Հրատարակութիւն

PDF

Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի պահանջատիրական ոգով տոգորւած

Rate this item
(0 votes)

 

Թեհրանի հայոց միջնակարգ օղակի մեծ թւով

աշակերտ-աշակերտուհիներ յարգեցին Հայոց Ցեղասպանութեան նահատակների յիշատակը

 

     «ԱԼԻՔ» - «Յիշում եմ եւ պահանջում» կարգախօսի ներքոյ համախմբւած, րոցների միջնակարգ օղակի, նաեւ ուրբաթօրեայ դասընթացների մեծ թւով աշակերտ-աշակերտուհիներ, երէկ ապրիլի 20-ի առաւօտեան համախմբւել էին «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում, յարգելու Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակը:Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի կողմից նախաձեռնւած աշակերտական հաւաք-ծաղիկների մատուցումը իրականացաւ հէնց աշակերտ-աշակերտուհիների կողմից, ներկայացւած գեղարւեստական-պահանջատիրական ծրագրի միջոցով:

 

   Կատարւեց ծաղիկների մատուցման արարողութիւն եւ աւելի սեղմ օղակով աշակերտներ որպէս ներկայացուցիչներ՝ խոնարհւեցին Հայոց Ցեղասպանութեան նահատակների յիշատակը յաւերժացնող խաչքարերի առջեւ:
   Միջոցառումը յագեցած էր՝ ասմունքային եւ երգչախմբային կատարումներով, երգերով, տեսաֆիլմի ցուցադրութեամբ եւ աշակերտները օրւայ խորհուրդը բարձրաձայնող կարգախօսեր էին վանկարկում, որոնք առաւել շեշտադրում եւ խորհրդանշում էր Հայ Դատի պահանջատիրական հոլովոյթը:
   Միջոցառումն աւարտւեց «Սարդարապատ» երգով: