Հրատարակութիւն

PDF
Շաբաթ, 04 Հուլիս 2015 09:32
Rate this item
(0 votes)

     Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան նախաձեռնութեամբ «Արւեստի դպրոց»-ի թատրոնի խումբը ղեկավարութեամբ Սեդրակ Գոջամանեանի 2015 թ. յուլիսի 2-ին եւ 3-ին Կենտրոնատեղիի Կոմիտաս սրահում ներկայացրեց «Ի՞նչ է թատրոնը»:

     Սկզբում ղեկավարը իր բարիգալստեան խօսքից յետոյ յայտնեց, որ ձեռնարկը հաշւետւութեան ներկայացում է լինելու, ապա 17 պատանի-պարմանուհիներ հմտօրէն փոխանցեցին խորագրի պատգամը եւ արժանացան հանդիսատեսի բուռն ծափողջոյններին:

     Հարկ է նշել, որ սոյն ներկայացման երաժշտական հեղինակն էր Սեւան Շամիրեանը եւ բեմայարդարման ու զգեստների ձեւաւորման հարցով  օժանդակել է «Արւեստի դպրոց»-ի նկարչութեան դասարանի ուսուցչուհի՝ Արմինէ Վարդանեանը, նոյն դասարանի աշակերտ-ուհիների համագործակցութեամբ: