Հրատարակութիւն

PDF

Երաժշտական երեկոյ՝ Թեհրանի հայոց թեմի երեք երգչախմբերի համատեղ կատարմամբ

Rate this item
(0 votes)

     «ԱԼԻՔ», Կ. Դ. - Երէկ, յունիսի 24-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի «Կոմիտաս» սրահում կազմակերպւել էր իւրայատուկ երաժշտական երեկոյ, որտեղ ներկաները ունկնդրեցին երաժիշտ՝ խմբավար՝ Արփի Սիմրոջեանի ղեկավարած երեք երգչախմբերի թէ՛ համատեղ, եւ թէ՛ առանձին կատարումները:

     Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի հովանաւորութիւնը եւ ներկայութիւնը վայելող միջոցառման նպատակը Երեւանի Կոմիտասի անւան պետական կոնսերւատորիայի մագիստրատուրայի շրջանաւարտ՝ Արփի Սիմրոջեանի աւարտական համերգն էր: Ներկայութեամբ իր երկու դասախօսների՝ կոնսերւատորիայի խմբավարութեան ամբիոնի վարիչ պրոֆ. Յովհաննէս Միրզոյեանի եւ Հայաստանի երաժշտական ընկերութեան նախագահ Կոմիտասի անւան կոնսերւատորիայի պրոֆ. Դաւիթ Ղազարեանի:
     Աննախընթաց համերգը իրականացաւ երեք երգչախմբեր՝ Հայ համալսարանականների ընդհանուր միութեան «Տաւիղ», Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի «Նոր ձայներ» եւ Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան «Արւեստի դպրոց»-ի երգչախմբերի կատարմամբ, որոնց խմբավարն է Արփի Սիմրոջեանը:
     Երգչախմբերին դաշնամուրային կատարումներով ընկերակցում էր՝ շնորհալիերիտասարդ դաշնակահար Ալին Թաշճեանը:
     Համերգի ընթացքում ջութակի կատարումներով հանդէս եկան Նանէ Յովհաննիսեանը եւ Նանոր Նազարեանը:
     Մանրամասնութիւնները առաջիկայ համարներից մէկում: