ի մասնաւորի հայկական համայնքին հետաքրքրող խնդիրների շուրջ խորհրդակցութիւններ տեղի ունեցան:

 

 Հանդիպման ընթացքում ընկեր Գէորգ Վարդանը ի շարս այլ հարցերի տեղեկութիւններ փոխանցեց կազմակերպութեան նախաձեռնած բազմածաւալ աշխատանքների մասին ընդորում հիւրերը խոստացան բազմապատկել առկայ համագործակցութիւնները հնարաւորին չափերով օժանդակելու համար «Արարատ»-ի սահուն ընթացքին:

 Հանդիպման աւարտին ներկաները շրջելով մարզաւանի տարածքը ծանօթացան հնարաւորութիւնների հետ, եւ կրկին հանդիպելու մտերմիկ բարեմաղթանքներով հրաժեշտ տւեցին «Արարատ»-ին: